• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ռուսաստանն իր տեղակայման վայրում

Արման Գալոյան 15:15 | 02.11.2022
Արման Գալոյան 15:15 | 02.11.2022
Russia army

Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ ավելի քան երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում ընդունված հայտարարությունը, չնայած սպասումներին, դեկլարատիվ էր։

Ստորագրված փաստաթղթում չկար որեւէ հստակ պայմանավորվածություն՝ բացի նրանից, որ կողմերը վերահաստատել են ՌԴ-ի միջնորդությամբ նախկինում ընդունված եռակողմ պայմանավորվածությունների խստորեն պահպանման հանձնառությունը։

Փոխարենը եռակողմ հայտարարության մեջ կարմիր թելի նման անցնում էր միտքը, որ տարածաշրջանային զարգացումների մոդերատորը Ռուսաստանն է, եւ որ գործընթացները պետք է տեղի ունենան Մոսկվայի վերահսկողությամբ կամ օժանդակությամբ։

Այս առումով պատահական չէր, որ փաստաթղթում, բացի նախորդ եռակողմ հայտարարությունների մասին հիշատակումներից, շեշտված էր. «Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը»։

Այնուհետեւ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարեւորությունը, եւ որ «ՌԴ-ն հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան»:

Հայտարարության մեջ նշված էր նաեւ երկու ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ քայլերում Ռուսաստանի օժանդակության մասին։

Եվ վերջապես, եռակողմ փաստաթուղթն ավարտվում է նրանով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ողջունել են «ՌԴ պատրաստակամությունը` հետայսու եւս ամեն կերպ նպաստելու» երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը։

Ասել է թե՝ եռակողմ հայտարարությունն ավելի շատ տարածաշրջանում Ռուսաստանի դերի նախանշման մասին էր եւ ուրիշ ոչինչ։ Սա, հասկանալի է, արվում էր ի հակադրություն տարածաշրջանում Արեւմուտքի ներկայության ընդլայնման փորձերի։ Վերջին ամիսներին Արեւմուտքը սկսել է մեծ ակտիվություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում. վաշինգտոնյան հանդիպմանը հաջորդեց եւս մեկը՝ Պրահայում, այստեղ անգամ ստորագրվեց եռակողմ հայտարարություն։ ՌԴ-ն բավական սուր արձագանքեց արեւմտյան նախաձեռնությանը՝ որակելով այն «սեպ խրել»։ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչը նույնիսկ ասել էր, թե արեւմտյան որոշ երկրներ փորձում են «Ուկրաինայում առկա անկայունությունը տեղափոխել նախկին խորհրդային այլ տարածք»։

Այնպես որ, այս փուլում Ռուսաստանին ավելի շատ հարկավոր էր կանխել Արեւմուտքի հետագա «ծավալումը», քան հանգել կոնկրետ պայմանավորվածությունների։

Այս համատեքստում պատահական չէր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինի հետ հանդիպմանը. «Պրահյան բանակցությունների ընթացքում ես ուղղորդվել եմ Ձեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով»,- ասել էր նա ՌԴ նախագահին։ Իհարկե, Փաշինյանը նաեւ որոշ վերապահումներ էր ներկայացրել՝ կապված ադրբեջանական ռազմական ագրեսիայի, մինչ այդ ՌԴ հավաստիացումների, այնուհետեւ դրա վերաբերյալ ՌԴ դիրքորոշման հետ։ Սակայն մեծ հաշվով նա հավաստիացրեց, որ անվերապահորեն ընդունում է ռուսական պլանը։

Այս համատեքստում պատահական չէր Փաշինյանի ուղեւորությունը ՌԴ-ից Իրան. երկիր, որը կարծես տարածաշրջանում խաղում է ռուսական ծիրի մեջ՝ հակադրվելով Արեւմուտքին։

Ինչ վերաբերում է կողմերի միջեւ համաձայնություններին, ապա ՌԴ նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ չնայած Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ իր առանձնազրույցներին՝ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ. «Ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր։ Վերջնական հայտարարության տեքստից որոշ բաներ պետք էր հանել, որոնք նախապես մշակված էին մասնագետների մակարդակով»,- ասել էր ՌԴ նախագահը։ Ի դեպ, Պուտինի հենց այս հայտարարություններն ուշագրավ են, եթե հաշվի առնենք որ հայտարարության՝ ռուս խաղաղապահների առաքելությանը վերաբերող հատվածում Լեռնային Ղարաբաղն անգամ աշխարհագրորեն հիշատակված չէ։

Փոխարենը օգտագործված է «իր տեղակայման վայրում» ձեւակերպումը. մի հանգամանք, որը հազիվ թե պատահական լինի։ Ասել է, թե հայտարարության նախագծից որոշ հատվածներ հանվել են, ինչպես ակնարկել էր ՌԴ նախագահը։

Ի՞նչ սպասել այսքանից հետո. սահմանային նոր լարվածությո՞ւն, թե՞ այնուամենայնիվ Ադրբեջանը որոշ ժամանակ զերծ կմնա նոր սադրանքներից։ Փաստ է, որ տեղի ունեցավ հերթական հանդիպումը առանց առարկայական արդյունքների։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն պնդում է, որ բացահայտել է Ադրբեջանում գործող իրանական զինված խմբավորում
հաջորդը
Հիմնադրամը 67,4 միլիարդ դրամի հատուցում է տրամադրել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն