Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով Վրաստանից նավթի եւ նավթամթերքի վերաարտահանումը ռեկորդային է դարձել։
Ըստ Geostat-ի՝ այս տարվա 7 ամսում երկիրը վաճառել է 29,137 միլիոն դոլարի, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5,226 միլիոն դոլարի նավթամթերք։
Նավթամթերքը հիմնականում վերաարտահանվել է Ադրբեջան՝ 15,455 միլիոն դոլարի, Ուկրաինա՝ 6006 միլիոն դոլարի, Ռումինիա՝ 3,233 միլիոն դոլարի, Հայաստան՝ 1,953 միլիոն դոլարի, Լատվիա՝ 942 հազար դոլարի, Ֆրանսիա՝ 649,9 հազար դոլարի, Իրան՝ 446,5 հազար դոլարի, Թուրքիա՝ 183,6 հազար դոլարի, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 104,8 հազար դոլարի եւ Ղազախստան՝ 84,4 հազար դոլարի: