• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լեմկինի ինստիտուտի Կարմիր նախազգուշացումն Ադրբեջանին

aliq 12:23 | 19.08.2022
aliq 12:23 | 19.08.2022
The Lemkin Institute for Genocide Prevention

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը Ցեղասպանության Կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հրապարակել Ադրբեջանի համար` նշելով, որ դատապարտում են շարունակվող ատելության խոսքը, սպառնալիքները եւ վայրագությունները Արցախում եւ նրա սահմաններից դուրս հայ ժողովրդի եւ մշակութային ժառանգության նկատմամբ։

Վերջերս ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութում ադրբեջանցի զինվորը մոտակա հայկական գերեզմանոցից փորված-հանված հայկական գանգը կապում է զինվորական բեռնատարի հետեւի մասում, իսկ ծառայակիցներն ուրախանում են:

Այս նոր ակնհայտ վայրագության հետեւանքով Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կրկին կարմիր դրոշով ահազանգ է հրապարակում Ադրբեջանի համար՝ նախազգուշացնելով հայերին սպառնացող ցեղասպանության մասին ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:

Ըստ կազմակերության՝ ցեղասպանության վտանգը հատկապես մեծ է այժմ` հաշվի առնելով հրադադարի ռեժիմի ադրբեջանական խախտումները, որոնք փաստագրված են:

«Միջազգային հանրությունը, հատկապես ՆԱՏՕ-ն եւ նրա անդամ երկրները, շարունակում են անտեսել Ադրբեջանի ցեղասպան հայտարարությունները, ցեղասպանական ներքին գաղափարական մշակույթը եւ ցեղասպան գործողությունները, որոնք բոլորն էլ աջակցում եւ առաջ է մղում Թուրքիան»,- ասված է հայտարարության մեջ։

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միջազգային եւ պետական բոլոր ​​մարմիններին կոչ է անում վերահսկելու Թուրքիային եւ Ադրբեջանին ցեղասպան գաղափարախոսության եւ գործելակերպի համար։ Միջազգային կազմակերպությունը հորդորում է ճնշում գործադրել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական սպառնալիքները դադարեցնելու եւ հայերի ու հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքի համայնքներում ամրապնդելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Որոնողական աշխատանքները վերսկսվել են
հաջորդը
Կմասնակցեն Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն