• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Պուտինի հետ բանակցելը տեղին չէ. Զելենսկի

aliq 16:47 | 23.07.2022
aliq 16:47 | 23.07.2022
Zelensky

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ներկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելը տեղին չէ։

Զելենսկին նշել է, որ ուկրաինական կողմը հուսահատորեն փորձում էր դիվանագիտական ​​լուծում գտնել Մոսկվայի հետ ռազմական հակամարտության համար մինչեւ 2022-ի փետրվարի 24-ի ներխուժումը, սակայն Պուտինը երեք տարի շարունակ չէր պատասխանում զանգերին։

«Նա եկավ այստեղ առանց խոսելու, սպանեց մարդկանց, տեղահանեց 12 միլիոն մարդու, իսկ հիմա ասում է, որ Ուկրաինան չի ցանկանում բանակցել։ Ուղղակի մարդ են սպանում, քաղաքներ են քանդում, մտնում են այնտեղ, հետո ասում են՝ արի բանակցենք»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ հինգ ամիս տեւած պատերազմից հետո Ուկրաինայի քաղաքացիները տրամադրված չեն Ռուսաստանի հետ բանակցությունների։ Ըստ Զելենսկու՝ Ռուսաստանի հետ հրադադարը, առանց կորցրած տարածքների վերադարձի, միայն կերկարաձգի պատերազմը։ Մոսկվան հնարավորություն կստանա լրացնելու պահեստները եւ վերազինվելու հաջորդ փուլի համար:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ նախ պետք է ազատագրվեն գրավյալ տարածքները, իսկ հետո կարող ենք պայմանավորվել, թե ինչ անել եւ ինչպես ապրել առաջիկա դարում։ «Մեր ժողովուրդը համոզված է, որ մենք կարող ենք դա անել։ Իսկ ինչքան շուտ անենք, այնքան քիչ մարդ կմահանա»,- ընդգծել է Զելենսկին։

Wall Street Journal-ը մեջբերում է պարբերականի պատվերով Ուկրաինայում անցկացված հարցման արդյունքները, որի համաձայն՝ հարցվածների 89%-ը դեմ է արտահայտվել իրենց երկրի տարածքների զիջում պահանջող խաղաղ համաձայնագրին։

Փետրվարի 24-ին ներխուժումից ի վեր ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների մեծ մասը, ինչպես նաեւ Լուգանսկի գրեթե ամբողջ շրջանը եւ Դոնեցկի շրջանի մի մասը։ Բացի դրանից՝ ռուսական զորքերը վերահսկում են Խարկովի մարզի արեւելքը եւ մի շարք տարածքներ Նիկոլաեւի մարզի հարավում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը ձգտում է խուսափելու Երրորդ աշխարհամարտից. Սալիվան
հաջորդը
Կողմերի կորուստներն Ուկրաինայում՝ ըստ Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Կիեւի

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Երեւանը ձգձգում է իր պարտավորությունների կատարումը. Բայրամով

    19:21 | 09.08.2022
  • Հարցերը պետք է լուծել բանակցային ճանապարհով․ ԵԱՀԿ

    18:57 | 09.08.2022
  • Իրանական «Խայամ» արբանյակից ստացվել են առաջին տվյալները

    18:32 | 09.08.2022
  • Սեւանա լիճ թափվող գետերն աղտոտված են

    18:07 | 09.08.2022
  • Արգելել ռուսների մուտքն Արեւմուտք․ Զելենսկի

    17:43 | 09.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

  • 4

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 5

    Դանդաղընթաց է, բայց էժան ու հարմարավետ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա