• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը

aliq 17:55 | 12.08.2022
aliq 17:55 | 12.08.2022
Freezer

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը հայտնել է, որ կազմակերպությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ՀՀ է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Դրա շնորհիվ՝ Հայաստան ազգային սառցային շղթայի կարողություններն ընդլայնվեցին 5 գերսառը սառցարանով, 205 սառցարանով եւ 110 սառնարանով։

Գերսառը սառցարաններն ունեն մինչեւ 300 լիտր տարողունակություն եւ նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար: Սառցարաններն, իրենց հերթին, ապահովում են պատվաստանյութերի եւ այլ բժշկական արտադրանքի պատշաճ պահպանումը -25˚C-ից -15˚C ջերմաստիճանային պայմաններում, իսկ սառնարանները պատվաստանյութերը կպահեն +2˚C-ից մինչեւ +8˚C ջերմաստիճանային պայմաններում:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր հերթին ընդգծել է, որ հզոր եւ բարելավված սառցային շղթան  կենսական նշանակություն ունի ոչ միայն ՔՈՎԻԴ-19-ի դեմ, այլեւ՝ պլանային պատվաստանյութերը պահպանելու համար:

Սառցարաններն ու սառնարանները բաշխվելու են 250 բուժհաստատությունների միջեւ

Առաքված սարքավորումները կտեղադրվեն առաջնային առողջապահական բուժհաստատություններում: Դրանք կարեւոր են մարդկանց եւ երեխաների համար կենսական նշանակություն ունեցող պատվաստանյութերով ապահովելու առումով:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հայտնել է, որ աջակցությունը տրվել է ի լրումն ապրիլին հատկացված 80 սառնարանների, 285 սառցարանների եւ մայիսին առաքած երեք սառցե սենյակների:

Բոլոր սառցարաններն ու սառնարանները բաշխվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատությունների միջեւ, իսկ սառցե սենյակները տեղադրվելու են Երեւանում, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական ուղղաթիռի բեկորներ են հայտնաբերել
հաջորդը
Քովիդի կանխարգելման ուղեցույցներն ԱՄՆ-ում մեղմացվել են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն