• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կառավարությունն արտոնություն է տալիս Գագիկ Ծառուկյանին

Արմինե Ավետյան 10:15 | 03.11.2022
Արմինե Ավետյան 10:15 | 03.11.2022
Multi group

Կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է մաքսատուրքից ազատվելու արտոնություն տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի տաբակ» ընկերությանը։

«Բավարարել «ՄՈՒԼՏԻ ՏԱԲԱԿ»-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավո­րում­ների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատ­մամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտո­նությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համա­պա­տասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավո­րում­ների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ»,- նշված է նախագծում:

«Մուլտի տաբակ» ընկերությունը ներմուծել է 162 մլրդ 600 մլն դրամի հումք եւ նյութեր։ Օրինակ՝ 80 մլրդ դրամի կտրտված ծխախոտ, 4 մլրդ 840 մլն դրամի ծխախոտի թուղթ, 30 մլրդ 100 մլն դրամի ֆիլտրի ձող, 38 մլրդ 500 մլն դրամի էթիկետ եւ այլ ապրանքատեսակներ։ Ահա այս ներմուծումն է Կառավարությունը պատրաստվում ազատելու մաքսատուրքից։

«Մուլտի տաբակ» ընկերությունը գրանցվել է հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի մարտին։ Գրանցման հասցեն է՝ Արգիշտի 9։ Սա Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի»՝ հանրահայտ «կանյաչնիի հասցեն է, որտեղ նաեւ ԲՀԿ-ի գրասենյակն է։

Համացանցում «Մուլտի տաբակ» ընկերության մասին շատ քիչ տեղեկություններ կան, ընդամենը հայտարարություններ են, որ աշխատողներ է փնտրում, վայրը՝ Առինջ գյուղ։ Ընկերությունը նոր է սկսում աշխատանքը։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չինական ընկերությունները գրավում են Կենտրոնական Ասիայի ավտոշուկան
հաջորդը
Ընտրությունը քաղաքակրթական է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն