• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վտանգավոր սրացումներ Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ

aliq 18:27 | 01.08.2022
aliq 18:27 | 01.08.2022
Kosovo vs Serbia

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հուլիսի 31-ին հայտարարել է, որ Կոսովոյում եւ Մեթոհիայում սերբերի համար բարդ իրավիճակ է ստեղծվել․ Կոսովոն որոշել է օգոստոսի 1-ից անվավեր ճանաչել սերբական փաստաթղթերը։ Պրիշտինայի իշխանությունները հուլիսի 29-ին մասնավորապես հայտարարել են, որ օգոստոսի 1-ից Սերբիայից անձը հաստատող փաստաթղթով Կոսովո մուտք գործել ցանկացող քաղաքացիները պետք է երեք ամիս ժամկետով երկրից ելումուտի համար հատուկ փաստաթուղթ ստանան։

Հավաստագիրը տրվելու է ցամաքային սահմանը հատելիս, ինչպես նաեւ օդանավակայանում։ Ըստ որոշման՝ սերբական պետհամարանիշներով մեքենաների վարորդները երկիր մուտք գործելու համար պետք է վերագրանցեն համարանիշները։

Կոչ է արել չխախտելու խաղաղությունը տարածաշրջանում

Այդ որոշման դեմ բողոքի ցույցեր էին կազմակերպվել: Նոր սահմանափակումները հիմնականում անդրադառնալու են Կոսովոյի հյուսիսի՝ հիմնականում էթնիկ սերբերով բնակեցված Միտրովիցա քաղաքի քաղաքացիների վրա:

Սերբիայի նախագահը  միջազգային հանրությանը եւ Պրիշտինայի իշխանություններին կոչ է արել չխախտել խաղաղությունը տարածաշրջանում՝ հակառակ դեպքում խնդիրը հարկավոր կլինի լուծել ռազմական եղանակով։

Սերբական փաստաթղթերի չեղարկումը հետաձգելու պահանջով հանդես է եկել ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենիերը Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի եւ վարչապետ Ալբին Կուրտիի հետ հանդիպման ժամանակ։

ԵՄ-ն ակնկալում է, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կհանվեն

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը, որի անկախությունը Սերբիան չի ճանաչել,  Միացյալ Նահագների կոչից հետո մեկ ամսով հետաձգել է սերբական համարանիշներով ու փաստաթղթերով մեքենաների եւ մարդկանց մուտքի արգելքը,  երբ բարիկադները վերացվեն եւ Կոսովոյի հյուսիսում վերականգնվի տեղաշարժի ազատությունը։

Միջազգային մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով։ Ըստ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի  թվիթերյան գրառման՝ ԵՄ-ն ակնկալում է, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կհանվեն։

Բորելը հավելել է, որ բոլոր բաց հարցերը պետք է լուծվեն ԵՄ-ի միջնորդությամբ երխոսության շրջանակներում եւ նպատակաուղղվեն Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների համակողմանի կարգավորմանը, ինչն անհրաժեշտ է ԵՄ-ին նրանց ինտեգրացման համար։

Որքան էլ դժվար լինի, չենք հանձնվի, եւ Սերբիան կհաղթի․ Վուչիչ

Ավելի վաղ Սերբիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Կոսովոյի եւ Մեթոհիայի տարածք ռազմական ուժերի տեղակայման մասին լուրերը եւ կոչ է արել ապատեղեկատվություն չտարածելու։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ լարվածության թուլացում է ակնկալում Կոսովոյում, ու Բելգրադը, ըստ նրա, հնարավոր ամեն ինչ կանի դրա համար: Վուչիչը հուլիսի 31-ի գիշերը այցելել է գլխավոր շտաբ, որտեղ Կոսովոյում սրման պայմաններում հանդիպել է Սերբիայի բանակի հրամանատարության հետ:

«Մենք աշխատում ենք թուլացնել լարվածությունը, անում ենք ամենը, ինչ կարող ենք եւ ինչպես կարող ենք, դա մեզ համար ամենակարեւորն է։ Որքան էլ դժվար լինի, չենք հանձնվի, եւ Սերբիան կհաղթի»,- ընդգծել է Վուչիչը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
TANAP-ը ռուսական գազի այլընտրանքն է․ Էրդողանի խոսնակ
հաջորդը
Երեւանյան լճի տարածքից հեռացվել է 650 մեքենա աղբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն