• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԱշխարհՔաղաքականություն

Ռուսաստանը քաղում է Պուտինի սխալ հաշվարկի պտուղները

aliq 14:00 | 07.05.2022
aliq 14:00 | 07.05.2022
putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակը սպառվում է: Կկարողանա՞ արդյոք նա հաղթանակի հասնել մինչեւ մայիսի 9-ը` 1945 թվականին նացիստների նկատմամբ Ռուսաստանի հաղթանակի օրը: Ուկրաինացիներն ի վերջո կատաղի դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի ագրեսիային՝ պաշտպանելով իրենց տներն ու ընտանիքները։

Ռուսաստանը, հակառակը, նման վճռականություն չի ցուցաբերում։ Աշխարհը բազմիցս ականատես է եղել ռուսական ուժերի բարոյալքվածությանը, ինչպես նրանց զինվորները չեն ցանկանում կռվել այս պատերազմում: Նրանք Ուկրաինայում չեն տեսնում ֆաշիստական ռեժիմ կամ ազատագրման սպասող ռուսալեզու փոքրամասնություն։ Այնտեղ ռուսներին դիմավորում են կատաղի դիմադրությամբ, ոչ թե ծաղիկներով։ Իրականում, ուկրաինացիներն ավելի մեծ ազատություն են վայելել իրենց երկրում, քան շարքային ռուսները Ռուսաստանում, որտեղ տիրում է վախը, որտեղ ստում են լրատվամիջոցները, որտեղ իշխանությունները ճնշում են ամեն տեսակ այլակարծություն:

Ապրելով ստի մեջ

Ռուսաստանի բանակը ձախողեց Պուտինի ծրագրերը: Նրա քարոզիչները երազում են մայիսի 9-ի շքերթի համար ինչ-որ հաղթական նվաճման տրամադրության մասին, որպեսզի հերյուրանք տարածեն պետական վերահսկողության տակ գտնվող հեռուստատեսությամբ: Այս ոճն, ավաղ, նորություն չէ Ռուսաստանում։ Սա, ի վերջո, Գրիգորի Պոտյոմկինի երկիրն է։

Պատերազմը ձգձգվում է, երկիրը խրվում է, մեծանում է զոհված ռուս զինվորների թիվը։ Միեւնույն ժամանակ Մոսկվայի ռեստորանները, սրճարաններն ու բարերը լի են օղի խմող եւ պարող հաճախորդներով: Կյանքը շարունակվում է:

Եվ ահա կրկին կոլեկտիվ շիզոֆրենիա, որը չափանիշ է «homo sovieticus»-ի համար: Նա ապրում եւ գոյատեւում է ստի վրա՝ վախեցած գաղտնի ծառայություններից ու ամաչելով սեփական վախկոտությունից: Շատ ռուսներ այսօր էլ շարունակում են հայացքը թաքցնել՝ փորձելով հոգում ճնշել իրենց անունից կատարվող հանցագործությունների մասին ցանկացած տեղեկություն:

Մի օր, երբ իրենց ուկրաինացի եղբայրների եւ քույրերի սպանություններն այլեւս հնարավոր չի լինի հերքել, նրանք կպնդեն, որ տեղյակ չեն եղել, պատասխանատու չեն այդ ամենի համար եւ կփորձեն դրանից ազատվել ճիշտ այնպես, ինչպես դա արեցին 1991-ին Խորհրդային Միության փլուզումից հետո։

Պուտինի «ձեռքբերումները»

Պուտինը պետք է էլ ավելի մեկուսացնի իր երկիրը եւ սրի հակամարտությունը՝ հանուն իր քաղաքական գոյատեւման:

Ինչ աստիճանի հուսահատ պետք է լինի նա, որ ստիպված դիմի միջուկային զենք օգտագործելու սպառնալիքների։ Սովորական զենքերն, ըստ երեւույթին, չեն տվել ակնկալվող արդյունքը։ Նրա գործողությունները նաեւ ստիպել են Արեւմուտքին մի քանի ամսվա ընթացքում տարբերակներ փնտրել ռուսական էներգակիրների կախվածությունից դուրս գալու համար:

Պուտինի վարքագիծը սովորաբար ներդաշնակություն նախընտրող գերմանացիների մեծամասնությանը համոզել է հավանություն տալ ագրեսորի նկատմամբ կոշտ գործողություններին: Նրանք պատրաստ են զոհաբերությունների՝ հանուն Ուկրաինայի գերակայության: Գերմանացի այն օրենսդիրները, որոնք չեն ցանկանում ծանր զինատեսակներ ուղարկել Ուկրաինա, ճնշման տակ են: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ Կանաչների կուսակցության ձախակողմյանները քվեարկել են հօգուտ միլիարդավոր եվրոյի պաշտպանական ծախսերի՝ Գերմանիայի զինված ուժերն ամրապնդելու համար:

ՆԱՏՕ-ն աշխուժացել է

Մի քանի ամսվա ընթացքում Գերմանիան վերափոխվել է այնպես, ինչպես չէր եղել վերջին տասնամյակների ընթացքում: Երկիրը գործի է դրել իր ավանդական հմտությունները. կազմակերպչական տաղանդ, աշխատասիրություն եւ զոհաբերություններ անելու պատրաստակամություն: Նման կերպ են արձագանքել նաեւ եվրոպական այլ երկրներ։

Ֆինլանդիան եւ Շվեդիան քննարկում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, իսկ խաղաղասիրական Ճապոնիան, հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ մոտեցումները, որոշել է ուժեղացնել իր պաշտպանական կարողությունները: Այս ամենը Պուտինի շնորհիվ է։ Նա կրկին աշխուժացրել է ՆԱՏՕ-ն, որի որոշ անդամներ նախկինում կառույցը որակում էին որպես «մահացած ուղեղ»:

ԱՄՆ-ը խոստացել է ավելի քան 30 միլիարդ դոլարի (28,5 միլիարդ եվրո) օգնություն տրամադրել Ուկրաինային՝ պաշտպանվելու համար: Այդ օրինակին է հետեւում նաեւ Եվրամիությունը. Պուտինի շնորհիվ սպառազինություն արտադրողները ստանում են նույն քանակի պատվերներ, որքան սառը պատերազմի տարիներին։

Ոչ ոք չի խոսում Ռուսաստանի նկատմամբ արագ հաղթանակի մասին, ընդհակառակը։ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ այս առճակատումը կձգձգվի երկար տարիներ: Երբեք չպետք է թույլ տալ, որ Մոսկվան կրկին այսքան ուժեղ լինի եւ կարողանա պատերազմել այլ պետությունների դեմ։

Ռուսաստանին պետք է ստիպել վճարել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման համար, պետք է նրան ստիպել դուրս բերել զորքերը Վրաստանից եւ Մոլդովայից, հեռանալ Բելառուսից։ 1980-ականների ընթացքում տնտեսապես գերազանցող Արեւմուտքն օգտագործեց սպառազինությունների մրցավազքը Ռուսաստանին սնանկացնելու նպատակով: Պատմությունը կրկնվում է. այնուամենայնիվ, այսօրվա Ռուսաստանն ավելի թույլ է, քան այն ժամանակ Խորհրդային Միությունը: Իսկ Արեւմուտքն ավելի մեծ է, ավելի միասնական ու հզոր, քան երբեւէ։

Ոչ մի այլակարծություն

Ի՞նչը հանգեցրեց այս վիճակին: Ռուսաստանում չկա մեկը, ով կհամարձակվի հակադարձել Պուտինին. նույնիսկ խորհրդային դիկտատոր Ստալինն ավելի խելացի էր։ Քաղբյուրոն վախենում էր նրանից, բայց որոշ անդամներ զգուշացնում էին նրան, երբ սխալվում էր: Ստալինն ավելի հասարակ էր, քան Պուտինը։

Ստալինը զգույշ էր, իսկ Պուտինը խաղացող է. նա չի հասկանում ժամանակակից աշխարհը։ Ասում են՝ նա ինքնուրույն չի օգտվում ինտերնետից, ոչ էլ էլեկտրոնային նամակներ ուղարկել գիտի։ Նրա վարքագիծը շատ նման է 16-րդ դարի Լիվոնյան պատերազմի ժամանակ ռուսական ցար Իվան IV-ի վարքագծին, որը հայտնի է նաեւ որպես Իվան Ահեղ։

Ռուսաստանը պարտվեց այդ պատերազմում՝ կռվելով բազմաթիվ փոքր տերությունների դեմ, եւ նրա անկումը պատմության մեջ հայտնի է որպես բուռն «смутное время» կամ «խառնակ ժամանակ»:

Այսպիսով, որքա՞ն կտեւի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը: Այնքան, որքան ուկրաինացիները պատրաստ կլինեն պաշտպանելու իրենց հայրենիքը: Իսկ ինչ վերաբերում է Արեւմուտքի աջակցությանը, այն իրականում դեռ նոր է սկսվում:

Deutsche Welle

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Թվիթեր»-ի տարեկան եկամուտը 5 միլիարդից կհասցնի 26 միլիարդ դոլարի
հաջորդը
Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է ճանաչվել

խմբագրական

Широко шагает Азербайджан

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Պարզվել է Լաչինի միջանցքն արգելափակած «բնապահպաններից» ոմանց ինքնությունը

    21:57 | 26.01.2023
  • Ռուսական աշխատաշուկայում IT ոլորտի մասնագետների թափուր հաստիքներ կան

    21:08 | 26.01.2023
  • Զորակոչի տարկետման իրավունքից օգտվել է 36 հազար 772...

    20:45 | 26.01.2023
  • Սպառողական ապրանքների պահանջարկը ռեկորդային անկում է արձանագրել

    20:22 | 26.01.2023
  • Apple-ը վերանորոգված սմարթֆոնների վաճառք է սկսել

    19:59 | 26.01.2023

ընտրանի

  • 1

    Նռնաձորը՝ քարտեզից դուրս

  • 2

    Ոտքդ տեղն է, ի՞նչ հաշմանդամության կարգ

  • 3

    Ժիրայր Լիպարիտյան. Տերմինաբանություն եւ ավելին. Միջանցքներ եւ տարանցիկ...

  • 4

    Հայաստանում կշահագործվի առաջին սանիտարական աղբավայրը

  • 5

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա