• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մշակույթ

«Ազատագրված աթոռ»

Անուշ Առաքելյան 19:00 | 27.04.2022
Անուշ Առաքելյան 19:00 | 27.04.2022

2007 թվականի օգոստոսի 6, 7։15. անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Զարուբյան 57 տանը ծեծի են ենթարկել Մարկոս Գրիգորյանին։ Դիմակավորված երկու անձինք բութ գործիքով հարվածել էին նկարչի գլխին։ Ակնկալել են տանը գտնել նրա՝ Գառնու ամառանոցի վաճառքի գումարը։ Հիվանդանոցից դուրս գրվելուց երկու շաբաթ անց՝ օգոստոսի 27-ին, Մարկոս Գրիգորյանը մահանում է սրտի կաթվածից Նոր Նորքի իր տանը, որտեղ մենակ էր բնակվում։ Մարկոս Գրիգորյանը կամ, ինչպես ընկերներն էին ասում՝ Մարկոն, ննջում է Երեւանի քաղաքային պանթեոնում։ Մեղադրյալները մինչ օրս բացահայտված չեն։

Այս տարի լրանում է սփյուռքահայ նկարչի, գորգանկարչի, հողարվեստի ուղղության հիմնադրի մահվան 15-րդ տարելիցը, եւ «Արէ» կատարողական արվեստի 8-րդ փառատոնը տարբեր միջոցառումներով նշանավորում է նկարչի հիշատակը։

Ոգեշնչվելով Մարկոս Գրիգորյանի 70-ականների «Condemned Chair» ինստալյացիայից՝ արվեստագետ Էդիկ Պողոսյանը «ՀայԱրտ» ժամանակակից արվեստի կենտրոնում ներկայացրեց «Ազատագրված աթոռ» պերֆորմանսը։ Դեռեւս անցյալ տարի նա որոշել էր 2022 թվականին մեծ միջոցառում կազմակերպել նկարչի հիշատակին, չհաջողվեց։ «Արէ» փառատոնի հարթակն ամենահարմարն էր գաղափարը կյանքի կոչելու համար։

Ժամանակի ընթացքում ձեւաչափը փոխվեց, պերֆորմանսին տեքստ ավելացավ, տեքստը դարձավ բանավոր խոսք, ապա՝ պատմություն, հետո Մարկոսի կենսագրականից դրվագներ ավելացան, այսինքն՝ ձեւափոխվեց, բայց Էդիկ Պողոսյանն ի սկզբանե մտադիր էր խաղարկելու տասնհինգ աթոռ՝ որպես մահվան 15-ամյա տարելիցի խորհրդանիշ։

«Տասնհինգ աթոռից մեկը Մարկոս Գրիգորյանինն է: Փորձեցի այդ աթոռը ներկայացնել այնպես, ինչպես ինքն է ներկայացրել իր առաջին ինստալացիայի  «Condemned chair»—ի ժամանակ՝ իր նկարը պրոեկտել աթոռին այնպես, ասես ինքն է նստած աթոռին, իհարկե բացարձակ տարբեր աթոռով, տարբեր նկարով»,- ասում է արվեստագետը։

Քաղաքի տարբեր կետերից՝ աղբանոցներից, փողոցներից գտած ու հավաքած, դեն նետված կամ այլեւս նախկին կիրառությունը չունեցող աթոռներն ըստ արվեստագետի լիցքաթափվում են կարեւոր–անկարեւորի հակասության բեռից։

«Հիմա ինձ հետաքրքրում է անհայտ պատմություն ունեցող նյութը, որը ես հանդիսատեսին եմ ներկայացնում, իսկ նա նոր թարգմանությամբ ու մեկնությամբ այդ նյութին նոր կյանք է հաղորդում։ Ես այս պարագայում միջնորդ եմ անցյալի եւ ներկայի։ Նազարեթ Կարոյանը ճիշտ ձեւակերպում ունի․ ուրիշի խոսքը տեղ հասցնելու որոշում՝ որպես արվեստի ակտ»,- ասում է Էդիկ Պողոսյանը։

Շագանակագույն, փայտե, չորսոտանի, ուղիղ մեջքով առարկայի հետ նույնականացումը մարդու միտքը հեռացնում է աթոռի մաքուր էության իմացությունից։ Մենք կարող ենք նաեւ կանգնել աթոռի վրա, օրինակ՝ լամպը փոխելու նպատակով։ Մենք կարող ենք նստել շատ բաների վրա՝ սեղանի, աստիճանի, քարի, նստարանի, մեքենայի, նույնիսկ մեր ծնողների ոտքերին, ժողովրդի գլխին, բայց որպեսզի հեռանանք աթոռի էությունից, պետք է գիտակցել, որ աթոռը ոչ կենդանի նյութ է, անշունչ, որը բացահայտորեն նախագծված եւ արտադրված է, որպեսզի մարդիկ նստեն դրա վրա։

Աթոռը նաեւ քաղաքական է, կրկին անշունչ, բայց այս պարագայում առանց նստելու հնարավորության: 

Առաջին տեսակի աթոռները մաշվում են, հնանում, ու հաճախ դրանցից ազատվում են, իսկ երկրորդ տեսակը երբեք չի հնանում, ու պարտադիր պետք է պահել, ինչ գնով էլ լինի։

«Պերֆորմանսի ընթացքում առարկայական եւ կենցաղային նշանակության, նաեւ քաղաքական մետաֆորա շոշափվեց։ Մարկոսն իր ժամանակին գործս հեշտացրել էր, ես, իր ուղին շարունակելով, իր հետ այդ ճամփան ներկայացման ժամանակ անցնելով, փորձեցի նոր իմաստ տալ աթոռի գաղափարին»,- ասում է Էդիկ Պողսյանը։

Edik Poghosyan instalationՎերջին տարիներին արվեստագետը երբ ազատ ժամանակ է գտնում, շրջում է փողոցներում, մտնում ամենախուլ թաղամասերի մեծ ու փոքր բակեր ու փնտրում, հետո անմահացնում տարբեր բառեր ու գրեր, որոնք հետո դառնում են իր պոեզիայի ամենակարեւոր մտքերը։ Թեեւ ամեն բառ չէ, որ պետքական է լինում, ինչպես եւ մետաղյա ջարդոնն ու թափոնները, որոնք տարբեր նախագծերում հայտնվելիս արվեստագետի թեթեւ ձեռքով երկրորդ կյանք են ստանում։

Խոսելով Մարկոս Գրիգորյանի «Condemned chair» ինստալյացիայի մասին՝ Նազարեթ Կարոյանն ասում է՝ ինչ էլեմենտի նկարիչը դիպչում էր, դարձնում էր տիեզերք։ «Մի կողմից, կարելի է ասել, ոչինչ չի ներկայացնում եռոտանի աթոռի վրա նստելը, մյուս կողմից ներկայացնում է իր ամբողջ կյանքը, հայ ժողովրդի կյանքը, որը միշտ փորձում է ապրել, հարմարվել անհավասարակշռությանը, թերեւս այնպես, ինչպես Մարկոսի կյանքն է եղել»։

Ծնվել է 1925 թվականին Կրոպոտկինում՝ Կարսից գաղթած հայկական ընտանիքում: 1930 թվականին ընտանիքը տեղափոխվել է Իրան, հետո մեկնել է Իտալիա՝ սովորելու Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ 1945-ին վերադարձել է Իրան, 1960-ականներին՝ տեղափոխվել ԱՄՆ։ Հայաստան եկել էր անկախությունից հետո։

«Երբ Մարկոսի կյանքի քարտեզը գծում ես, դա աշխարհն է, մայրցամաքները։ Նրան բոլորը գիտեին որպես իրանահայ արվեստագետի, որ աշխարհը ոտքի տակ տալուց հետո Գառնիում տուն էր կառուցել, տարբեր երկրների դրոշներ էր դրել եւ այդ տունն անվանում էր մշակութային, միջազգային հաղորդակցության կենտրոն։ Նրա գլխավոր նպատակն էր մարդկանց միջեւ հաղորդակցությունը, ազգերի միջեւ հաղորդակցությունը, մշակույթների միջեւ հաղորդակցությունը»,- ասում է Նազարեթ Կարոյանը։

Ապրիլի 29-ին Մարկոս Գրիգորյանին նվիրված հուշ-երեկոն է լինելու «Արէ» կատարողական արվեստների փառատոնի շրջանակում: 8-րդ փառատոնն անցկացվում է «ՀայԱրտ» ժամանակակից արվեստի կենտրոնում։

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ցեղասպանություն» եզրույթը հիմնված է պատմական արձանագրումների վրա. ԱՄՆ Պետդեպարտամենտ
հաջորդը
Պոլսոյ Պատրիարք. Աշխարհագրութիւնը ճակատագիր է

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Կարեւորվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը

    16:03 | 26.05.2022
  • Առնվազն 70 նավ արգելափակված է

    15:42 | 26.05.2022
  • Չեռնոգորիայի նախագահը ժամանել է Հայաստան

    15:11 | 26.05.2022
  • Մարտիրոսովը վերադարձվել է հայկական կողմին

    14:56 | 26.05.2022
  • Բեռլուսկոնիին վեց տարով ազատազրկելու պահանջ

    14:33 | 26.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Նրանք Ռուսաստանի հին ընկերներն են

  • 5

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա