• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Բանակցությունների դադարեցման՝ Կիեւի եւ Մոսկվայի դրդապատճառները

aliq 17:34 | 17.05.2022
aliq 17:34 | 17.05.2022
Ukraine-Russia war
լուս․ Ունիան գործակալության կայքից

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հաստատել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները դադարեցված են, եւ հավելել, որ դրա համար մի շարք պատճառներ կան: Պոդոլյակը նշել է, որ պատճառներից մեկն էլ արդի աշխարհում տեղի ունեցող գործընթացներն ըմբռնելու Ռուսաստանի անընդունակությունն է եւ ծայրահեղ բացասական դերակատարումը:

Մյուս պատճառն այն է, որ Մոսկվայում չեն հասկանում՝ ցանկացած առումով պատերազմն արդեն Ռուսաստանի կանոններով կամ ծրագրերով չի ընթանում: Պոդոլյակը շեշտել է, որ Ուկրաինայի դիմադրությունը գնալով աճում է, հետեւաբար ՌԴ-ն իր ոչ մի նպատակին էլ չի հասնի:

Բանակցությունների դադարեցման երրորդ պատճառ Պոդոլյակը, թերեւս, համարում է այն, որ ՌԴ-ն ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել ներքին սպառման քարոզչական գործելաոճից, դա է պատճառը, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավը վախենում է ճշմարտությունն ասելուց: Պոդոլյակնը նշել է, որ հիմա արդեն Մոսկվան պատերազմից ուզում է դուրս գալ բոլորովին այլ պայմաններով, քան սկզբից հայտարարել էր, հետեւաբար նախընտրում է բանակցությունները շարունակել, որը նրան պետք է իբրեւ քարոզչական տարր՝ ներքին սպառման համար:

Պոդոլյակը համոզված է, որ Ռուսաստանն ուզում է միջազգային տնտեսական պատժամիջոցների բոլոր փաթեթները տեսնել գործողության մեջ, վերջնականապես հասկանալ իր բանակի իրական «մարտունակությունը»  ու բոլորովին զրոյացնել իր չեղած վարկանիշը:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի ռազմավարությունն «ամեն ինչ կամ ոչինչ»-ն է: Դրա համար էլ, ըստ Պոդոլյակի՝ իմաստ չունի խանգարելու այդ տարօրինակ կայսրության կործանմանը:

«Այսօր առհասարակ խոսքը ուկրաինական պատվիրակության՝ բանակցային գործընթացից դուրս գալու կամ չգալու մասին չէ, խոսքը միայն ներկա փուլում նպատակահարմարության ու որորշակիության մասին է»,- ամփոփել է Պոդոլյակը:

Զենքի մատակարարումը ձգձգում է հակամարտության կարգավորումը. Ռուդենկո

Մայիսի 18-ին առավոտյան ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Նիժնի Նովգորոդում «Վալդայ» ակումբի կազմակերպած համաժողովում հայտարարել է, որ Կիեւը չի մասնակցում բանակցային գործընթացին:

«Բանակցությունները չեն շարունակվում, Ուկրաինան գործնականում դուրս է եկել այդ գործընթացից, Կիեւը չի պատասխանել Ռուսաստանի առաջարկած պայմանագրի նախագծին»,- ասել է Ռուդենկոն: Նա խոսել է նաեւ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային զենք գնելու համար եւս կես միլիարդ եվրո տրամադրելու ԵՄ արտգործնախարարների որոշման մասին:

«Զենք գնելու համար ֆինանսական միջոցների տրամադրումը եւ բուն զենքի մատակարարումը ձգձգում են այս հակամարտության կարգավորումը, եւ այդ հանգամանքը մեր ղեկավարությունը բազմիցս է նշել»,- շեշտել է Ռուդենկոն:

Մայիսի 16-ին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ Եվրոպական միության Խորհուրդը Բրյուսելում որոշել է եւս 500 միլիոն եվրո տալ Ուկրաինային:

Դրանով զենք ձեռք բերելու համար Եվրամիության կողմից Կիեւին տրամադրած ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը հասնում է 2 միլիարդ եվրոյի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խոսել, պահանջել հոգեւոր կոթողների ու հուշարձանների պաշտպանություն
հաջորդը
Իրանը Թուրքմենստանից Հայաստան գազ կփոխադրի սվոփով

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թուրքիան օդային տարածք չի տրամադրել

    21:35 | 25.06.2022
  • Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Բլինքեն

    21:10 | 25.06.2022
  • Ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջը․ Ստոլտենբերգ

    20:47 | 25.06.2022
  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

    20:29 | 25.06.2022
  • Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

    20:00 | 25.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 3

    Լոռվա համերը Դսեղում

  • 4

    Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

  • 5

    Երկու եղբայր, երկու պատերազմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա