• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ընտրությունը քաղաքակրթական է

Վարդան Հարությունյան 11:30 | 03.11.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 03.11.2022
image choice

Հայաստանն իր հարեւանի հետ ինքը պետք է խնդիրները լուծի։ Միջնորդների օգնությամբ, իհարկե։ Իսկ միջնորդներ կան։ Կա Ռուսաստանը, եւ կա Արեւմուտքը։

Երկուսն էլ առաջարկում են իրենց որպես միջնորդ։ Նպատակներն են տարբեր։ Արեւմուտքը ցանկանում է խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում ու դուրս մղել այստեղից Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը փորձում է հայ-ադրբեջանական հակամարտության լուծված չլինելու հաշվին մնալ տարածաշրջանում եւ կառավարել հակամարտությունը։

Հայաստանը պետք է որոշի, թե որ ուղղությունն է ընտրում։

Մի դեպքում Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ազդեցության ոլորտում, շարունակում է ունենալ Ռուսաստանի կողմից կառավարվող ու չավարտվող հակամարտություն, իսկ մյուս դեպքում դրվում է հակամարտության վերջակետն, ու Հայաստանը դառնում է Արեւմուտքի ճամփակիցը։

Ուզենք թե չուզենք, երկու դեպքում էլ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում։ Ե՛վ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ, կասկածի տակ չեն դնում։ Նրբությունը ձեւակերպումների մեջ է։

Ռուսաստանն առաջարկում է հայ ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելուն ու կենսագործելուն զուգահեռ, որով Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, շարունակել քննարկել Արցախի կարգավիճակի հարցը։ Դրանով նա թեժ է պահելու հակամարտությունը եւ արդարացնելու է տարածաշրջանում իր ներկայությունը, իսկ Արեւմուտքն առաջարկում է դնել հակամարտության վերջակետը, կնքել խաղաղության պայմանագիր՝ հընթացս լուծելով Արցախի հայերի անվտանգային խնդիրներն այնպես, որ նրանք ինչպես ապրել են, այնպես էլ շարունակեն անվտանգ ապրել իրենց հայրենիքում։

Բանակցային գործընթացում ներգրավված բոլոր մասնակիցներն էլ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ՄՄՆ, հեղինակավոր միջազգային կառույցներ, տարիներ շարունակ շեշտել են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չեն դնում։ 2000-ականներին ընթացող բանակցային գործընթացում մեր դիրքերի թուլացմանը զուգահեռ այս տեսակետն ավելի ու ավելի է ամրապնդվել, իսկ 2016-2017-ից հետո Արցախի կարգավիճակի հարցն արդեն հետին պլանում էր, Հայաստանից միակողմանի զիջումներ էին պահանջում։

Սա գաղտնիք չէ։ Այս մասին Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում է հայտարարել։ 1990-ականներին նման միանշանակ պնդում չկար։ Այն ժամանակ խոսքը փոխզիջումների մասին էր, որոնց արդյունքում եթե ոչ անմիջապես, ապա շարունակվող քննարկումներով Արցախը պետք է կարգավիճակ ստանար։ Բայց 1998-ի հեղաշրջումը, որ Հայաստանում իրականացրին մաքսիմալիստները, փակեց այդ հնարավորությունը։

Այսօր, երբ մեր, միայն ու միայն մեր մեղքով ամեն ինչ ենք կորցրել, չունենք ոչ մի խաղաքարտ, ասել, թե այսինչ կամ այնինչ ուղղությունն ընտրելու դեպքում կարող ենք ունենալ Արցախ, մոլորություն է կամ քարոզչական նպատակներով հնարված սուտ։

Առաջարկված լուծումներից ոչ մեկն էլ Արցախն Ադրբեջանից դուրս չեն դնում, բայց մեզ տարբեր հանգրվաններ են ուղեկցում։ Այս առումով Հայաստանի ընտրությունը քաղաքակրթական է։ Ռուսաստանի առաջարկած ճանապարհով գնալու դեպքում շարունակվելու է հակամարտությունը։ Շարունակվող հակամարտությունը, բնականաբար, ավելի է բորբոքելու թշնամությունը եւ նոր պատերազմների ու նոր կորուստների է հանգեցնելու։ Ստիպելու է մեզ իրավազուրկ երկրի կարգավիճակով մնալ ռուսական ազդեցության ոլորտում, լինել Ռուսաստանի սատելիտ։ Լավագույն դեպքում ունենալու ենք այն վիճակը, ինչ ունեցել ենք երեկ եւ ունենք այսօր։

Շարունակելու ենք Բելառուսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի կարգի երկրների հետ համեմատվել եւ ուրախանալ, որ մինչեւ վերջ այդպիսին չենք, բայց տխրել նաեւ, որ այդպիսին դառնալու ճանապարհին ենք։ Իսկ Արեւմուտքի տարբերակն ընտրելու դեպքում դրվում է հակամարտության վերջակետը, տարածաշրջանը դառնում է խաղաղ, բացվում են փակ սահմանները, եւ քաղաքակիրթ աշխարհ տանող ճանապարհ է նշմարվում։

Այս պահին Հայաստանին ոչ թե թղթային, այլ իրական խաղաղություն է պետք։ Որքան շուտ՝ այնքան լավ։ Ընտրությունը մերն է։ Չկա իրականում ռուսամետություն կամ արեւմտամետություն, կա ինչպիսին լինելու ընտրություն։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կառավարությունն արտոնություն է տալիս Գագիկ Ծառուկյանին
հաջորդը
Հայտ են ներկայացրել 1300 իգական եւ 200 արական սեռի ներկայացուցիչներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն