• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ստեփանակերտը հրաժարվո՞ւմ է 88-ից

Վահրամ Աթանեսյան 11:30 | 01.11.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 01.11.2022
Stepanakert 30.10.22

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հետպատերազմական երկու տարիների ամենաբազմամարդ հանրահավաքը։ Մինչ այդ Երեւան էր մեկնել Արցախի պաշտոնական պատվիրակությունը եւ քննարկումներ ունեցել Հայաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի, ԱԳ նախարարի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։

Երեւանը վերստին հավաստիացրել էր, որ Արցախի իշխանությունը վերջին մանրամասնություններով տեղյակ է Ադրբեջանի հետ բանակցությունների բոլոր նրբություններին։ Արցախի պատվիրակությունը Երեւան էր մեկնել, որպեսզի վերադարձին պատասխանի հանրությանը հուզող հարցերին։ Հրապարակային «հարց ու պատասխանի» փոխարեն, սակայն, Արցախի նախագահը հարցազրույց տվեց տեղական հեռուստատեսությանը։

Ըստ երեւույթին, ինչ-որ նրբերանգներ կան, որ շրջանցվեցին։ Նախագահի հարցազրույցից մոտ տասն օր անց հրավիրված հանրահավաքը, որքան էլ այն «ինքնաբուխ» որակվի, տպավորություն է թողնում, որ Ստեփանակերտի խոսքի հասցեատերն, այնուամենայնիվ, ոչ այնքան Ադրբեջանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կամ միջազգային հանրությունն է, որքան Նիկոլ Փաշինյանը, նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի հերթական համագումարն, ի դեպ, ժամանակագրական առումով համընկավ արցախյան հանրահավաքին։ Զուգահեռաբար Երեւանում «Համահայկական գագաթնաժողով» եւ «Լազարեւյան ակումբի» հերթական նիստ էին գումարվել։ Այսքան «պատահականություններ» չեն լինում։

Ստեփանակերտի հանրահավաքը նախորդել էր Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ բանակցություններին, որոնց ընդառաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե պատրաստ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելու Ռուսաստանի կողմից ներկայացված «սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա»։

Եթե Արցախում հիմնական մտահոգությունն էր, որ հայ-ադրբեջանական կարգավորման նախաձեռնությունն անցնում է Արեւմուտքին, եւ այդ դեպքում կարող են անվտանգային խնդիրներ առաջանալ, ապա Փաշինյանի հավաստիացումից հետո հանրահավաքի քաղաքական ակտուալությունը պետք է որ նվազեր։ Մանավանդ որ նա նաեւ ասել էր, թե պատրաստ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությունը երկարաձգող փաստաթուղթ ստորագրելու եւ անգամ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի պահպանումը պատվիրակելու ՌԴ–ին։

Եվ, այնուամենայնիվ, Արցախում հանրահավաք կազմակերպվեց, որի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ հնարավորություն ունեցան առցանց հետեւելու Ազգային ժողովի հատուկ նիստին, լսելու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ օրվա առթիվ խորհրդարանի ընդունած Հայտարարությունը։

Փաստաթղթի քաղաքական առաջին եւ, ըստ էության, ամենաառանցքային ձեւակերպումը սա է․ «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»։ Պատերազմին հաջորդած երկու տարում Արցախի արտաքին գործերի նախարարը, քաղաքական գրեթե բոլոր ուժերի առաջնորդները բազմիցս «կարմիր գիծ» են սահմանել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» դիրքորոշումը։

Հոկտեմբերի 30-ին նախորդած քննարկումներում ի՞նչ է փոխվել, որ Ազգային ժողովն արդեն ոչ թե առհասարակ Ադրբեջանի կազմում Արցախի լինելն է բացառում, այլ միայն անկախ Ադրբեջանի։ Մեկ նախադասությամբ Արցախի խորհրդարանը փաստում է, որ Արցախը «գտնվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»։ Այս կերպ, կարծես, որոշակիորեն «արդարացվում է» Խորհրդային Ադրբեջանի կազմում Արցախի շուրջ յոթանասունամյա գոյությունը եւ տեղ թողնվում «վերաինտեգրման համար», եթե Ադրբեջանը չլինի անկախ։

Սա տեքստային վրիպո՞ւմ է։

Շատ կուզենայի այդպես տեսնել, բայց այդ դեպքում Հայտարարության մեջ ինչո՞ւ որեւէ հղում չկա պատմաքաղաքական իրողությանը, որ Արցախը 1920-1921 թվականներին նախ բոլշեւիկյան զորքերի կողմից օկուպացվել, ապա բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին։ Չէ՞ որ 88-ի Շարժումը սկսվել է, որպեսզի ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը շտկի այդ անարդարությունը, ԼՂԻՄ-ը միավորի Հայկական ԽՍՀ-ին։

Չէ՞ որ մենք վիճարկել ենք Լեռնային Ղարաբաղը «մարզային լայն ինքնավարությամբ Ադրբեջանի կազմում թողնելու»՝ Ռուսաստանի կոմունիստական/բոլշեւիկների կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշման օրինականությունը։

Չէ՞ որ ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին» հենց այդտեղ է՝ իրավական-օրինական ընթացակարգով հասնել նրան, որ Խորհրդային Ադրբեջանին Արցախի բռնակցումը միջազգայնորեն ճանաչվի ապօրինի։

Չէ՞ որ իրավական որեւէ համաձայնություն, պայմանագիր, որով Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվեր Ադրբեջանի տարածք, գոյություն չունի։ Հակառակ դեպքում ԵԱՀԽ-ն 1992 թվականի մարտի 24-ին չէր ձեւավորի Մինսկի խումբ՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ ԼՂ միջազգայնորեն լեգիտիմ կարգավիճակը որոշելու լիազորությամբ։

Ոչ ոք այդ որոշումը չի բեկանել։ Եվ այդ ու ԵԱՀԿ այլ հիմնարար փաստաթղթերի իրավական ուժով իր սուբյեկտությունը պնդելու, միջազգային հանրությանը որպես ինքնորոշման իրավունքի կրող ներկայանալու փոխարեն Արցախի Ազգային ժողովը, կարծես, ամենասկզբունքային է համարում անկախ Ադրբեջանի հետ որեւէ կոմունիկացիայի մերժումը, բացառումը։

Կա՞ ոչ անկախ Ադրբեջանի (ուրեմն նաեւ՝ Հայաստանի) տեսլական։ Արցախը կարո՞ղ է մտնել դրա իրացման թեկուզ օժանդակ դերակատարի ահռելի ծանրության տակ։ Ինչ-որ «բան կատարվո՞ւմ է»։ Եթե ոչ, Արցախի Ազգային ժողովի Հայտարարությունն ինչո՞ւ է «օրինականացնում» Խորհրդային Ադրբեջանի կազմում ԼՂ-ի գոյությունը եւ մերժելով մերժում անկախ Ադրբեջանի հետ «ինտեգրման հավանականությունը»։

Արտառոցն այն է, որ հոկտեմբերի 30-ի հանրահավաքը կազմակերպվել է 88-ի ոգին արթնացնելու կարգախոսով։ Էմոցիոնալ առումով, այո՛, այդպես էր։ Հանրահավաքի տասնյակհազարավոր մասնակիցներից, սակայն, Արցախի ԱԺ Հայտարարությունը, երեւի, կարդալու է առավելագույնը հազար մարդ։ Եվ, համոզված եմ, շատ քչերն են ուշադրություն դարձնելու, թե տեքստի հեղինակներն ինչու են «խմբագրել» իրենց նարատիվը եւ այսօր արդեն բացառում են միայն անկախ Ադրբեջանի կազմում Արցախի լինելը։

Ստեփանակերտը հրաժարվո՞ւմ է 88-ից․․․

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանն ամեն ինչ կանի վերջնական կարգավորման հասնելու համար. Պուտին
հաջորդը
Քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն