• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սիրիայում գնդակոծվել է ամերիկյան, Իրաքում՝ թուրքական ռազմակայանները

aliq 18:32 | 25.08.2022
aliq 18:32 | 25.08.2022
Al-Omar oil

Ըստ սիրիական  SANA գործակալության՝ Սիրիայի արեւելքում գտնվող Դեյր-Էլ-Զոր նահանգի Կոնիկո նավթահանքի շրջանում ամերիկյան ռազմակայանը վերջին 12 ժամվա ընթացքում երկրորդ անգամ գնդակոծության է ենթարկվել:

«ԱՄՆ ռազմակայանը Կոնիկո նավթահանքում՝ երկրի արեւելյան մասում, գնդակոծվել է ռեակտիվ նռնականետներից, որից հետո ներսում պայթյուններ են հնչել։ Վիրավորների կամ կորուստների մասին տվյալներ չեն ստացվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ զինվորականներն անմիջապես փակել են այդ շրջանը՝ օդ բարձրացնելով ավիացիան։

Օգոտսոսի 24-ի երեկոյան հրթիռային հարված էր հասցվել Սիրիայի արեւելքի Ալ Օմար եւ Կոնիկո նավթահանքերի մերձակայքում տեղակայված ԱՄՆ երկու ռազմակայաններին։

Ըստ իրաքյան անվտանգության մարմինների՝ Իրաքի հյուսիսի Նայնավա նահանգում էլ հրթիռակոծվել է թուրքական «Զլիկան» ռազմակայանը։ Հրթիռներն արձակվել են Մոսուլ քաղաքից, կորուստների մասին տեղեկություն դեռ չկա։

Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984-ին, շարունակվել 2015-ին։ PKK-ի ռազմաբազաները տեղակայված են Իրաքի հյուսիսում, որոնց դեմ Թուրքիայի ԶՈՒ-ն օդային եւ ցամաքային գործողություններ է իրականացնում։ Մոսուլից հյուսիս–արեւելք գտնվող «Զլիկան» ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վեճեր է առաջացնում Բաղդադի եւ Անկարայի միջեւ։ Թուրքիան այդ ներկայությունն արդարացնում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի անհրաժեշտությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական բանակից կմնա կամուֆլյաժը
հաջորդը
Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջովին անջատվել է էլեկտրացանցից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն