• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Ի՞նչ ճամպրուկի մեջ տեղավորեի Աղավնոյում ապրած լավ օրերը․․․»

Հասմիկ Բալեյան 14:00 | 02.11.2022
Հասմիկ Բալեյան 14:00 | 02.11.2022
Ani Hovsepyan

Անի Հովսեփյանի ընտանիքը 2006-ին Գյումրիից տեղափոխվեց Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք։ 2010-ին Անին ամուսնացավ ու տեղափոխվեց Աղավնո։ 16 տարի Բերձորում է ապրել, 12 տարի՝ Աղավնոյում։ Ասում է՝ աշխարհում բոլոր բնակավայրերից առանձնանում է Աղավնոն․ ոչ մի գյուղ կամ քաղաք համեմատելի չէ նրա հետ։

2022 թվականի օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո էր գնացել ու տեղեկացրել՝ օգոստոսի 25-ին ռուսները դուրս են գալու, ազերիներն են մտնելու գյուղ։

Անիի ընտանիքն այժմ ապրում է Էջմիածնում վարձով։ Չեն կարողանում հարմարվել նոր միջավայրին։ Անին Աղավնոյի իրենց տնից որոշ իրեր է բերել, տեղավորել վարձով տան մեջ։ Աղավնոյից բերած վարագույրն է կախել, որ Աղավնոյի տան ջերմությունը զգան, բայց ոչինչ այլեւս առաջվանը չէ․․․ Աղավնոյում ուրիշ էր, գյուղի բնակիչները մի ընտանիքի պես էին, մեկն ապրում էր մյուսի ցավով, ուրախանում մյուսի ուրախությամբ։ Ոչ մի բնակավայր չի փոխարինի Աղավնոյին․․․

«Որոշ իրեր ճամպրուկներով Երեւան բերեցինք։ Իսկ ի՞նչ ճամպրուկի մեջ տեղավորեի Աղավնոյում ապրած լավ օրերը, մեր հուշերը…»,- ասում է Անին։

Դպրոցահասակ երեխաները՝ 11-ամյա Հայկը, 8-ամյա Նատալին, նոր դպրոցին դեռ չեն հարմարվել, իսկ երրորդ երեխան՝ 3-ամյա Ալենը, դեռ մանկապարտեզ չի հաճախում։

«Մեծ տղաս սկզբում մեկուսացել էր, չէր ուզում տնից դուրս գալ։ Զրուցեցի նրա հետ, բացատրեցի, որ հիմա մեր կյանքը փոխվել է, առայժմ Էջմիածնում պետք է ապրենք, հետո կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասում է Անին։

Ani HovsepyanԿարոտում է հարազատ Աղավնոն։ Մինչեւ հիմա գյուղի մասին խոսելիս աչքերը լցվում են, ասում է՝ չի կարողանում հավատալ, որ իրենց կյանքն այսպես գլխիվայր շրջվեց։ Բարեկեցիկ, խաղաղ կյանքից հետո հայտնվել են անտունի կարգավիճակում։ Ամուսինը Աղավնոյի դպրոցում վարորդ էր: Անին մասնագիտությամբ իրավաբան է, սկզբում որպես հաշվապահ Բերձորում էր աշխատում, իսկ պատերազմից հետո Աղավնոյի դպրոցում փոխարինող ուսուցիչ էր․ տեխնոլոգիա, կերպարվեստ, երաժշտություն էր դասավանդում, 7-րդ դասարանի դասղեկն էր։

«Միանգամից սիրեցի իմ աշխատանքը, երեխաներին․․․ Աշակերտներս մինչեւ հիմա զանգում են ինձ, Ուսուցչի տոնի կապակցությամբ էլ բազմաթիվ զանգեր ստացա․․․ Ես կարոտում եմ մեր Աղավնոն, տունը, օդը, հողը, մարդկանց․․․ Շատ թանկ բաներ կորցրինք, մեր հայրենիքն ու կյանքի մասնիկը կորցրինք»,- հուզմունքը զսպել չկարողանալով՝ ասում է Անին։

Հայրը 1991-1992 թվականներին մասնակցել է Արցախյան պատերազմին։ Հետո սիրահարվել է Արցախին ու կամավորության հիմունքով աշխատանքի անցել, մասնակցել Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման կազմակերպչական աշխատանքներին։

«Ավելի ուշ հայրս Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետի տեղակալ դարձավ։ Հիմա հայրս ու մայրս էլ մեր տանն են՝ Էջմիածնում։ Հորս վիճակը շատ ծանր է։ Շփվող, կենսախինդ մարդ էր, բայց հիմա միշտ լուռ է, շատ քիչ է խոսում։ Քաշաթաղի վերաբնակեցման գործում իր կյանքն էր դրել, ապրում էր վերաբնակեցման ծրագրով, այդ ոլորտում գրանցված ամեն հաջողությամբ»,- ասում է Անին։

Հիմա Անիի ընտանիքում յուրաքանչյուրը սրտի մի անկյունում նույն երազանքն է փայփայում՝ վերադառնալ հարազատ Աղավնո, ապրել ու արարել  Աղավնոյում․․․

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խեղճ Ղարաբաղ
հաջորդը
Արտասահմանյան անձնագրերի տրամադրման կարգը չի փոխվել. ՌԴ ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն