• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Metagait»-ը՝ նոր խոսք բժշկության մեջ

Անուշ Առաքելյան 18:30 | 20.05.2022
Անուշ Առաքելյան 18:30 | 20.05.2022
MetaGait

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո կինեզիստ Դավիթ Արսենյանը հիմնեց «Քայլտեք» ընկերությունը, որը միավորեց մի խումբ մասնագետների՝ կինեզիստների, նյարդաբանների, թերապեւտների, ինժեներների, ծրագրավորողների, եռաչափ մոդելավորման ու վիրտուալ իրականության մասնագետների։ Թիմը սկսեց զբաղվել հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց առողջության վերականգնման սարքեր նախագծելու եւ արտադրելու գործով։

Քայլակ, ուղղահայաց դիրքի բերող շարժական հենակ՝ վերտիկալիզատոր, էկզոկմախքներ, կանգնակ-սայլակներ, քայլաբերներ. սարքերի մի մասն արդեն հիվանդանոցներում են։

Այս նոր՝ «Metagait» սարքն, ըստ էության, ընկերության նախորդ արտադրանքի՝ «Քայլաբեր»-ի կատարելագործված տեսակն է։

«MetaGait» սարքի նախնական տարբերակն արդեն տրամադրվել է վեց հոգու։ Դրանցից հինգը 83%-ով գրանցել են վերականգնողական դրական դինամիկա։ Սարքը հնարավորություն է ընձեռում խուսափելու անշարժության հետեւանքով առաջացող ավելի քան 30 հիվանդությունից եւ հեռավար ռեաբիլիտացիա իրականացնելու։

Ըստ «Քայլտեքի» հիմնադրի՝ նստակյաց կյանք վարելու հետեւանքով հաշմանդամները ձեռք են բերում մի շարք այլ հիվանդություններ։ Եթե, օրինակ, այս սարքի միջոցով օրվա ընթացքում մոտ 30 րոպե մարդը կանգնի ոտքերի վրա, խնդիրները կնվազեն:

Ինչպե՞ս է «MetaGait»-ը նպաստում առողջական վիճակի բարելավմանը

Ունի դինամիկ ազդեցություն հենաշարժական համակարգի վրա, նվազեցնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը, խթանում է շնչառական համակարգը, բարելավում արյան շրջանառությունը, կանխարգելում միզուղիների վարակները, կանխում ջլերի, հոդերի աշխատանքի սահմանափակումը եւ դեգեներացիան, բարելավում հոգեբանական-հուզական վիճակը։

«Վիրտուալ իրականության սարքը ներազդում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա, ինչը կարող է հետադարձ կապով մկանների վերականգնողական գործառույթի համար լրացուցիչ խթան լինել»,- ասում է ռեաբիլիտոլոգ-հիպնոլոգ, նյարդաբան Ժակլին Հովականյանը։

Սարքը քայլքի իմիտացիա է ստեղծում

Վերականգնողական այս սարքն օգնում է ամբողջովին անշարժացած մարդուն ուղիղ կանգնելու եւ քայլքի իմիտացիա է ստեղծում։ Ունի «VR» ակնոց եւ հատուկ մշակված խաղերի շնորհիվ բուժառուին տեղափոխում է վիրտուալ իրականություն։

Davit Arsenyan«Այս նորարարական լուծումը դրական արդյունքներ է գրանցել նաեւ մանկական ուղեղային կաթված ունեցող, գլխուղեղի եւ ողնուղեղի տրավմաներ ունեցող երեխաների քայլքի զարգացման գործում։ Երեխաներն ընդամենը մեկ ձեռքով շարժման մեջ են դնում սարքի բոլոր բաղադրիչները՝ միաժամանակ շարժելով մարմնի բոլոր հատվածները»,- ասում է Դավիթ Արսենյանը։

Սարքը նախատեսված է ուղղահայաց դիրքում կոմպլեքս վերականգնողական վարժություններ կատարելու համար: Այն կարելի է հեշտությամբ օգտագործել տանը՝ բժշկի հեռավար հսկողությամբ։ Այսինքն՝ սենսորի միջոցով բժշկին է փոխանցվում բուժառուի կատարած քայլերի, անցած ճանապարհի եւ ծախսած կալորիաների տվյալները։

Լուծում է նաեւ զինվորների սոցիալականացման խնդիրը՝ նույն խաղի մեջ միաժամանակ ներգրավելով այլոց, իսկ խաղերը հնարավորություն են տալիս բուժառուներին տեղափոխելու Տաթեւի վանական համալիր, Սեւանա լիճ եւ այլ վայրեր։

Դավիթն իր թիմի հետ մտադիր է ստեղծելու 35 «MetaGait» սարք, նվիրել դրանք անհատների ու վերականգնողական կենտրոնների, որոնք ունեն սարքի կարիքը, բայց ի վիճակի չեն ձեռք բերելու այն սեփական միջոցներով։

Davit Arsenyan Team35 սարքից քսանը կտրամադրվի զինհաշմանդամների, հինգը՝ երեխաների խնամքի չորս կենտրոնի, տասն էլ՝ Արցախի վերականգնողական կենտրոնին։ Մի սարքի արտադրության համար անհրաժեշտ է շուրջ 2 մլն դրամ, 35 սարքի համար՝ 75 մլն դրամ ներդրում` ներառյալ տեղափոխման ծախսերը:

Հետագայում սարքերը կարող են արտահանվել եւ մուտք գործել միջազգային շուկա՝ որպես հայկական բացառիկ նորարարական արտադրանք։

«MetaGait»-ը ներկայացվել է Դուբայում կայացած «Arab Health 2022» բժշկական սարքավորումների ցուցահանդեսին, Ստարտափ սամիթում զբաղեցրել երկրորդ տեղը։ «Քայլտեք»-ի հիմնադիրն ակնկալում է նաեւ պետական աջակցություն եւ վստահեցնում՝ որքան գումար հատկացվի սարքերի ձեռքբերմանը, նույնքան կվերադառնա պետությանը։

MetaGait«Եթե այստեղ ստեղծվեն պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն սարքը արտահանելու համար, Հայաստանը դրանից միայն կշահի։ Ի դեպ, բոլոր բաղադրիչները, սենսորները հայկական արտադրության են»,- ասում է Դավիթ Արսենյանն ու շեշտում, որ սարքի նմանօրինակն աշխարհում գոյություն չունի։

Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ReArmenia-ի հարթակում մեկնարկել է դրամահավաք, սարքը հանրությանն է ներկայացվել օրեր առաջ։

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շրյոդերը միաժամանակ լքում է Բունդեսթագի իր գրասենյակն ու «Ռոսնեֆտ»-ը
հաջորդը
Բաքվից սնվող արեւմտյան խորհրդատուն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն