• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խոստացել է ազատագրել քրդաբնակ Աֆրինը

aliq 12:40 | 11.05.2022
aliq 12:40 | 11.05.2022
Mazloum Abdi

Թուրքիայում որպես ահաբեկիչ հայտարարված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատար, ազգությամբ քուրդ Մազլում Աբդին (Քոբանի) միջազգային հեռուստակոնֆերանսում Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող քրդաբնակ տարածքների մասին թուրքական ղեկավարությանը զգուշացում է արել:

Քուրդ  հրամանատարն ասել է, որ վերջին տարիներին Սիրիայի քրդաբնակ տարածքների դեմ Թուրքիայի զինված ուժերը «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել։ Արդյունքում Սիրիայի հյուսիսում գտնվող մի շարք շրջաններ, այդ թվում Աֆրինը, անցել են Թուրքիայի զինված ուժերի եւ նրանց հետ ռազմական գործողություններին մասնակցած «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության տակ:

Մազլում Աբդինը, որն, ըստ թուրքական կողմի, սերտ կապեր ունի ԱՄՆ-ի զինված ուժերի եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նշել է, որ Թուրքիայի զինված ուժերն արդեն մի քանի տարի բռնազավթված տարածքներում դիմում են ճնշումների, բռնությունների եւ կամայականությունների: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է ունենան հստակ դիրքորոշում Թուրքիայի զավթողական քաղաքականության հարցում:

«Մենք կազատագրենք Աֆրինն ու մյուս շրջանները. Աֆրինի ազատագրման հետաձգմանն առնչվող որոշ պատճառներ կան, եւ կփորձենք դրանք հաղթահարել։ Աֆրինի ազատագրման համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ»,- ասել է քուրդ հրամանատարը։

Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ Թուրքիայի նախագահը նույնիսկ պահանջում էր ԱՄՆ-ից իրենց արտահանձնել քուրդ հրմանատարին, սակայն Վաշինգտոնը հրաժարվել էր Էրդողանի պահանջը կատարելուց:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ազատագրվել է 1003 բնակավայր, ականազերծվել՝ դրանցից 224-ը
հաջորդը
«Խելացի անասնագոմ» սարքելու ծրագիրը թոզ փչելու նոր ձեւ է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն