• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանի միջով երկաթուղի գցելու համար ՀՀ-ն պետք է 26 կմ-անոց թունել փորի

aliq 19:09 | 04.08.2022
aliq 19:09 | 04.08.2022
railway

«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետազոտությունների բաժնի ղեկավար, պրոֆեսոր Անդրեյ Բակլանովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է գործնական քայլ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կայունացման համար։

Մոսկվայում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ռուս փորձագետը նշել է, որ Ռուսաստանն այս առումով փորձում է կողմերին «կապել» երկու երկրների բնակչության համար օգտակար որեւէ բանի հիմքով։

Բանակցությունների անցնելուց առաջ պետք է պայմանավորվել սկզբունքների շուրջ

«Տրանսպորտային միջանցքները օգտակար բաղադրիչներ ունեն բոլորի համար՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի։ Այդ ուղղությամբ աշխատում ենք։ Արդյունավետությունը 25% է, բայց դա էլ վատ չէ»,- ասաց Բակլանովը։ Ըստ նրա` Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերություններում կարեւոր է ռազմավարությունը, որը դեռեւս սխալ է եւ արդյունք չի տա. մանրամասն բանակցությունների անցնելուց առաջ պետք է պայմանավորվել սկզբունքների շուրջ։

«Այս ուղին արդյունք չի տա, պետք է գնալ այլ ճանապարհով՝ վստահության համեստ միջոցների ամրապնդման, մանր-մունր, ոչ մեծ շփումների՝ առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում, եւ մարդկային հասարակ փոխշահավետ շփումների հաստատման ուղին անցնելուց հետո հնարավոր կլինի խոսել ավելի մեծ բաների մասին»,- նշել է փոսրձագետը:

Բակլանովն ընդգծել է, որ մերձեցման հարցում Մոսկվայի դերը կողմերին օգնելն է, առավել եւս, որ նրանք շահագրգռված են դրանում: Պրոֆեսորը նշել է, որ հայերը հիմա ուզում են ինչ-որ խոստովանության, ամրագրումների հասնել, սակայն դրանք չեն լինի։

Սյունիքով անցնող երթուղին կապահովեն ՌԴ սահմանապահ զորքերը

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե.Մ․ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին եւս տրանսպորտային միջանցքների գործարկումը համարում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման իրական քայլ:

Միեւնույն ժամանակ նա կարեւորում է տեղաշարժի անվտանգության ապահովումը։

«Հարցն այն է, թե ով կապահովի Նախիջեւանով եւ Բաքվով դեպի Ռուսաստան հայ ուղեւորների անվտանգությունը։ Ադրբեջանն ի վիճակի՞ է ապահովելու նման երթուղու անվտանգությունը՝ ուղեւորների եւ բեռների փոխադրման համար։ Ցավոք, պատմական օրինակները նման հնարավորության մասին չեն վկայում»,- ասաց Նադեին-Ռաեւսկին։

Ծախսերը կարող են փոխհատուցվել միայն բեռնափոխադրումների մեծ ծավալների դեպքում

Ռուս փորձագետը նշել է, որ Սյունիքով անցնող երթուղին կապահովեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերը։ Ըստ նրա՝ եւս երկու երթուղի կա․ մեկը՝ Վրաստանով եւ Ադրբեջանով, դա պակաս հզոր ճյուղ է, բեռնունակությունը` ավելի վատը, մյուսը Իրանով անցնող տարբերակն է։ Սակայն այստեղ երկաթուղային ճանապարհ չկա, Հայաստանի տարածքից պետք է ծակել լեռնազանգվածը եւ 26 կմ երկարությամբ թունել կառուցել։ Ընդ որում` այդ ծախսերը կարող են փոխհատուցվել միայն բեռնափոխադրումների մեծ ծավալների դեպքում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրավիճակի կայունացման համար ջանքեր են գործադրում. ՌԴ ԱԳՆ
հաջորդը
Ադրբեջանը մասնակցում է ռազմածովային զորավարժություններին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն