• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մտահոգիչ վրիպումներ անձնական օգնականի մասին նախագծում

aliq 12:45 | 12.08.2022
aliq 12:45 | 12.08.2022
disability

«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, անդրադառնալով անձնական օգնականի ինստիտուտ ներդնելու թեմային, նշել է, որ ներկայացված նախագծում էական սխալներ կան։

Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ նա նշել է, որ նախագծի համաձայն՝ անձնական օգնական կարող են ստանալ հենաշարժողական, տեսողական ու հոգեկան-մտավոր խնդիրներ ունեցող, ֆունկցիոնալության խոր սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանեկան նպաստի համակարգում։

Ալավերդյանը սխալ է համարում անձնական օգնականի տրամադրումը կապել հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական վիճակի հետ․ ըստ նախագծի՝ 2024-ից միայն անապահով ընտանիքներում բնակվող հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան օգտվել այդ ծառայությունից։

«Նման որոշումն անհավասարություն է դնում հաշմանդամություն ունեցող անձանց միջեւ, մինչդեռ անհատական օգնականի ինստիտուտը պետք է հարթի այդ անհավասարությունը, այլ ոչ թե լինի աջակցություն միայն անապահովներին»,– պարզաբանել է Ալավերդյանը։

Որակավորում անցնելը որպես պարտադիր պայման դնելն անընդունելի է

Ըստ նրա` մյուս մտահոգիչ սխալն այն է, որ անձնական օգնականները պետք է ստանան համապատասխան որակավորում, անցնեն թրեյնինգներ, վերապատրաստում։ Մինչդեռ այդ մոտեցումը, Ալավերդյանի պնդմամբ, հակասում է անկախ կյանքի ամբողջ գաղափարին։

Ալավերդյանը համոզմունք է հայտնել, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է իր օգնականի միակ եւ անկրկնելի դասատուն լինել։  «Նա կարող է օգնական ընտրել առանց ցանկի ու որակավորման, կարող է ինքը սովորեցնել, թե ինչ է ուզում եւ ինչպես ու ըստ այդմ ընդունել աշխատանքի իր նախընտրած թեկնածուին»։ Հետեւաբար, ըստ Ալավերդյանի, ոչ ոք չպետք է սահմանափակի այդ հնարավորությունը, եւ դա որպես պարտադիր պայման դնելն անընդունելի է։

«Եթե ծնողը տարիներ շարունակ օգնել է իր երեխային, էլ ի՞նչ որակավորում պետք է անցնի կամ ի՞նչ արտոնագիր ստանա` անձնական օգնական աշխատելու համար»,- նշել է Ալավերդյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Սյունիքում
հաջորդը
Կարգավորման գործընթացը շարունակվում է. Թուրքիայի ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն