• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀաղորդումներՎաղը

Կարո Փայլան. Պատերազմում հաղթող չի լինում, խաղաղության մեջ՝ պարտվող

aliq 20:01 | 23.04.2022
aliq 20:01 | 23.04.2022

«Կարգավորում» չի նշանակում բոլոր խնդիրների լուծում։ Կարգավորում նշանակում է երկու երկրների միջեւ նորմալ հարաբերությունների ապահովում։ Օրինակ՝ Թուրքիան Հունաստանի հետ եւս խնդիրներ ունի, բայց Հունաստանի հետ սահմանները բաց են, դեսպաններ կան, ուղիղ առեւտուր են անում, զբոսաշրջային հարաբերություններ ունեն։
Թուրքիան երկար ժամանակ հեռացել էր հարեւան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունից։ Բայց [44-օրյա] պատերազմի հետեւանքով ի՞նչ եղավ։ Թուրքիան էլ այդ պատերազմին մասնակցեց, եւ ի՞նչ եղավ։ Այդ պատերազմում ո՛չ Ադրբեջանը հաղթեց, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Թուրքիան։ Երեքն էլ, ըստ իս, պարտություն կրեցին։ Եվ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունն աճեց։

Չեմ կարծում, թե [Էրդողանի առաջարկած] 3+3 ձեւաչափը կաշխատի։ Հատկապես Վրաստանն առարկություններ ունի, Իրանը նույնպես այնքան էլ դրական չի վերաբերվում։ Այո՛, որեւէ առարկություն չունի, բայց այնքան էլ դրական չի վերաբերվում։ Ես կարծում եմ, որ այս պահին այս ձեւաչափը միայն Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման հարցում կարող է աշխատել։ Այս երեք պետությունները պետք է միմյանց նկատմամբ վստահությունը բարձրացնեն, հարաբերությունները կարգավորեն։ Եթե սա հնարավոր լինի, միայն այդ դեպքում մյուս երկրները կմասնակցեն դրան։

Այս երեք պետությունները, անհրաժեշտության դեպքում եռակողմ կամ երկկողմ հարաբերությունները պետք է կարգավորեն, պետք է կարողանան վստահությունը բարձրացնող քայլեր անել, խաղաղության համաձայնագիր պետք է կնքեն։

Եթե 44-օրյա պատերազմում երեք պետությունները միասին պարտություն կրեցին, հիմա երեքն էլ պետք է այս երկու գործընթացների հաջողության համար կամք դրսեւորեն։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անպայման խաղաղության համաձայնագրի մասին պետք է խոսք գնա, իսկ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները պետք է կարգավորվեն։

Ըստ իս, Ադրբեջանը սա նույնպես գիտի, պետք է իմանա՝ իրենք էլ են պարտություն կրել։ Այս պահին Ռուսաստանի գերիշխանության տակ են, եւ Հայաստանը նույնպես այդ վիճակում է։ Սրանից դուրս գալու, ավելի անկախ քաղաքականություն վարելու ճանապարհն անցնում է մեր այս խնդիրները լուծելու միջով։

Այս առումով, ես կոչ եմ անում ե՛ւ Թուրքիայի կառավարությանը, որ այս հարցում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի, ե՛ւ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին, որ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով, երեք երկրների ժողովուրդներին ցույց տան գործընթացի արդյունքը։ Այսինքն, բոլորս միասին՝ հայ, թուրք եւ ադրբեջանցի, հասարակություններին պետք է ցույց տանք։

Եթե կարգավորման գործընթացը թողնենք միայն պետություններին, չեմ կարծում, թե այն կհաջողի, որովհետեւ պետությունները մշտապես իրենց շահերին են նայում. ազգայնական քաղաքական գործիչների բղավոցները լսելով՝ միանգամից կարող են հետ քայլ անել։ Մինչդեռ մենք՝ որպես քաղաքացիական հասարակություններ, պետք է կարողանանք մտնել այս գործընթացի մեջ։

Ես զգուշավոր լավատեսություն ունեմ, մտահոգվում եմ, որ այս գործընթացն ամեն պահի կարող է ձախողվել կամ ինչ-որ խնդրի բախվել, բայց մի բան չպետք է մոռանանք, պատերազմում հաղթող չի լինում, իսկ խաղաղության մեջ պարտվող չի լինում։

Կարգավորման ամեն հաջորդ քայլ կնշանակի հնարավոր հակամարտության, պատերազմի հավանականության նվազեցում։ Հնարավորության այս պատուհանը բոլորը պետք է գնահատեն՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ ԶՈՒ կորուստներն՝ ըստ Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ տվյալների
հաջորդը
Եվրոպական երեք երկրներ, ՌԴ-ն եւ եւ ՉԺՀ-ն պատրաստ են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն