• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները մեկնում են Զապորոժիեի ԱԷԿ

aliq 12:00 | 29.08.2022
aliq 12:00 | 29.08.2022
IAEA

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ կազմակերպության դիտորդական առաքելությունն այս շաբաթ կայցելի Զապորոժիեի ատոմակայան։

«Այդ օրը եկավ, ՄԱԳԱՏԷ-ի օգնության եւ աջակցության առաքելությունն արդեն Զապորոժիե ԱԷԿ–ի ճանապարհին է: Մենք պետք է ապահովենք Ուկրաինայի եւ Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունն ու պահպանությունը: Ես հպարտ եմ, որ ղեկավարում եմ այն առաքելությունը, որն այս շաբաթվա վերջին կհասնի Զապորոժիեի ԱԷԿ»,- նշել է Գրոսսին իր թվիթերյան գրառման մեջ։

Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ընդունելու ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը Զապորոժիեի ատոմակայանում եւ ապահովելու նրանց լիարժեք անվտանգությունը:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի թիմը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան կհասցնի պահեստամասեր, ճառագայթման վերահսկողության սարքեր:

Ըստ մասնագետների՝ Զապորոժիեի ատոմակայանը կառուցված է բավականին անվտանգ նախագծով։ Այն կարող է դիմանալ ուժեղ հարվածների, անգամ եթե օդանավ ընկնի ատոմակայանի վրա, բայց եթե հովացման համակարգը խաթարվի, պաշտպանությունն անզոր կլինի միջուկային շղթայական ռեակցիայի դիմաց։

Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ՌԴ մշական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել է, որ  դեպի Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ–ի առաքելությունը բաղկացած է գործակալության քարտուղարության մոտ մեկուկես տասնյակ աշխատակցից, որոնք զբաղվում են երաշխիքների եւ միջուկային անվտանգության խնդիրներով։ Նրանց ուղեկցում է լոգիստիկայի եւ անվտանգության հարցերով զբաղվող ՄԱԿ–ի աշխատակիցների մեծ թիմը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դեպի ՀՀ արտահանման ծավալը կհասցվի 1 միլիարդ դոլարի
հաջորդը
Արցախ-Հայաստան նոր միջանցքը Բերդաձորի ենթաշրջանով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն