• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան ձգտում է ԱԷԿ-ը միացնելու ռուսական ցանցին

aliq 15:40 | 20.08.2022
aliq 15:40 | 20.08.2022
Zaporozhie NPP

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուկրաինայի իշխանությունները մտահոգություն են հայտնել Զապորոժիեի ատոմակայանի շրջանում ռուսների մարտական ակտիվության վերաբերյալ՝ նշելով, որ գրավելով ԱԷԿ-ը եւ ամրապնդվելով դրան հարող տարածքում՝ ռուսներն այնտեղից են կրակ բացում՝ գիտակցելով, որ ուկրաինացիները չեն համարձակվի պատասխան կրակով վտանգել այդ կառույցը:

Կիեւում ենթադրում են, որ Մոսկվան ձգտում է Զապորոժիեի ԱԷԿ-ն անջատելու ուկրաինական էներգացանցից եւ միացնելու ռուսականին եւ պատճառ գտնելու համար սադրանք է կազմակերպելու ԱԷԿ-ի մոտակայքում:

Նախօրեին Օդեսա այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը պատկանում է Ուկրաինային եւ երկու կողմերին կոչ է արել անհապաղ դուրս բերելու ստորաբաժանումներն այդ շրջանից:

«Եթե մենք ապառազմականացնենք ատոմակայանի տարածքը, ապա խնդիրը լուծված կլինի: Եվ միանշանակ է, որ Զապորոժիեում արտադրված էլեկտրականությունն ուկրաինական է, այն անհրաժեշտ կլինի Ուկրաինայի ժողովրդին հատկապես գալիք ձմռան ամիսներին: Այս սկզբունքը պետք է անվերապահորեն հարգել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Մոսկվան, իր հերթին, Կիեւին է մեղադրում ԱԷԿ-ը հրետակոծելու համար եւ պնդում, որ դա կարող է միջուկային աղետի հանգեցնել:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կիեւը փաստացի «պատանդ է վերցրել» ամբողջ Եվրոպան՝ գնդակոծելով Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը։

Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի երեկվա հեռախոսազրույցում Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է պայմաններ ստեղծելու Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների այցի համար եւ տեսուչներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու:

ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական-ռազմական հարցերի բյուրոյի արտաքին կապերի նախկին պաշտոնյա, «Ատոմային էլեկտրակայանները որպես թշնամու զենք» (Nuclear Power Plants as Weapons for the Enemy) գրքի հեղինակ Բենեթ Ռամբերգը ճապոնական The Japan Times պարբերականում  հրապարակված հոդվածում զգուշացնում է, որ Կրեմլը ձգանը քաշի թե չէ, դա կհանգեցնի այնպիսի աղետի, որ երբեւէ որեւէ ներխուժող բանակ չի տեսել։ Ռամբերգն ահազանգում է, որ չորս տարբեր վայրերում տեղակայված 15 ռեակտորները, որոնք ապահովում են Ուկրաինայի էներգետիկ կարիքների շուրջ 50%-ը,  հարվածի տակ ընկնելու դեպքում ահավոր սպառնալիք են, իսկական ռադիոլոգիական ականներ, որոնց Ռուսաստանն ինքը կարող է զոհ դառնալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը հրաժարվել է իր մի կարեւոր պահանջից
հաջորդը
Վահրամ Մարտիրոսյան. Սահմանամերձ երկիր-4

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն