• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արցախում 377 ընտանիք տուն է ստացել

aliq 12:00 | 11.07.2022
aliq 12:00 | 11.07.2022
Stepanakert

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախում 377 ընտանիք տուն է ստացել։

Նորակառույց բնակարաններ եւ բնակելի տներ են տրամադրվել զոհված, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող, 5 եւ ավելի զավակներ ունեցող, ինչպես նաեւ տեղահանված, ՊԲ գործող եւ պահեստազորի զինծառայողների, ինչպես նաեւ ծնողազուրկ անձանց եւ փախստականների ընտանիքներին:

Ըստ կոմիտեի տվյալների՝ բնակարանների մեծ մասը՝ 312-ը, տրամադրվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում:

2021-ի դեկտեմբերին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ Արցախն առաջիկա 3 տարում նախատեսում է կառուցել 5000 բնակարան` հիմնականում Արցախից 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների եւ զոհվածների ընտանիքների համար։ Բեգլարյանը հավելել էր, որ տեղահանվածները շուրջ 40 հազար են, նրանցից 13-14 հազարը Արցախում են եւ պետական աջակցությամբ ապրում են վարձով բնակարաններում, մյուսները Հայաստանում են, շատ չնչին մասն էլ արտագաղթել է։

Պետնախարարն այն ժամանակ նշել էր, որ Ստեփանակերտում կառուցվում է 1211 բնակարան, 1438 բնակարան էլ կառուցվում է շրջաններում։ Ըստ նրա՝ նախագծման փուլում են նոր բնակավայրեր` տեղահանված ընտանիքների եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներից հեռացածների համար։ Նա խոստացել էր, որ մինչեւ 2021-ի ավարտը Արցախի կառավարությունը շահագործման կհանձնի 317 բնակարան, որից 294-ը՝ Ստեփանակերտում։

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ 2021-ի աշնան տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվում էր շուրջ 5300 արցախցի ընտանիք` մոտ 20 հազար 430 մարդ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը Եվրոպային շատ մոտ է, միեւնույն ժամանակ՝ հեռու
հաջորդը
Աղավնոն, Բերձորը եւ Ներքին Սուսը հանձնվել են 2020-ի նոյեմբերի 9-ին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն