• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեւանը Բաքվին Մեղրիով միջանցքի բանավոր կամ այլ խոստում չի տվել

Թաթուլ Հակոբյան 15:00 | 18.10.2022
Թաթուլ Հակոբյան 15:00 | 18.10.2022
image

Վերջին շաբաթների ընթացքում տողերիս հեղինակը այլ փորձագետների մասնակցությամբ Հայաստանի վարչապետի հետ փակ, չհրապարակման ենթակա երեք քննարկումների է մասնակցել: Այսօր ես ստիպված եմ ժամեր տեւած այդ քննարկումներից մեկ դրվագ հրապարակայնացնել, քանի որ դրա շուրջ կա շահարկում, մանիպուլյացիա, բայց ամենագլխավորն ու ողբերգականը՝ մեր երեխաները շարունակում են զոհվել Ադրբեջանի ներխուժումների, ԱԹՍ-ների եւ ծանր հրետանու հարվածներից:

Ինչի՞ մասին է խոսքը:

Հայաստանի նախկին արտգործնախարարներից Վարդան Օսկանյանը իր վերջին հոդվածներից մեկում գրել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունման ժամերին օրակարգի հիմնական թելադրողը Ալիեւն էր։

«Շուշի մտնելուց հետո նա հնարավորություն ուներ ժամերի ընթացքում բռնազավթելու ամբողջ Արցախը։ Դժվար չէ հասկանալ, որ այդ դիրքերում, այդ գիշեր Ալիեւը սեղանին է դրել իր առավելագույն պահանջները՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Զանգեզուրում միջանցք եւ հօգուտ Ադրբեջանի սահմանազատման լուծում՝ անկլավները ներառյալ։ Բանակցային գործընթացում նույնիսկ ամենաթույլ դիրքերում կողմին դեմքը փրկելու հնարավորություն են տալիս։ Իմ ենթադրությունն է, որ այդ երեք հարցերը դուրս են թողնվել զինադադարի գրավոր հայտարարությունից, բայց ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, որի վկան, նաեւ՝ երաշխավորը, եղել է Պուտինը»,- գրում է Օսկանյանը։

Նախկին արտգործնախարարը, ով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ խոսնակներից է, շարունակում է. «Հիմա, երբ այդ պայմանավորվածությունների իրականացումը ձգձգվում է, Ալիեւը դիմում է ուժային մեթոդների։ Եթե ելնենք հիմնավոր այս ենթադրությունից, այս իրավիճակում Փաշինյանը չունի մանեւրելու հնարավորություն, իսկ Ռուսաստանի լռությունը դառնում է եթե ոչ արդարացված, ապա առնվազն՝ բացատրելի։ Պուտինի ձեռքերը կապված են ոչ միայն իր աշխարհաքաղաքական թուլացած դիրքով, այլեւ նոյեմբերի 9-ին տրված բանավոր խոստման վկան լինելով։ Հետեւաբար օրվա հրամայականն է դառնում նոր բանակցողի, իմա՝ երկրի նոր ղեկավարի հայտնվելը»։

Այս հոդվածը Օսկանյանը հրապարակել է սեպտեմբերի 17-ին՝ ադրբեջանական ագրեսիայից օրեր անց, որին զոհ է գնացել 207 մարդ, կան անհետ կորածներ, բազմաթիվ վիրավորներ: Մի կողմ ենք թողնում Պուտինի եւ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի 10 տարիների արտգործնախարարի բացատրելի դրական վերաբերմունքը եւ արդարացման ձգտումը: Օսկանյանը փաստացի, բայց առանց փաստերի Նիկոլ Փաշինյանին մեղադրում է, որ պարտված վարչապետը Ալիեւին խոստացել է «Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Զանգեզուրում միջանցք եւ հօգուտ Ադրբեջանի սահմանազատման լուծում՝ անկլավները ներառյալ»։

Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ուղիղ հարց եմ տվել՝ Ադրբեջանին միջանցք տրամադրելու բանավոր խոստում տրվե՞լ է նոյեմբերի 9-ի գիշերը: Վարչապետը պատասխանեց, որ Ադրբեջանը պահանջել է Մեղրու միջանցք, բայց Հայաստանը մերժել է դա:

Որտեղի՞ց է Վարդան Օսկանյանի «հիմնավոր ենթադրությունը», թե Փաշինյանը Ադրբեջանին միջանցք տրամադրելու բանավոր խոստում է տվել «կապված ձեռքերով» Պուտինի ներկայությամբ: Անկասկած, նախկին արտգործնախարարն ունի վստահելի կապեր դիվանագիտական շրջանակներում: Եվ եթե իրականությանը մոտ են Օսկանյանի պնդումները, ապա դա կարող է նշանակել.

ա) Փաշինյանը նոյեմբերի 9-ի մղձավանջային գիշերը բանավոր խոստում է տվել, բայց հետո փորձում է հրաժարվել՝ գիտակցելով, թե ինչ նոր աղետ կարող է բերել միջանցքը Հայաստանի համար,

բ) Փաշինյանը Հայաստանը հասցնում է մի վիճակի, երբ ժողովրդի մեծամասնությունը կհամակերպվի միջանցքի հետ եւ արդեն միջանցք տրամադրելը կհամարի չարյաց փոքրագույնը:

Վարչապետի հետ երեք փակ հանդիպումների ընթացքում, եւ դա կհաստատեն բոլոր ներկաները, ե՛ւ Փաշինյանն անձամբ, ե՛ւ նրա թիմի անդամները աներկբա, միանշանակ ասել են, որ որեւէ դեպքում միջանցք չի լինի, եթե անգամ Ադրբեջանը դիմի նորանոր հարձակումների ու պատերազմական գործողությունների: Միջանցք չի լինի որեւէ պայմանով, եւ դա Հայաստանի համար կարմիր գիծ է: Ակնհայտ է, որ սեպտեմբերի 13-14-ի հարձակումը եւս միջանցք ստանալու նպատակ էր հետապնդում, ինչը, սակայն, ձախողվեց Հայաստանի սահմանին կանգնած ավելի քան 200 հայ զինվորների կյանքի գնով:

Եվ վերջինը՝ Երեւանը Բաքվին Մեղրիով միջանցքի գրավոր խոստում տվել է 2001 թվականին: Բայց դա արդեն անցյալ է, որին կանդրադառնանք մեր հաջորդ սյունակներից մեկում՝ ներկայացնելով խորհրդապահական մի քանի փաստաթղթեր:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկվել են ՀՀ-ում գործարարությամբ զբաղվող ՌԴ քաղաքացիների հիմնախնդիրները
հաջորդը
Ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է անհապաղ վերադառնա ելման դիրքեր. Փրայս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն