• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վտանգավոր նյութերն ունակ են տարածվելու 60 կմ շառավղով

aliq 15:28 | 17.08.2022
aliq 15:28 | 17.08.2022
Armenian Women For Health and Healthy Environment

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի էկոլոգիական հարցերի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը հայտնել է, որ  «Սուրմալու»-ում պլաստիկե իրերի ու հրավառության համար նախատեսված պայթուցիկ նյութերի այրման հետեւանքով առաջացած վնասակար նյութերը դեռ երկար կպահպանվեն օդում եւ նույնիսկ դեպքի վայրից տասնյակ կիլոմետրեր հեռու կտարածվեն։

Փորձագետը նշել է, որ վնասակար մասնիկներն օդի մեջ իսկույն տարածվում են եւ շարժվում քամու ուղղությամբ։ Ընդ որում` որքան մասնիկները փոքր են, այնքան ավելի երկար ճանապարհ են անցնում։ Մի քանի միկրոմիացություններ նույնիսկ կարող են մինչեւ 60 կիլոմետր շառավղով տարածվել։

Խորհուրդ է տալիս պատուհանները փակ պահել

«Լավ կլիներ, որ գոնե տեղումներ լինեին, բայց հակառակի պես այս շաբաթվա համար օդերեւութաբանները կանխատեսել են բարձր ջերմաստիճանով, առանց տեղումների եղանակ»,- ասել է Գրիգորյանը։

Փորձագետի գնահատմամբ առավել խոցելի են հատկապես դեպքի վայրի հարեւանությամբ բնակվող ու աշխատող մարդիկ, որոնց խորհուրդ է տալիս պատուհանները միառժամանակ փակ պահել կամ հնարավորության դեպքում տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։

«Եթե այլ տեղ չունեն գնալու, օգտագործեն ջրցող միջոցներ, պարբերաբար հատակից, պատուհանագոգերից, ապակիներից խոնավ շորով սրբեն մուրը կամ փոշին, որովհետեւ օդում կարող են լինել վնասակար խառը մասնիկներ, որոնք երկրորդային վտանգ են ներկայացնում շնչառության համար»,– ասաց նա։

Համայնքային կառույցները պետք է լվանան այն տարածքը, որտեղ մոխիր ու փոշի է նստել

Ըստ Գրիգորյանի՝ տոքսիկ նյութերի մեծ քանակի դեպքում կարող է նույնիսկ շնչառության կանգ կամ սուր թունավորում առաջանալ։ Եթե նույնիսկ մարդը չի ենթարկվել կրակի, բոցի անմիջական ազդեցությանը, տարածքին մոտ գտնվելիս կարող է շնչահեղձ լինել։ Նման դեպքերում մասնագետը խորհուրդ է տալիս շոր թրջել ու դրա միջոցով շնչել, որպեսզի օդում տարածված փոքրիկ մասնիկները չներթափանցեն շնչառական օրգաններ։

Նման դեպքերում համայնքային կառույցները պետք է համալիր սանիտարական աշխատանքներ կատարեն, լվանան այն տարածքը, որտեղ մոխիր ու փոշի է նստել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պայթուցիկ սարքերի մասին ահազանգերի շարք Գյումրիում
հաջորդը
ԵՄ-ում հուսով են, որ «դարի գործարքը» վերջապես կկնքվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն