• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միացյալ Նահանգները դեմ է միակողմանի, հատկապես Ադրբեջանի միակողմանի գործողություններին

aliq 13:33 | 27.04.2022
aliq 13:33 | 27.04.2022
Antony Blinken

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ հիմունքներով կարգավորման կողմնակից է: Այդ նպատակով, ըստ Բլինքենի, Միացյալ Նահանգները մշակում եւ առաջ է տանում հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ փոխադարձ վստահության միջոցներ:

Բլինքենը նշել է, որ բավական ակտիվ եւ անմիջական փոխգործակցություն է հաստատել թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարների հետ եւ փորձում եմ օգնել Ղարաբաղի հարցի երկարատեւ քաղաքական կարգավորմանը ու խթանել այն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Անդրադառնալով փոխադարձ վստահության խնդրին՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը նշել է գործընթացը խոչընդոտող վտանգների մասին:  Էնթոնի Բլինքենը սենատորներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին, մանավանդ երբ այդ միակողմանի բոլոր գործողությունները ձեռնարկում է Ադրբեջանը:

ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում 2023 թվականի պետական բյուջեի նախագծով արտաքին գերատեսչությանը հատկացվելիք գումարի հաստատումն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Զարթի՛ր, լաո՛»… մերժի՛ր Նիկոլին
հաջորդը
Նիդերլանդների հյուպատոսությունը կարճաժամկետ վիզաներ չի տրամադրի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն