• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օգոստոսի 17-ը եւ 18-ը սգո օրեր Հայաստանում

aliq 20:30 | 16.08.2022
aliq 20:30 | 16.08.2022
mourning Armenia

Կառավարության որոշմամբ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ:

Գովասանքի խոսքեր աշխատողներին՝ հնարավոր ողջ մնացածներին փրկելու համար

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։

Պաշտոնյան նշել է, որ խոր ցավով տեղեկացավ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, ինչի հետեւանքով շատերը զոհվեցին, վիրավորվեցին կամ դեռ համարվում են անհայտ կորած։

«Ցանկանում եմ հայտնել մեր ցավակցությունը զոհվածների ընտանիքներին եւ Ձեր կառավարությանը։ Գովասանքի խոսքեր ենք ուղղում նրանց, ովքեր խիզախորեն աշխատում են հնարավոր ողջ մնացածներին փրկելու համար, եւ շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքներ ենք հղում բոլոր տուժածներին»,- նշված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ցավակցական հեռագրում։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ավելի վաղ ցավակցական ուղերձ են հղել Ռուսաստանի, Սերբիայի եւ Վրաստանի նախագահները, Վրաստանի վարչապետը։

Զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին զորակցություն են հայտնել նաեւ Հայաստանում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի դիվանագիտական  ներկայացուցչությունները, ինչպես նաեւ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի եւ Եգիպտոսի արտգործնախարարությունները եւ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը։

16 զոհված, 3 անհայտ կորած 19:00-ի դրությամբ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունից հետո օգոստոսի 16-ի՝ 19:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 մարդու դի։ Նրանցից 14-ի ինքնությունը հաստատվածների թվում են 1964-ին ծնված Միսակ Պատվականի Մարգարյանը, 1967-ին ծնված Անահիտ Վազգենի Մխիթարյանը, 1960-ին ծնված Ջեմմա Սարգսի Նազարյանը,  1960-ին ծնված Վարդան Գուրգենի Քոչարյանը, 1966-ին ծնված Գայանե Արտավազդի Ավետիսյանը, 1980-ին ծնված Արամ Կոմիսարի Հայրապետյանը, 2000-ին ծնված Վաչագան Վահագնի Եղոյանը,  1980-ին ծնված Էռնա Մանվելի Գրիգորյանը, 1987-ին ծնված Հարություն Սամվելի Գարաքյանը, 1992-ին ծնված Մարիամ Արմենի Խաչատրյանը,  1994-ին ծնված Սիրարփի Արմենի Խաչատրյանը,  2018-ին ծնված Մարատ Կարենի Շահբազյանը, 1976-ին ծնված Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, 1951-ին ծնված Արտավազդ Հայրապետյանը եւ Անահիտ Զարզանդի Խալաթյանը ( տարիքը չի պարզվել)։ Փլատակներից հանված մեկ քաղաքացու ինքնությունը դեռեւս չի պարզվել։

Ըստ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած կարող են համարվել հետեւյալ քաղաքացիները՝ Գագիկ Կարապետյանը, Վանիկ Ամիրխանյանը եւ 1981-ին ծնված Կսենիա Բադալյանը։

Անհայտ կորած համարվող ՌԴ եւ Իրանի քաղաքացիները ողջ են

ԱԻ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ավելի վաղ հայտնել է, որ Երեւանի «Սուրմալուում» անհայտ կորած համարվող քաղաքացիներից 2–ը ողջ են։

ՀՀ ԱԻ նախարարի մամուլի խոսնակը դրանից առաջ հայտնել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ենթադրյալ անհայտ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։

Հայաստանում ՌԴ դեսպանությունից էլ ավելի ուշ խնդրել են «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով որոնվողների ցանկից հանել ՌԴ քաղաքացու` 1959-ին ծնված Լյուբա (Լյուբով) Գլեբովայի անունը։ Պարզվել է, որ պայթյունի ժամանակ նա չի եղել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում եւ ողջ է։

Ըստ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի՝ չի բացառվում, որ փլատակներում լինեն մարդիկ, որոնց մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն չի ստացել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բանակը վարկաբեկելու մեղադրանքով Յուրի Շեւչուկը տուգանվել է
հաջորդը
«Սուրմալու»-ում 4 տոննա պայթուցիկ է եղել. Փամբուխչյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն