• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ադրբեջանը միջանցք է ուզում, ոչ թե ճանապարհ

Թաթուլ Հակոբյան 16:00 | 03.11.2022
Թաթուլ Հակոբյան 16:00 | 03.11.2022
border

Պաշտոնական Բաքուն մերժել է Երեւանի՝ Ադրբեջանին Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ կապվելու նպատակով երեք ճանապարհ տրամադրելու առաջարկը:

Հայաստանը օգոստոսին շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի ընդունման դեպքում անցակետեր կտեղադրվեն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հետեւյալ երեք կետերում՝ Սոթք-Քարվաճառ, Երասխ-Սադարակ (Նախիջեւանի սահման, որտեղից մինչեւ Արաքս գետի ադրբեջանաթուրքական կամուրջ մի քանի կիլոմետր է), Քարահունջ-Ղուբաթլու (որը կարող է դուրս գալ դեպի Անգեղակոթ-Բիչենեկ հատված. սա այն ճանապարհն է, որով խորհրդային տարիներին Ադրբեջանը կապվել է Նախիջեւանի հետ):

Փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, որ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի Ադրբեջանի նախագահողն է, պարզաբանել է, թե ինչու Բաքվի համար ընդունելի չէ Երեւանի առաջարկը:

«Այդ կետերից սկսվող ճանապարհները ռելիեֆային եւ բնակլիմայական պայմանների առումով տարվա մեծ մասը պիտանի չեն Նախիջեւանի հետ տրանսպորտային հաղորդակցության, առավել եւս՝ միջազգային տարանցիկ երթեւեկության համար: Հայաստանը չի ուզում ավտոմոբիլային հաղորդակցության օպտիմալ ճանապարհ տալ»,- ասել է Մուստաֆաեւը:

Ադրբեջանը օպտիմալ համարում է Արաքսի ափով՝ Մեղրիով երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհը Հայաստան-Ադրբեջան-Իրան սահմանային եռանկյունուց մինչեւ Հայաստան-Նախիջեւան-Իրան եռանկյունի:

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը քննարկել է հենց Մեղրիով՝ Արաքսի ափով երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհները վերականգնելու հնարավորությունը: Երեւանը դեմ չէ այդ ճանապարհները տրամադրել Ադրբեջանին, սակայն դեմ է Բաքվի պնդումներին, որ ադրբեջանական բեռները եւ քաղաքացիները անցնեն առանց Հայաստանի մաքսավորների եւ սահմանապահների վերահսկողության:

2021 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ եթե «Հայաստանը պնդի` մաքսակետեր հիմնելով վերահսկել ապրանքների եւ քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները»։

Այսպիսով՝ Ադրբեջանը ցանկանում է Նախիջեւանի հետ կապվելու համար օգտվել այն նույն ռեժիմից, որը գործում է հայերի համար, երբ կապվում են Արցախի հետ: Եթե Ադրբեջանը դրան չկարողանա հասնել, ապա պետք է սպասել, որ առաջիկայում Բաքուն կպնդի, որ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ միջանցքում տեղակայվեն ադրբեջանական սահմանային եւ մաքսային կետեր:

Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւն ասել է, որ «տրանսպորտային միջանցք» եւ «արտատարածքայնություն» եզրույթները փոխկապակցված չեն, տրանսպորտային միջանցքը բոլորովին այլ բան է ենթադրում, եւ այդ մասին շատ լավ գիտեն նաեւ Հայաստանում:

«Տրանսպորտային միջանցքը երթուղի է, որն անցնում է երկրների տարածքով, որոնք համաձայնեցված տրանսպորտային, մաքսային եւ այլ քաղաքականություն են վարում, որպեսզի կրճատեն բեռնափոխադրումների ծախսն ու ժամանակը: Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից: Թե որքանով է այդ փաստը ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է Հայաստանի կառավարությունից հարցնել»,- ասել է Մուստաֆաեւը՝ հիշեցնելով, որ փաստաթղթի տակ նաեւ վարչապետ Փաշինյանն է ստորագրել:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ կա նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թիվ 695 հրամանը, որի 3-րդ կետում գրված է.

«Федеральной службе безопасности РФ осуществлять контроль за обеспечением Республикой Армения транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой для беспрепятсвенного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях».

Այս տեքստը, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը տարընթերցման տեղիք չեն կարող տալ, այն է՝ Հայաստանը չի կորցնում Իրանի հետ սահմանը, արտատարածքային միջանցք չի տրամադրում Ադրբեջանին:

Քառասունչորսօրյա պատերազմում պարտված Հայաստանին կանգնեցնում են հերթական անելանելի ընտրության առաջ՝ կա՛մ հրաժարվում ենք Մեղրիով անցնող ճանապարհների վրա Ադրբեջանի բեռներն ու քաղաքացիներին ստուգող սահմանային անցակետեր ու մաքսակետեր տեղադրելու որոշումից, կա՛մ համաձայնում, որ մերժել նշանակում է, որ Ադրբեջանը սահմանային եւ մաքսային անցակետեր է տեղադրելու Հայաստան-Լեռնային Ղարաբաղ միջանցքում:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անբարենպաստ կանխատեսումներ եվրոպական մի շարք բանկերի համար
հաջորդը
Օրինախախտ օտարերկրացիները ՀՀ սահմանը հատելիս կտուգանվեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն