• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սիգի որսի թույլատրելի ծավալը կրկնակի կավելանա

aliq 16:42 | 24.08.2022
aliq 16:42 | 24.08.2022
Sevan lake sig

ՀՀ Կառավարությունը որոշել է սեպտեմբերի 1-ից եւս 300 տոննայով ավելացնել սիգի արդյունագործական որսի ծավալները եւ Սեւանում որսի ժամկետը երկարաձգել մինչեւ նոյեմբերի 20-ը։

Աշնանային որսաշրջանի համար նախատեսված որսաքանակը սահմանվել է ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, «Սեւան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, ինչպես նաեւ ձկնորսների եւ այլ շահագրգիռ անձանց հետ քննարկումների ընթացքում։

2022-ի մարտի 1-ից Սեւանա լճում  պաշտոնապես մեկնարկած արդյունագործական որսի համար մինչեւ սեպտեմբերի 1-ը սահմանված է եղել 300 տոննա սիգի չափաքանակ։ Կառավարության ներկայացրած պաշտոնական տվյալներով` սիգի որսը գործնականում մեկնարկել է 2022-ի ապրիլի 21-ից, նախապատրաստվել է 571 պայմանագիր 300 տոննա ձկան համար, 295,8 տոննայի համար փաստացի կնքվել է 567 պայմանագիր:

Որսի չափաքանակն ավելացնելու արդյունքում այս տարի պետական բյուջե կվճարվի 19,5 միլիոն դրամ բնօգտագործման վճար։

Ավելի վաղ՝ 2021-ի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը սիգի որսն ու վաճառքը բացառվել էին: Այդ նպատակով հսկողության ուժեղացված միջոցառումներ էին ձեռնարկվել Սեւանա լճում ու Հայաստանի ամբողջ տարածքում: Արգելվել էր բոլոր տեսակի որսագործիքների ու լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ:

Հսկողության խստացման որոշումը պայմանավորված էր սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կենսաթոշակները սեպտեմբերի 1-ից կբարձրանան
հաջորդը
24 հազար կմ/ժ արագությամբ կբախվի աստղակերպին. ՆԱՍԱ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն