• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՍԴ-ն «ծանր վիրավորանքի» հոդվածը սահմանադրական է ճանաչել

aliq 23:55 | 29.04.2022
aliq 23:55 | 29.04.2022
Constitutional Court of Armenia

Սահմանադրական դատարանն ապրիլի 29-ին Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել տեղական եւ միջազգային փորձագետների կողմից խիստ քննադատության արժանացած «ծանր վիրավորանքի» հոդվածը։

Հոդվածի սահմանադրականությունը վիճարկել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Սակայն դատարանում արդեն գործող պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի աշխատակազմն է հիմնավորել վիճահարույց հոդվածի հակասահմանադրականությունը։ Մինչդեռ ամիսներ առաջ Գրիգորյանը, երբ դեռ արդարադատության փոխնախարարն էր, հիմնավոր էր համարել այս օրենքը։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Բարձր դատարանը եռօրյա ժամկետում կհրապարակի որոշումը, որից էլ պարզ կդառնան դատարանի հիմնավորումները։

Հայհոյանքը քրեականացնելու օրինագծով անձին ծանր վիրավորանք հասցնողը՝ 2021-ի հուլիսի 30-ից սկսած հայհոյողը կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորողը, տուգանվում է 100 հազարից մինչեւ 3 միլիոն դրամով կամ 1-3 ամիս ժամկետով կալանքով: Նախագիծն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով։

Ծանր վիրավորանքի հոդվածով անցած 9 ամսում 802 քրեական գործ է հարուցվել։ Արդեն դատարան է ուղարկվել 48 գործ։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործերից ընդամենը երկուսի դեպքում է առերեւույթ ծանր վիրավորանքը հասցրել լրագրողը, 38-ի դեպքում՝ քաղաքական գործիչները, 762-ի դեպքում՝ այլք: Դատախազությունն, այս վիճակագրությունը ներկայացնելով, հավաստիացնում է, թե օրենքն ու հարուցված քրեական գործերը մամուլի ազատության կամ քաղաքական գործիչների դեմ չեն։

Մինչ այդ չի դադարում տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը։ Հայաստանին օրենքը օր առաջ չեղարկելու կոչ են արել Human Rights Watch, «Լրագրողներ առանց սահմանների», Amnesty International եւ Freedom House ու այլ հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։

Մասնավորապես, Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը եւ քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնելու քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ եւ չեղարկելու խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կհանդիպի Հիքմեթ Հաջիեւի հետ
հաջորդը
Գաղտնիքը Ղարաբաղի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն