• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալներ փոխանակելու

aliq 17:35 | 17.08.2022
aliq 17:35 | 17.08.2022
US Iran process

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ կնքելու բանտարկյալների փոխանակման համաձայնագիր, որը կապված չի լինի միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի հետ:

Իրանը միջուկային գործարքից առանձին զանազան ուղիներով բազմիցս ԱՄՆ-ին հայտնել է բանտարկյալների հարցը լուծելու իր պատրաստակամության մասին։

«Զարմանալի է, որ ամերիկյան կողմը, փոխանակ վերացնելու սահմանափակումներն այդ ուղղությամբ, զբաղվում է բացառապես Իսլամական Հանրապետության դեմ քարոզչությամբ»,- ասել է Չաֆին։

Դեռ 2021-ի ամռանը Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է ԱՄՆ-ում իրանցի կալանավորների ազատ արձակման դիմաց ազատելու ամերիկացի բանտարկյալներին:

«ԱՄՆ-ի պահանջով աշխարհի ցանկացած երկրում ազատազրկված իրանցի բոլոր կալանավորներին դիտում ենք որպես Միացյալ Նահանգներում իրանցի կալանավորների»,- շեշտել էր Ռաբիին:

Միջուկային գործարքից առանձին բանտարկյալների փոխանակման շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության վերաբերյալ դեռ 2022-ի սկզբին հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական նախկին ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։

Իրանի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին իր հերթին բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազույցում  հայտարարել էր, որ Վաշինգտոնը հազիվ թե Թեհրանի հետ համաձայնագիր կնքի միջուկային գործարքի շուրջ, եթե իրանական կողմը ԱՄՆ չորս քաղաքացիներին ազատ չարձակի:

Մեծ Բրիտանիան էլ պահանջում էր ազատ արձակել բրիտանահպատակ իրանցի Անուշե Աշուրին եւ Thomson Reuters հիմնադրամի ծրագրի ղեկավար Նազանին Զաղարի-Ռաթքլիֆին: Վերջիններս մեղադրվում են լրտեսության համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԱԳԱՏԷ-ն Զապորոժիեի ատոմակայան կայցելի միայն Կիեւով․ ՄԱԿ
հաջորդը
«Սուրմալու»-ից գնված հրավառության նյութերը չօգտագործելու հորդոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Գագիկ Ադիբեկյանի բաց նամակը՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն