• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հնարավոր է գտնվեն ցանկում չընդգրկված մարդիկ․ ԱԻՆ

aliq 18:28 | 16.08.2022
aliq 18:28 | 16.08.2022
Surmalu

Ըստ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի՝ չի բացառվում, որ փլատակներում լինեն մարդիկ, որոնց մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն չի ստացել։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունից հետո օգոստոսի 16-ի՝ 17:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 մարդու դի։ Նրանցից 14-ի ինքնությունը հաստատվածների թվում են 1964-ին ծնված Միսակ Պատվականի Մարգարյանը, 1967-ին ծնված Անահիտ Վազգենի Մխիթարյանը, 1960-ին ծնված Ջեմմա Սարգսի Նազարյանը,  1960-ին ծնված Վարդան Գուրգենի Քոչարյանը, 1966-ին ծնված Գայանե Արտավազդի Ավետիսյանը, 1980-ին ծնված Արամ Կոմիսարի Հայրապետյանը, 2000-ին ծնված Վաչագան Վահագնի Եղոյանը,  1980-ին ծնված Էռնա Մանվելի Գրիգորյանը, 1987-ին ծնված Հարություն Սամվելի Գարաքյանը, 1992-ին ծնված Մարիամ Արմենի Խաչատրյանը,  1994-ին ծնված Սիրարփի Արմենի Խաչատրյանը,  2018-ին ծնված Մարատ Կարենի Շահբազյանը, 1976-ին ծնված Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, 1951-ին ծնված Արտավազդ Հայրապետյանը եւ Անահիտ Զարզանդի Խալաթյանը ( տարիքը չի պարզվել)։ Փլատակներից հանված մեկ քաղաքացու ինքնությունը դեռեւս չի պարզվել։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած կարող են համարվել հետեւյալ քաղաքացիները՝ Գագիկ Կարապետյանը, Վանիկ Ամիրխանյանը եւ 1981-ին ծնված Կսենիա Բադալյանը։

Շենք հնարավոր չէ մուտք գործել․ փոխնախարար

ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը հայտնել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի շենքի կանգուն հատվածում, որտեղ հովացման աշխատանքներ են ընթանում, պայթյունի վտանգ չկա, սակայն հնարավոր ծխացող օջախների վտանգ կա։

Ըստ փոխնախարարի՝ շենք հնարավոր չէ մուտք գործել, վտանգավոր է փրկարարների համար, որոշ հեռավորությունից տեսադիտարկվում է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Համբարյանը նշել է, որ տարածքի համար պատասխանատու անձանց հետ աշխատանքներ են կատարվում, որպեսզի շենքի հատակագծով պայմանավորված հարցեր չլինեն։

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար․ Ավանեսյան

Երեւանի «Արմենիա», «Էրեբունի», «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, որոնցից ներկայում ստացիոնար բուժում է ստանում 7 մարդ։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով հոսպիտալացված քաղաքացիներին։

Ըստ նախարարի` բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար, բժիշկների արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան եւ տուն վերադառնան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինն «ասիական ՆԱՏՕ»-ի եւ Փելոսիի այցի մասին
հաջորդը
Դոնորների կենսական անհրաժեշտությունն ու փոխպատվաստումների վիճակը ՀՀ-ում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն