• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խոսել, պահանջել հոգեւոր կոթողների ու հուշարձանների պաշտպանություն

Անուշ Առաքելյան 16:45 | 17.05.2022
Անուշ Առաքելյան 16:45 | 17.05.2022
Conference

Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում կայացել է «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկում, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության եւ պահպանման հիմնախնդիրներն էին։

Միջազգային եւ հայ բանախոսներն ընդգծել են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի գրավյալ շրջաններում Ադրբեջանի կողմից հայ քրիստոնեական մշակույթի ոչնչացման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Ապացույցները ներկայացվել են փաստագրական նյութերի՝ արբանյակային լուսանկարների, տեսագրությունների տեսքով, որոնք անհերքելի հիմք են տալիս պնդելու հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող համակարգային վանդալիզմի մասին։

Բանախոսները ներկայացրել են միջազգային իրավունքի գործիքակազմերի գործարկման միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության տարբեր նախաձեռնություններ, որոնք կարող են օգտակար լինել Արցախի պարագայում։ Անդրադարձել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերին կայացրած վճռին, համաձայն որի՝ Ադրբեջանը պարտավորվում է հրաժարվել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման իր քաղաքականությունից։ Միջազգային «Կապույտ վահան» կազմակերպության հիմնադիր նախագահ Կառլ Հաբսբուրգը քննադատել է ադրբեջանական գործողությունները։ Նա նշել է, որ ընթացքի մեջ են Հայաստանում «Կապույտ վահան»-ի ազգային կոմիտեի կազմավորումն ու պաշտոնական գրանցումը, ինչը հնարավորություն կտա միջազգային կառույցին գործունեություն ծավալելու նաեւ Հայաստանում։

«Կապույտ վահանը» մշակութային կարմիր խաչն է, այն հասարակական կազմակերպությունների մեծ ցանց է, որի նպատակն է պաշտպանել մշակութային արժեքները ռազմական հակամարտությունների եւ բնական աղետների ժամանակ։ Կազմակերպությունը հենվում է միջազգային հումանիտար իրավունքի, Հաագայի եւ ընդունված այլ կոնվենցիաների վրա։ Հաագայի կոնվենցիան ենթադրում է տարբեր աստիճանի պաշտպանություններ, այս դեպքում «Կապույտ վահան»-ի խնդիրն է որոշել մշակութային ժառանգության պաշտպանության կարգը, մշտադիտարկում իրականացնել, քարտեզագրել այդ ամենը ռազմական քարտեզներում, քննարկել կողմերի հետ։ «Եթե երկիրը ստորագրել է կոնկրետ պարտավորությունների տակ, ապա պարտավոր է կատարել, վաղ թե ուշ նրանից պահանջելու են բացատրել՝ ինչպես է իրագործել միջազգային նորմերը»,- ասում է կազմակերպության հիմնադիրը։

Կայացել է նաեւ ցուցահանդես։ Ներկայացվել են Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանում պահվող՝ Արցախում տարբեր ժամանակներում ստեղծված ձեռագիր եւ տպագիր մատյանները։

Միջոցառման կազմակերպիչ, Արցախի հոգեւոր ժառանգության պահպանության հարցերով Ավստրիայի կոմիտեի եւ Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտի զեկույցը վերաբերում էր հակամարտության սկզբնաղբյուրի եւ բաղադրիչների ուսումնասիրությանը, հայագետը քննության էր առել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների մշակութային գծերն ու անցած պատմական ուղին։

Գերմանիայի զինված ուժերի համալսարանի Հասարակական գիտությունների բաժնի ազգային եւ միջազգային հանրության գծով պրոֆեսորի տեղակալ, բանախոս Լանդո Քըրխմայերը ներկայացրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի հիմնական կետերը։ Ընդգծել է, որ ՄԱԿ-ի վճիռը հնարավորություն է տալիս խնդիրը պահելու միջազգային հանրության ուշադրության կենտրոնում եւ հետեւողականորեն աշխատելու միջազգային կառույցների հետ՝ հասնելու Ադրբեջանի վճռով նախատեսված պարտավորվածության իրականացմանը։ Հարցը պետք է մնա օրակարգում, այլապես բոլորը կմոռանան, իսկ մոռացությունը վատագույնն է հակամարտության գոտում գտնվող մշակութային արժեքների նկատմամբ։ «Շատ բան է պայմանավորված, թե իրավիճակի առնչությամբ ում ձայները կհնչեն, բնական է՝ որքան շատ, այնքան լավ»,- ասում է «Կապույտ վահան» կազմակերպության հիմնադիրը։

Գիտաժողովը կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն։

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվրոպական ներդրումներ Շիրակի մարզում
հաջորդը
Բանակցությունների դադարեցման՝ Կիեւի եւ Մոսկվայի դրդապատճառները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն