• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ը ձգտում է խուսափելու Երրորդ աշխարհամարտից. Սալիվան

aliq 16:23 | 23.07.2022
aliq 16:23 | 23.07.2022
HIMARS

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը համաձայն չէ Կիեւի հայտարարություններին, թե Ուկրաինային բավականաչափ ռազմական աջակցություն չի հատկացվում:

Ըստ Սալիվանի՝ ԱՄՆ-ը երբեմն հրաժարվում է կոնկրետ զինատեսակների մատակարարումից, քանի որ ցանկանում է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը շաբաթասկզբին հույս էր հայտնել, որ Միացյալ Նահանգները կտրամադրի մինչեւ 100 HIMARS համակարգեր:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին իր հերթին հայտնել է, որ Միացյալ Նահանգները ստորագրել է եւս 270 միլիոն դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային:

Սպասվում է, որ փաթեթում կներառվեն չորս HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 36 հազար միավոր հրետանային զինամթերք, հակատանկային սպառազինություն եւ ավտոմոբիլային տեխնիկա:

ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում Ուկրաինային 580 Phoenix Ghost հարվածային անօդաչու սարքեր կփոխանցի։ Ըստ լրատվամիջոցների` Phoenix Ghost համակարգը կամիկաձե դրոն է։ Քիրբին նշել է, որ անօդաչուների արժեքը մոտ 100 միլիոն դոլար կլինի։

Ավելի վաղ Կիեւ այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հրաժարվել են  անհապաղ զենքի նոր խմբաքանակ փոխանցելու վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու պահանջը բավարարելուց։ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել էր, որ Արեւմտյան երկրները Կիեւին ինքնաթիռներ եւ գրոհային տանկեր չեն տրամադրի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կալիֆոռնիայում կրակը մոտեցել է բնակելի տներին
հաջորդը
Պուտինի հետ բանակցելը տեղին չէ. Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն