• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

800 միլիոն դոլար՝ սպառազինության, 500 միլիոն՝ սոցիալ-տնտեսական նպատակներով

aliq 20:19 | 21.04.2022
aliq 20:19 | 21.04.2022
White House US

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին: Հանդիպումը տեղի է ունեցել Բայդենի հայտարարության նախօրեին: ԱՄՆ նախագահը,  ինչպես ակնկալվում է, հայտարարելու է Ուկրաինային 1,3 միլիարդ ԱՄՆ դոլարի հավելյալ ռազմական ու տնտեսական աջակցություն տրամադրելու մասին:

Այս նոր փաթեթով ԱՄՆ-ն ուկրաինական բանակին կփոխանցի 800 միլիոն դոլարի ծանր հրետանի, հարյուր հազարավոր արկեր, տակտիկական անօդաչուներ, նռնականետեր, ռադարներ, 15 միլիոն միավոր զինամթերք, ռուսական յուրաքանչյուր տանկի հաշվով տասը հակատանկային համակարգ:

Վաշինգտոնը եւս 500 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը՝ առկա բազում սոցիալական եւ տնտեսական հարցերը կարգավորելու համար:

ԱՄՆ նախագահն ասել է, որ ամերիկացիները կարող են հպարտանալ, որ օգնում են Ռուսաստանի ագրեսիայի դեմ պաշտպանվող Ուկրաինային: Բացի դրանից՝ նա հայտարարել է, որ հիացած է այս պայքարում ուկրաինացիների դրսեւորած աներեւակայելի արիությամբ եւ խիզախությամբ:

Ջո Բայդենն ասել է, որ  Պուտինի ծրագրերը տապալվել են, քանի որ Կիեւը դեռեւս կանգուն է, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունը շարունակում է աշխատանքը: ԱՄՆ նախագահն աննախադեպ է անվանել Ուկրաինայում տեղի ունեցողը:

«Երբեւէ հնարավոր չէր պատկերացնել, բայց մեր միասնությունն ազդանշան է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա երբեք ի վիճակի չի լինի զավթելու Ուկրաինան»,- ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թբիլիսիում անշարժ գույքի գներն աճել են 4,2%-ով
հաջորդը
Եվրոյի գոտում գնաճը հասել է ռեկորդային 7,5%-ի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն