• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Շրյոդերը միաժամանակ լքում է Բունդեսթագի իր գրասենյակն ու «Ռոսնեֆտ»-ը

aliq 18:15 | 20.05.2022
aliq 18:15 | 20.05.2022

Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ Գերմանիայի նախկին կանցլեր 78-ամյա Գերհարդ Շրյոդերը, որին քննադատում են Ռուսաստանի հետ սերտ կապերի համար, Բունդեսթագի աշխատակազմի որոշմամբ պետք է հրաժարվի իր գրասենյակից։ Այդուհանդերձ, նախկին կանցլերը կշարունակի թոշակ ստանալ, օգտվել թիկնապահների ծառայությունից, ինչը նախատեսված է կառավարության նախկին ղեկավարների համար։

1998-2005 թվականներին Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրած սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Շրյոդերը, որը հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական կապերով, 2007-ից աշխատում էր «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդում եւ հիմա ստիպված է լքել այն: «Ռոսնեֆտ»-ը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի նախկին կանցլերին շարունակական աջակցության համար:

Եվրամիության օրենսդիր մարմինը մայիսի 19-ին հավանության արժանացած բանաձեւով կոչ է արել պատժամիջոցներ սահմանելու ռուսաստանյան խոշոր ընկերությունների ղեկավարության եվրոպացի ներկայացուցիչների եւ քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք շարունակում են Ռուսաստանից փող ստանալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, Ուկրաինա այլեւս չի լինի. Բլինքեն
հաջորդը
«Metagait»-ը՝ նոր խոսք բժշկության մեջ

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է

    21:30 | 24.06.2022
  • Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

    18:48 | 24.06.2022
  • Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

    18:23 | 24.06.2022
  • Պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել մի տարում

    17:58 | 24.06.2022
  • Թուրքիայի Մարմարիս քաղաքի անտառները հրկիզել են

    17:32 | 24.06.2022

ընտրանի

  • 1

    Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել...

  • 2

    Մարդիկ հիշում են

  • 3

    Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

  • 4

    Դավիթ Բաբայանի աշխույժ հույսերը

  • 5

    Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա