• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Ուկրաինայի իրավիճակը՝ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի կայունության փորձաքար

aliq 15:15 | 05.07.2022
aliq 15:15 | 05.07.2022
Vitaly Portnikov
լուս․ Վ․ Պորտնիկովի ՖԲ էջից

1991-ից «Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցող կիեւցի լրագրող, Крым.Реалии-ի մեկնաբան Վիտալի Պորտնիկովն անդրադարձել է Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայությանը։ Թուրքիայի համառումներն, ըստ նրա, սոսկ ժամանակավոր շեղումներ են ու թերեւս չեն կարող ջուր լցնել եվրաատլանտյան համերաշխությունը խաթարել ձգտող Ռուսաստանի ջրաղացին։

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Ֆինլանդիայի եւ Թուրքիայի նախագահների, Շվեդիայի վարչապետի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումն ավարտվեց սենսացիայով. Թուրքիան հրաժարվեց Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում իր վետոյից:

Թուրքիայի նախագահի առաջին իսկ  հայտարարություններից գրեթե պարզ էր, որ հյուսիսային երկրներին «ահաբեկչությանը աջակցելու» համար մեղադրող Էրդողանը փոխելու է դիրքորոշումը, բայց որ փոփոխությունն այսքան արագ կլինի, եւ անդամակցության գործընթացը կսկսվի արդեն մադրիդյան հանդիպման ընթացքում, քչերն էին ակնկալում։ Գագաթնաժողովից հետո ՆԱՏՕ-ի երկրների խորհրդարաններում պետք է սկսվի անդամակցության հաստատման գործընթացը։

Թուրքական համաձայնության հիմնական շահառուն ոչ թե Էրդողանն էր, կամ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի նրա գործընկերները, այլ  եվրատլանտյան համերաշխությունը։ Եթե ​​Թուրքիայի նախագահը համառորեն պնդեր իրենը, Մադրիդում նրանք կխոսեին ոչ թե միասնության, այլ նոր սպառնալիքների պայմաններում ՆԱՏՕ-ի անմիաբանության մասին․ արդյունքում գլխավոր հաղթողը կլիներ ՌԴ նախագահը։ Բայց Պուտինը պարտվեց եւ այդ քաղաքական պարտությունը անակնկալ չէր վերջինիս համար։ Իսկ նրա հաջողությունն Էրդողանին ամենաքիչն է հետաքրքրում։

Պուտինին ժպտալով, հետը կապ պահպանելով, իրավիճակն իր եւ Պուտինի միլիարդները փրկելու համար օգտագործող ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին Թուրքիայում ընդունելով հանդերձ՝ Էրդողանը չի մոռացել, որ Ղրիմը գրավելով, Սեւ ծովում ուժերի հավասարակշռությունը փոխել ձգտելով եւ Թուրքիայի անվտանգությունը հարվածի տակ դնելով՝ Պուտինը խախտեց խաղի կանոնները։

Էրդողանը նաեւ դժվար թե շնորհակալ լինի Պուտինին անթաքույց հաճույքով հարեւան Սիրիան ապակայունացնելու եւ ավերված երկիրը լքած սիրիացի փախստականներին ստիպված իր երկրում ընդունելու համար։ Թուրքիայի նախագահը գուցե տպավորված է ռուս տիրակալի քաղաքական ոճից, բայց ոճն ու շահերը տարբեր բաներ են։

Հարցն անգամ այն ​​չէ, որ դաշինքի այդպիսի ընդլայնումը խնդիր է Ռուսաստանի անվտանգության համար։ Հարցն այն է, որ ռուսական քարոզչությունը եւ անձամբ Պուտինը մշտապես աղաղակում են դրա մասին։ Եվ հիմա պարզվում է, որ մի երկիր, որը երկար ընդհանուր սահման ունի Ռուսաստանի Դաշնության հետ, կանդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ Կրեմլը գործնականում դրան հակազդելու ոչինչ չունի:

Նույնիսկ Պուտինի ամենամեծ աջակիցը կերկմտեր. ինչո՞ւ Ուկրաինայի ՆԱՏՕ վիրտուալ մուտքին պատերազմով պատասխանել, իսկ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ՆԱՏՕ շատ իրական մուտքին՝ միայն հայտարարություններով։ Միգուցե խոսքն ամենեւին ՆԱՏՕ-ին չի վերաբերում:

Այո, ըստ երեւույթին, խոսքը ՆԱՏՕ-ի մասին չէ, խոսքն Ուկրաինան զավթելու եւ Արեւմուտքը ապակայունացնելու՝ Պուտինի ակնհայտ ցանկության մասին է։ Իսկ ինչո՞ւ դա պետք է գոհացնի Էրդողանին։

«Ալիք Մեդիայի» կողմից

Ավելի ուշ պաշտոնական Ստոկհոլմը, ի դեմս արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնի, հայտարարել է, որ ենթադրյալ քուրդ զինյալների ու հեղաշրջման կազմակերպման կասկածյալներին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ ցանկացած որոշում կընդունեն միայն այն դեպքում, եթե դա համահունչ լինի Շվեդիայի օրենսդրության եւ Եվրոպական կոնվենցիայի հետ։

Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն եւս հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ իր քաղաքացիներին արտահանձնել այլ երկրի, որտեղ նրանց մահապատիժ կամ խոշտանգումներ են սպառնում։ Եվ որ Ֆինլանդիայի օրենքը ահաբեկիչ է ճանաչում եւ արտահանձնում միայն ահաբեկչություն նախապատրաստելու կամ իրագործելու մեջ մեղադրվողներին։

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը զգուշացրել է, որ եթե սկանդինավյան երկու երկրներն իրենց խոստումները չպահեն, նրանց անդամակցությունը ՆԱՏՕ-ին նորից կհայտնվի հարցականի տակ։ «Դուք այժմ մեզ եք փոխանցելու ահաբեկիչներին եւ օրենքներն էլ փոխելու եք․․․ Եթե այս ամենն իրականություն չդառնա, մեզանից չնեղանաք»,- սպառնացել է Էրդողանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ անկախության օրվա առիթով Բայդենին չի շնորհավորի
հաջորդը
ՌԴ-ն կբավարարի ԵՄ գազի կարիքների ընդամենը 20 %-ը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն