• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ՄԻԵԴ-ը քննում է սպանված 6 հայ ռազմագերիների եւ 47 բռնի անհետացածների գործը

aliq 21:03 | 27.04.2022
aliq 21:03 | 27.04.2022
ECHR

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանում գերեվարված եւ սպանված 6 զինծառայողի գործ: Չնայած այդ անձանց գերության մեջ գտնվելու՝ հայկական կողմի ապացույցներին՝ Բաքուն խախտել է նրանց կյանքի իրավունքը, Ադրբեջանի դեմ ընդունած Եվրադատարանի որոշումները:

ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ հայկական կողմի տվյալներով Ադրբեջանում գերության ընթացքում նրանք ողջ են եղել, հետագայում կամ որոնողական գործողությունների ընթացքում դիերի փոխանակման արդյունքում հայտնվել են հայկական կողմի տիրապետության տակ, կա ԴՆԹ համընկնում:

ՄԻԵԴ-ի պաշտպանության ներքո գտնվող անձի կյանքի նկատմամբ եւս ոտնձգություն է տեղի ունեցել

«Առաջինի» լրատվական ալիքը հայտնել է, որ վեցից մեկը 18-ամյա Էրիկ Մխիթարյանի սպանության դեպքն է: Բոլոր գործերով փաստաբանական խումբը ՄԻԵԴ է դիմել՝ գերության մասին ապացույցներն ու ցուցմունքներն ունենալուց անմիջապես հետո: Ռազմագերիների կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության համար դատարանը կիրառել է անհապաղ միջոցներ: Հետագայում, սակայն, հայտնաբերվել են զինծառայողների դիերը:

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ որոշ դեպքերում հաստատվել է՝ դեպքը տեղի է ունեցել ավելի վաղ, քան տեսանյութերի տարածումը համացանցում:

«Սակայն կան դեպքեր, երբ մահը վրա է հասել հետագայում, այսինքն՝ դատարանի պաշտպանության ներքո գտնվող անձի կյանքի նկատմամբ եւս ոտնձգություն է տեղի ունեցել: Երկու իրավիճակն էլ հնարավոր է: Առաջինի պարագայում ստացվում է, որ տեսանյութի տարածման պահին արդեն անձինք սպանված են եղել»,- հավելել է իրավապաշտպանը:

Ադրբեջանն անտեսել է միջազգային ատյանի որոշումը

Սպանության հանգամանքի հիմնավորումից հետո հայկական կողմը փոխել է Եվրադատարան ներկայացված գանգատը՝ քննության առարկա դարձնելով կյանքի իրավունքի խախտումը:

Սահակյանն ընդգծել է, որ այս 6 գործով ապացուցողական խնդիր չկա, սպասում են Դատարանի վճիռներին: Բաքվի համար հավելյալ պատասխանատվություն կառաջանա, եթե պարզվի, որ սպանությունները կատարվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած ակտից հետո, այսինքն՝ Ադրբեջանն անտեսել է միջազգային ատյանի որոշումը:

«Գերուն սպանելը պատերազմական հանցագործություն է: Ադրբեջանի համար առաջ է գալիս այս անձանց բացահայտելու եւ քրեական հետապնդում իրականացնելու պարտականություն: Մենք նաեւ իրավական առումով բարձրաձայնում ենք այս անպատժելիության խնդիրը, որ սպանության փաստերը հայտնի են ադրբեջանական իշխանություններին, սակայն հրաժարվում են պատժել հանցագործներին»,-շեշտել է Սահակյանը:

Դատարանի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ անձինք գերեվարվա՞ծ են, թե՞ զոհված

Չնայած հստակ ապացույցներին՝ Ադրբեջանն այդպես էլ չի ընդունում մի խումբ անձանց գերեվարումը: Նրանք համարվում են բռնի անհետացածներ: ՄԻԵԴ է ներկայացվել 47 նման գործ: Ըստ Սահակյանի, ակնկալվում է, որ դատարանի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ անձինք գերեվարվա՞ծ են, թե՞ զոհված: ՄԻԵԴ-ում գերիների հարցով շփումների ժամանակ Ադրբեջանը Ստրասբուրգ է ներկայացնում կեղծ տեղեկություններ՝ ցույց տալով նաեւ, թե, իբր, պահման պայմանները համապատասախանում են միջազգային չափանիշներին:

Չի բացառում, որ Ադրբեջանում պահվող 38 հայ գերիները կհայրենադարձվեն  

Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կեղծարարության նպատակը հետագայում դատավարությունները մանիպուլացնելն է: «Կան որոշ տեսանյութեր, որոնցում հայ տղաներ են նույնականացվել, անգամ այս դեպքում, երբ տեսանյութը կա, երբ հայրենադարձված չէ, վարկած են առաջ քաշում, թե նա հայկական հագուստով ադրբեջանցի է. պատկերացրեք՝ ինչ հեռուն գնացող ծրագրեր են իրականացնում իրենց պաշտպանության համար»,-նշել է իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող 38 անձանց, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչը նրանց առնչությամբ անվտանգային խնդիր չի տեսնում եւ չի բացառում, որ նախքան դատական ակտերը նրանք կհայրենադարձվեն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պոլսոյ Պատրիարք. Աշխարհագրութիւնը ճակատագիր է
հաջորդը
ԼՂ-ում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 4

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա