• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միացյալ Նահանգները զինում է Ուկրաինային․ Politico

aliq 12:00 | 22.08.2022
aliq 12:00 | 22.08.2022
Ukraine army

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ Ուկրաինա կուղարկի նոր սպառազինություններ այդ երկրին հատկացվող 775 միլիոն դոլարի ռազմական օգնության շրջանակում։ Տրամադրվելու են անօդաչուներ, զրահատեխնիկա եւ հրետանի։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Մատակարարումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնն ու Կիեւը կանխատեսում են, որ առաջիկա շաբաթներին ռազմական գործողությունները Ուկրաինայում կթեժանան, ու դրանք կլինեն ո՛չ միայն հրետանային բախումներ, որոնք վերջին շաբաթներին են եղել։

ԱՄՆ-ը, այսպիսով, առաջին անգամ կտրամադրի 15 ScanEagle հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որպեսզի օգնի ուկրաինացիներին՝ իրականացնելու բարձր ճշգրտության հրետանային թիրախային հարվածներ, ու դրանով վնաս հասցնի ռուսական ուժերին՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը։ Ոչ մեծ չափերի դրոնները համեմատաբար հեշտությամբ կարելի է տեղաշարժել մարտի դաշտում։ Դրանք, ըստ ռազմական փորձագետների, շատ մեծ արժեք կունենան հարավում՝ Խերսոն քաղաքի վրա գրոհի ընթացքում։

Բացի այդ՝ իրականացվում է ուկրաինական ցամաքային զորքերի պատրաստություն հարավային ուղղությամբ ձեռնարկելիք գրոհի համար, որտեղ ռազմական գործողությունները մտել են փակուղի արդեն մի քանի շաբաթ, քանի որ պատերազմը վերածվել է մեկ ընդհանուր երկարատեւ եւ հյուծիչ հրետանային մենամարտի։

Պարբերականը, վկայակոչելով Պենտագոնի մի բարձրաստիճան պաշտոնյայի, ով ցանկացել է մնալ անանուն, հայտնել է, որ ներկայում ռուսական կողմը մարտադաշտում որեւէ առաջխաղացում չունի, եւ հավաստիացրել է, որ իրավիճակը հիմա այլ է, քան նույնիսկ երկու ամիս առաջ էր, երբ ռուսական կողմը թափ էր հավաքում Դոնբասում ու հարավում։

Ամերիկյան կողմը նախատեսել է տրամադրել Ուկրաինային 40 ծանր պաշտպանական հակաականային MaxxPro մեքենաներ, որոնք նախապես մշակված են եղել Իրաքում ամերիկյան զորքերի գործողությունների համար՝ այնտեղ տեղի ունեցած մարտական գործողությունների ամենաթեժ շրջանում, երբ մերձճանապարհային ռումբերը ծանր վնասներ են հասցրել ամերիկյան ուժերին։ Ուկրաինայում այս մեքենաները մաքրելու են ճանապարհներն ու դաշտերը, նախքան ցամաքային զորքերը կշարժվեն առաջ։

Նորույթ են նաեւ հակատանկային TOW կառավարվող համակարգերը, 105 մմ-անոց 16 հաուբիցները եւ 36 հազար արկերը, ինչպես նաեւ Carl Gustaf հակատանկային զինատեսակի համար նախատեսված 2000 փամփուշտները։ Այս զինատեսակն ամերիկյան զինուժն օգտագործում է հատուկ գործողությունների ժամանակ։ Այն հեշտ է կրել եւ նախատեսված է հակառակորդի հետ մերձակա մարտի համար։ Սա նշանակում է, որ առաջիկա շաբաթներին ուկրաինական կողմը ռուսական զինուժի հետ մերձակա մարտերի է բռնվելու։

Կտրամադրվեն նաեւ մեծ արագության հակառադիոլոկացիոն հրթիռներ, որոնց նպատակն է թիրախավորել ռուսական ռադիոլոկացիոն համակարգերը, որպեսզի ռուսական զինուժը չկարողանա նկատել ուկրաինացիների տեղաշարժը, ինչպես նաեւ իրականացնել սեփական ուժերի հրամանատարությունն ու վերահսկողությունը։

Politico-ն նշում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային տրամադրել նաեւ հրետանային բարձր ճշգրտության Excalibur տեսակի զինամթերք, սակայն ոչ այս փուլում, այլ ապագայում։ Սրանք հնարավորություն կտան խոցելու ռուսական խրամատավորված դիրքերն ու հրամանատարական կետերը։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պիգմալիոնի էֆեկտը կամ հավատքն է սարեր շարժում
հաջորդը
Գիտության համար փող չկա, փարթի ենք անում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն