• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ո՞ր կողմն է արդյունքում մեծ զիջումներ արել

aliq 16:11 | 29.06.2022
aliq 16:11 | 29.06.2022
Sweden & Finland NATO

Նախօրեին Մադրիդում տեղի ունեցած քառակողմ բանակցություններից հետո գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան Թուրքիայի շահերը ու մտահոգությունները հաշվի առնող համատեղ հայտարարություն են ստորագրել։

Համատեղ հայտարարության ընդունումից հետո միայն Թուրքիան պաշտոնապես համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ 10 կետից բաղկացած համատեղ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

  • Ֆինլանդիան եւ Շվեդիան դատապարտում են Թուրքիայի դեմ բոլոր ահաբեկչական կազմակերպությունների իրականացրած հարձակումները։
  • Ֆինլանդիան եւ Շվեդիան պարտավորվում են կանխել/խոչընդոտել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) եւ բոլոր այլ ահաբեկչական կազմակերպությունների ու վերջիններիս հետ առնչություն ունեցող անձանց գործունեությունը:
  • Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը կանխելու նպատակով որոշում են ընդունել մեծացնել եռակողմ համագործակցությունը:
  • Շվեդիան ու Ֆինլանդիան, հաշվի առնելով Թուրքիայի տրամադրած տեղեկությունները, ապացույցներն ու հետախուզական տվյալները, արագացված կարգով քննության կառնեն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց արտաքսման կամ արտահանձնման  պահանջները։
  • Ֆինլանդիան եւ Շվեդիան հետաքննություններ կսկսեն եւ կարգելեն PKK-ի եւ նրա բոլոր մասնաճյուղերի դրամահավաքներն ու մարդկանց հավաքագրումը։
  • Թուրքիան վերահաստատում է աջակցությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը եւ աջակցություն է հայտնում Մադրիդի գագաթնաժողովում Ֆինլանդիայի եւ Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերին։
  • Իբրեւ ՆԱՏՕ-ի ապագա դաշնակիցներ՝ Ֆինլանդիան  ու Շվեդիան չեն աջակցելու քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG, PYD- ռազմական թեւ) եւ գյուլենական համայնքին, որոնք նույնպես Թուրքիայում ահաբեկչական են համարվում:
  • Շվեդիան հաստատում է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի ահաբեկչական հանցագործությունների մասին նոր եւ ավելի արդյունավետ օրենքը, իսկ  կառավարությունն ահաբեկչության դեմ պայքարի կանոնադրությունը կհամալրի:
  • Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան հաստատում են, որ իրենց միջեւ այլեւս չկա սեփական արտադրության զենքի մատակարարման էմբարգո։
  • Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան պարտավորվում են պայքարել ապատեղեկատվության դեմ եւ կանխել այդ երկրների ներքին օրենսդրության չարաշահումն ահաբեկչական կազմակերպությունների օգտին կամ առաջխաղացման, ինչպես նաեւ Թուրքիայի դեմ բռնությունը խրախուսող գործունեության նպատակով:
Արտահանձնումը կիրականացվի ազգային եւ միջազգային օրենսդրության շրջանակներում

Շվեդական SVT-ին տված հարցազրույցում Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը  Թուրքիայի հետ համաձայնության հասնելու գործընթացը որակել է «կառուցողական», սակայն չի պատասխանել այն հարցին, թե ով է ի վերջո մեծ զիջումներ արել։

Ըստ նրա՝ համաձայնագիրը Շվեդիայի համար շատ բան չի փոխի, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելը նշանակում է նոր մոտեցում զենքի արտահանմանը։

Անդերսոնը հայտարարել է, որ Շվեդիան եւ Թուրքիան ավելի սերտ երկխոսություն կսկսեն ահաբեկչության համար մեղադրվող անձանց թագավորությունից արտահանձնման շուրջ:

Մագդալենա Անդերսոնը շեշտել է, որ հուշագիրը պարունակում է ահաբեկչության դեմ պայքարի հստակ համատեղ հանձնառություն ընդդեմ PKK-ի։ Նա հավելել է, որ այս ոլորտում Շվեդիան եւ Թուրքիան պայմանավորվել են ամրապնդել մեր համագործակցությունը եւ ավելի սերտ երկխոսություն հաստատել, այդ թվում՝ արտահանձնման հարցերի շուրջ։

«Իհարկե, դա կիրականացվի ազգային եւ միջազգային օրենսդրության շրջանակներում,- ընդգծել է Շվեդիայի վարչապետը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախազգուշացրել է Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակը չստեղծել
հաջորդը
ԵԽԽՎ-ում մտահոգված են Սաակաշվիլիի առողջությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն