• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խնդիրը կլուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ դեսպանատուն

aliq 15:30 | 22.08.2022
aliq 15:30 | 22.08.2022
Embassy of the Russian Federation in Armenia
լուս․ Պավել Օգանեզովի

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, արձագանքելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի նամակին, հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջն իրավիճակը պետք է լուծվի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։

ՌԴ դեսպանատնից հավելել են, որ այդ նպատակով մշտական երկխոսության մեջ են հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ ինչպես ամենաբարձր, այնպես էլ Ռուսաստանի ՊՆ, ԱԳՆ եւ այլ գերատեսչությունների մակարդակով։ ՌԴ դեսպանատնից հիշեցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ օգոստոսի 2-ին եւ 8-ին տեղի ունեցած հեռախոսազրույցները։

«Հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ են անցկացրել Սերգեյ Լավրովը եւ Սերգեյ Շոյգուն։ Խնդրի զգայունությունը հաշվի առնելով՝ քննարկումների մանրամասները չշոշափվեցին, այդուհանդերձ, նման զրույցները համարվում են կարգավորման կարեւոր եւ գործուն գործիք»,- ասված է նամակում։

ՌԴ դեսպանատնից հայտնել են նաեւ, որ իրավիճակը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում եւ հայ-ադրբեջանական սահմանին ՌԴ արտաքին քաղաքականության համար կարեւոր հարց է։ Մասնավորապես ուշադրություն են հրավիրել ՌԴ ԱԳՆ-ի՝ օգոստոսի 4-ի հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության գոտում սրման կապակցությամբ, որով կոչ էր արվում երկու կողմերին դրսեւորելու զսպվածություն, պահպանելու կրակի դադարեցման ռեժիմը։

«Ռուս խաղաղապահները ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը իրավիճակի կայունացման նպատակով։ Ե՛վ Բաքվում, եւ՛ Երեւանում բազմիցս ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորախմբի կարեւոր դերը: Համոզված են, որ այդ վստահությանը լիարժեքորեն արժանի են։ Պատրաստ ենք հետայսու եւս ցուցաբերելու ցանկացած անհրաժեշտ աջակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապերի կարգավորմանը»,- նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան արձագանքում։

Ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը պատրաստ կլինի

Ավելի վաղ՝ Արցախում 2022-ի օգոստոսի սկզբին վերսկսված մարտական գործողություններից հետո, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ գործող ճանապարհի վրա ընկած համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին զգուշացրել էր, թե օգոստոսի 25-ից հետո այդ տարածքում ռուսական զորք չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչեւ ամսվա վերջը լքել տները:

Մինչդեռ Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովն օգոստոսի 17-ին հայտարարել է, որ  մինչեւ այլընտրանքային ճանապարհը չշահագործվի, ռուս խաղաղապահները Լաչինի գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի։

«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի այլընտրանքային միջանցքը կբացվի։ Եռակողմ  հայտարարությունում նշված են քայլերը, քայլերի հերթականությունը․ նախ կառուցվում է միջանցքը, եւ մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգկիլոմետրանոց միջանցքն այդ ճանապարհի շուրջ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում շեշտել էր Ռուսաստանի փոխդեսպանը:

Շաբաթներ առաջ էլ այս հարցով առաջին եւ մինչ այժմ միակ հրապարակային ելույթում Հայաստանի վարչապետը, քննադատելով ռուս խաղաղապահներին, պնդել է, թե հրադադարի խախտումները լինում են նրանց ներկայությամբ ու թողտվությամբ։ Փաշինյանն ասել էր, որ անհրաժեշտ է եռակողմ ձեւաչափով փաստաթուղթ ստորագրել թե՛ խաղաղապահների վերատեղակայման, թե՛ Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքների վերաբերյալ։

Օրեր անց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաեւն «անհիմն» է որակել հայկական կողմի այս քննադատությունը։ Ռուսաստանի փոխդեսպան Մաքսիմ Սելեզնյովն իր հերթին հայտնել էր, որ Նեչաեւի ասածին ավելացնելու բան չունի՝ ընդգծելով, որ ռուսական առաքելությունն իրեն տրված լիազորությունների շրջանակում անում է առավելագույնը: Ռուս դիվանագետը հավելել է, որ ցանկալի կլիներ՝ բոլոր կողմերը, ներառյալ ադրբեջանական զորքերը զսպվածություն ցուցաբերեին։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օյաղ նայենք պատմությանը
հաջորդը
Ամենաէժանն՝ Անկարայում, ամենաթանկն՝ Ամստերդամում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն