• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Սուրմալու»․ արագ արձագանքման էպիկենտրոն

aliq 22:15 | 14.08.2022
aliq 22:15 | 14.08.2022
Surmalu
լուս. Ալիք Մեդիայի

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով «Արմենիա», «Էրեբունի», «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 61-ի: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ օգոստոսի 16-ի 08։12-ի դրությամբ փլատակներից փրկարարները դուրս են բերել եւս տասը անձը չպարզված դի։

Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը օգոստոսի 16-ի՝ 08։12-ի դրությամբ տասնվեցն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան` ծնված 1964-ին, Անահիտ Վազգենի Մխիթարյան` ծնված 1967-ին, Ջեմմա Սարգսի Նազարյան` ծնված 1960-ին, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան` ծնված 1960-ին եւ անձը չպարզված քաղաքացու տասը դի։

SurmaluԱնհայտ կորած համարվողների ցանկը

Դարձյալ հրապարակում ենք  «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած համարվող քաղաքացիների՝ արտակարգ իրավիճակների նախարարության թարմացվող ցանկը։

Ցուցակը կազմվել է ԱԻՆ «911» թեժ գծին ստացված ահազանգերի հիման վրա։

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

16․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

17․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)

Նախարարությունը հորդորում է անհայտ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել «911» հեռախոսահամարով։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով «Արմենիա», «Էրեբունի», «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 61-ի: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ հրդեհը մարված է, սակայն ժամանակ առ ժամանակ փոքր օջախներ են բռնկվում։ Հրավառության նյութերից դեռ մնացել են պահեստում, ինչպես նաեւ պլաստմասե նյութեր կան, որոնք վառվում են։

«Դա կարող է շարունակվել մի քանի օր, փրկարարները պատրաստ են դրան։ Այս պահին հրդեհը միայն պահեստի տարածքում է շարունակվում, մնացած մասերում մարված է»,- հավելել է նախարարը։

SurmaluԹիվ մեկ խնդիրը ոչ թե հրդեհը մարելն է, այլ որոնողափրկարարական աշխատանքները․ փոխնախարար

Առեւտրի կենտրոնին հարակից շենքի բնակիչների վկայությամբ որոտացել է շատ հզոր պայթյուն, որին հետեւել են կրակահերթ հիշեցնող պայթյունների ձայներ։

Ավելի ուշ պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ եւ փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը հայտնել է, որ փրկարաների թիվ մեկ խնդիրը ոչ թե հրդեհը մարելն է, այլ որոնողափրկարարական աշխատանքները։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարար ծառայող։ ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ հայտնել է, որ «Սուրմալուում» 24 անձի փնտրում են  հարազատները։ Նրանց թվում են 1 հղի կին ու նրա 5-ամյա երեխան։

Պայթյունի հետեւանքով հոսպիտալացվածների թվում կա նաեւ մեկ հղի: Կնոջ եւ պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:

Պայթյունից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10 անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել: Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկու կանանց, որոնց վիճակը գնահատվում է բավարար։

Տուժածների շարքում նաեւ փրկարարներ կան, որոնք հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարվել են։ 7 փրկարար տարբեր վնասվածքներ էին ստացել, նրանցից 2-ը հոսպիտալացվել են, իսկ մյուսները տեղում են բուժօգնություն ստացել։

Surmalu

լուս. Ալիք Մեդիայի

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել եւս 10 տուժածի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքներին մասնակցում է 150 կամավոր։

Օգոստոսի 15-ի՝ 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երեւանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ եւ յոթ լրացուցիչ տեխնիկա։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Պավել Օգանեզովի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան է ժամանել 770 հազար 164 զբոսաշրջիկ
հաջորդը
Ոչնչացրել են 162 եկեղեցի, 44 գրադարան, 34 թանգարան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն