• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀարեւաններՔաղաքականություն

Թուրքիա-Հայաստան․ «մենք» ասելու ճանապարհ հարթել

aliq 12:45 | 23.04.2022
aliq 12:45 | 23.04.2022
Ozdem Sanberk

Թուրք նախկին դիվանագետ Օզդեմ Սանբերքը «Եթքին ռիփորթ» լրատվական բլոգում ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների իր տեսլականի շուրջ հոդված է հրապարակել։

Աշխարհում ընթացող զարգացումները գնահատելով բարդ եւ անապահով՝ հեղինակը կարծում է, որ, այնուամենայնիվ, ճիշտ ժամանակն է առկա բոլոր խնդիրները հարթելու եւ ավելի բարենպաստ միջազգային մթնոլորտի ստեղծման հիմքերը գցելու։ Այս հարցում նա մեծապես կարեւորում է Թուրքիայի անկյունաքարային դերը։

Անդրադառնալով 2021 թվականի ապրիլի 24-ին Ջո Բայդենի՝ հայտարարության մեջ «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը՝ Սանբերքը նախ նշում է, թե ինչպիսի բուռն արձագանք սա ստացավ հայ եւ թուրք հանրությունների կողմից՝ համապատասխանաբար դրական ու բացասական։

Այնուհետեւ փորձ է արվում հասկանալու, թե ինչու է հայ ազգն այդքան կարեւորում այս երեւույթը․ «Չնայած որ 1915 թվականից արդեն անցել է 107 տարի, հայերն այնպես  են ապրում այդ ողբերգությամբ, կարծես այն երեկ է եղել։ Հանգուցյալ դեսպան Գյունդուզ Աքթանի խոսքերով՝ նրանց մոտ 1915-ից մինչ օրս ժամանակը կանգ է առել, «ժամանակի անկում» է եղել»։

Սանբերքն այս հոդվածում փորձում է ցույց տալ նաեւ հայ եւ թուրք ժողովուրդների ինքնության տարբերությունը՝ նշելով, որ եթե հայ ժողովրդի ինքնության մի մասն է Հայոց ցեղասպանությունը, ապա «թուրք ժողովուրդն իր ինքնության ակունքները փնտրում է ոչ թե անցյալի ցավերի, այլ Աթաթուրքի ստեղծած հանրապետության նվաճումների մեջ»։

Ցեղասպանության ճանաչման ջանքերին նա հակադրում է թուրք դիվանագետների սպանություններն ու Թուրքիայի Հանրապետության մոտեցումը 1915 թվականի դեպքերին. «չպետք է մեղարդել մեր երեխաներին ու թոռներին մեր հայրերի ու պապերի գործողությունների համար», ու չպետք է երկխոսության համար ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման առաջ բերել։

Այսպիսով՝ Օզդեմ Սանբերքը վստահեցնում է, որ երկու կողմերն էլ իրենց հստակ դիրքորոշումներից չեն հրաժարվելու․ «Նման իրադրության պայմաններում ապագայի վերաբերյալ հետեւյալը կարելի է ասել․ ո՛չ թուրքերը, ո՛չ էլ հայերը մոտ կամ հեռու ապագայում իրենց ներկայիս մոտեցումներից չեն կարող հրաժարվել։ Որովհետեւ անգամ եթե էթնիկ, կրոնական ու դավանաբանական վեճերը թաղվեն պատմության մթության մեջ, միեւնույնն է, սրա վերջը չկա։ Բայց վստահ եմ՝ ո՛չ հայերը, ո՛չ էլ թուրքերը ցանկություն չունեն այս հոռետեսությունը թողնելու իրենց զավակներին»։

Կարեւորելով Թուրքիայում ազգությամբ հայ քաղաքացիների դարավոր նպաստը երկրի մշակութային կյանքում, արվեստի բոլոր ճյուղերում՝ Սանբերքը նշում է, որ հայրենակից հայերի խաղաղությունն ու բարեկեցությունն իրենց համար կարեւոր են, իսկ նրանց պատճառված ցավերը նախ թուրք ժողովրդին են ցավ պատճառում։ Ինչպես, օրինակ՝ Հրանտ Դինքի սպանությունը եւ այն, որ նրա սպանության գործով դատական գործընթացը դեռեւս ոչ մի արդյունքի չի հասել։

«Հատկապես կարեւոր է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսությունը սկսել ոչ թե կոշտ ու մեղադրական, այլ խաղաղասիրական լեզվով։ Որովհետեւ կոշտ խոսքերը գուցե բավարարեն դրանք ասողներին ու իրենց հանրություններին, բայց որքանո՞վ կիրառելի կլինեն հարցի լուծման ու միջազգային հանրության տեսանկյունից»,- նշում է նախկին դիվանագետը։

«Իսկ արդյունավետ մոտեցումն այս հարցում կլինի այն, որ թուրքերն ու հայերը ցանկություն ունենան տեղի ունեցած դեպքերի շուրջ ընդհանուր ողջամիտ մոտեցում գտնելու»։

Սանբերքը կարծում է, որ նոր սկսված կարգավորման գործընթացում երկու կողմերից հնչած դրական ուղերձները կարող են նպաստել հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով հիշատակում է 2014 թվականին ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որում նա «20-րդ դարասկզբի պայմաններում իրենց կյանքը կորցրած հայերի հոգիներին հանգստություն, իսկ նրանց սերունդներին ցավակցություն» էր հայտնել․ «Գործընթացի հաջողման նպատակով պետք է նման ազդեցիկ ուղերձները թարմացվեն ու կրկին բարձրաձայնվեն»,- նշում է հեղինակը։

«Հարավային Կովկասի ապագային պետք է կարողանանք նայել «մենք»-ի գիտակցումով։ «Մենք» ասել կարողանալը ոչ թե ավարտ է, այլ ճանապարհ դեպի նոր սկիզբ։ Դա համատեղ ապագայի կառուցման ճանապարհի սկիզբն է»,- այս խոսքերով Օզդեմ Սանբերքը եզրափակել է հոդվածը։

Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զրուցել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
հաջորդը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա, ապա՝ Կիեւ

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հայ դիզայներների ակնահաճո հաջողությունը

    16:25 | 28.05.2022
  • Խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը՝ կասկածի տակ

    15:42 | 28.05.2022
  • Ադրբեջանական կրակոցից հայ զինվոր է վիրավորվել

    15:20 | 28.05.2022
  • Հայաստանին առնվազն չորս բրոնզե մեդալ ապահովված է

    14:54 | 28.05.2022
  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա