• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օրենքի գերակայության վատթարացում ամբողջ Եվրոպայում

aliq 14:01 | 15.08.2022
aliq 14:01 | 15.08.2022
European Network of National Human Rights Institutions

Հրապարակվել են Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI)՝ Եվրոպայում օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ տարածաշրջանային զեկույցը եւ Հայաստանի վերաբերյալ զեկույցը։ Երրորդ տարին անընդմեջ մարդու իրավունքների ազգային հաստատությունները (NHRI) ամբողջ Եվրոպայից զեկուցում են իրենց երկրներում օրենքի գերակայության ոլորտի մարտահրավերների մասին:

Եվրոպական 40 երկրների զեկույցները մատնանշում են օրենքի գերակայության հետագա վատթարացում ամբողջ Եվրոպայում՝ նախորդ տարվա համեմատությամբ: Զեկույցում ընդգծվել է մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործողությունների կարեւորությունը՝ օրենքի գերակայությունը երաշխավորելու եւ պետական ​​իշխանություններին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Այդ բոլոր պատկերացումները մեկտեղվել են Եվրոպայում օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ ENNHRI-ի երրորդ տարեկան զեկույցում:

Լրատվամիջոցների գործունեության ազատության, բազմակարծության ու լրագրողների անվտանգության ապահովում

ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի Օրենքի գերակայության 2022 թվականի զեկույցում անդրադարձել են Պաշտպանի հաստատության անկախությանն ու արդյունավետությանը, ՀՀ նոր քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմանը վերաբերող հարցերի։

Զեկույցում նշվել է մարդու իրավունքների պաշտպանների եւ այս ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված ատելության խոսքի եւ վիրավորանքի դեմ պայքարը, դատական համակարգի գործունեությունը՝ ներառյալ դատավորների ընտրությանն ու նշանակմանն առնչվող կարգավորումները։

Շոշափվել են դատական գործերի մակագրման գործող համակարգի, դատարան դիմելու համար պետական ​​տուրքի վճարների բարձրացմանը, լրատվամիջոցների գործունեության ազատությանը, բազմակարծությանն ու լրագրողների անվտանգությանն առնչվող թեմաները։ Զեկուցողներն անդրադարձել են արտակարգ իրավիճակի եւ ՔՈՎԻԴ-19-ի համատեքստում օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն առնչվող հարցերի:

Եվրոպական եւ ազգային քաղաքականություն մշակողներին ուղղված առաջարկություններ

Զեկուցյում մասնավորապես առաջարկվել է անկախ եւ արդյունավետ մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ապահովում փարիզյան սկզբունքներին համապատասխան եւ նրանց համար բարենպաստ միջավայրի ստեղծում՝ ուժեղ մանդատով, համապատասխան ռեսուրսներով եւ համագործակցությամբ։

Զեկույցը կազմողներն առաջարկել են նաեւ ՄԻՊ-երին աջակցող իրավական շրջանակի ապահովում, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ընդլայնում, արդար նշանակումների եւ արդարադատության պատշաճ իրականացման ապահովում, ինչպես նաեւ արդարադատության հասանելիության բարելավում։

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի հրապարակած զեկույցում կարեւորվել են արտահայտման ազատությունը, տեղեկության հասանելիությունը, ինչպես նաեւ հարձակումներից եւ օրենքների չարաշահումից լրագրողների ու լրատվամիջոցների պաշտպանության ապահովումը, կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի իրավական շրջանակի ամրապնդումը, մարզային դատարանների վճիռների ժամանակին եւ արդյունավետ կատարման ապահովումը եւ այլն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չճշտված տեղեկություններ եւ մեկնաբանություններ չհրապարակել․ ԱԱԾ
հաջորդը
ԱԻՆ-ը բացառում է ահաբեկչության վարկածը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն