• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հետաքրքիր առօրյա եւ անվճար հյուրասիրություն տարեցների համար

Հասմիկ Բալեյան 16:00 | 06.11.2022
Հասմիկ Բալեյան 16:00 | 06.11.2022
Memory cafe Yerevan

Այս տարվա հունիսին «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» շրջանակում Երեւանի մանկական այգու «Թեյի տնակ» սրճարանում բացվեց «Հիշողության սրճարան Երեւան» ժամանցի վայրը։

Յուրաքանչյուր չորեքշաբթի՝ 10։30-12։00-ն, այստեղ հյուրընկալվում են հիշողության խանգարում ունեցող տարեցները, նրանց ընտանիքների անդամներն ու խնամողները. հյուրասիրությունն անվճար է։ Հիշողության սրճարանում տարեցները հետաքրքիր առօրյա ունենալու, նոր բաներ սովորելու, առողջ ապրելակերպի կանոններին հետեւելու հնարավորություն են ունենում, ինչը մարզում է հիշողությունն ու դանդաղեցնում է ծերացումը։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն Երեւանում եւ մարզերում անցկացնում է հիշողության անվճար թեստավորում, որին մասնակցում են թեստավորվել ցանկացող 40 եւ ավելի տարիքի քաղաքացիները։ Այն քաղաքացիները, որոնց թեստերի արդյունքները մտահոգիչ են լինում, ոչ միայն խորհուրդներ են ստանում մասնագետներից, այլեւ հրավիրվում են հիշողության սրճարան։ Ոմանք էլ իրենց ընկերներից կամ մամուլում հայտնված հրապարակումներից են իմացել հիշողության սրճարանի մասին ու սկսել են հաճախել։

71-ամյա Աիդա Սինանյանը վերջերս մասնակցել է Երեւանում՝ Ազատության հրապարակում անցկացված հիշողության թեստավորմանն ու մասնագետների խորհրդով սկսել է հաճախել հիշողության սրճարան։ Աիդա Սինանյանը սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան), մասնագիտությամբ էլեկտրաքիմիկ է, երկար տարիներ աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, ապա՝ արդյունաբերության նախարարությունում, սոցիալական ապահովության ծառայության «Կենտրոն-1» տարածքային բաժնում, իսկ 2014-ին գլխուղեղի իշեմիկ կաթվածից հետո Աիդան հիշողության խնդիրներ է ունեցել ու դադարել է աշխատելուց։

Aida Minasyan
«Հետո նաեւ սրտամկանի ինֆարկտ ստացա, բայց աստիճանաբար կազդուրվեցի, ինձ համար առողջ ապրելակերպ մշակեցի, ջանում եմ առողջ սնվել։ Ես սիրում եմ շփվել մարդկանց հետ, հաճախ համերգների եմ գնում, նաեւ որոշ մշակութային միջոցառումների եմ մասնակցում, բուռն մշակութային կյանքով եմ ապրում, ամեն օր քայլում եմ․ կարծում եմ՝ սրանք են ինձ օգնում, որ ինձ ծեր չզգամ, կյանքով լի լինեմ»,- պատմում է Աիդան։

Նա հիշողության սրճարանում նոր ընկերներ է գտել, հիանալի ժամանակ է անցկացնում, հիշողությունը մարզող եւ ինտելեկտուալ խաղերի է մասնակցել։ Աիդան հիշողության սրճարանից դուրս գալուց հետո էներգիայով է լցվում, անհամբեր սպասում է չորեքշաբթի օրվան, որ հաճախի հիշողության սրճարան, որը նոր ընտանիք է դարձել։

«Վստահաբար կարելի է 60-70 տարեկանից հետո էլ երիտասարդ զգալ, կյանքով լի լինել, պարզապես մարդը պետք է առողջ ապրելակերպ ունենա, առողջ սնունդ օգտագործի, ամեն օր կարդա, ինքն իր հիշողությունը մարզի, շատ շփվի մարդկանց հետ եւ իր սիրելի զբաղմունքով հաճախ զբաղվի»,- ասում է Աիդան։

Նա միայնակ է ապրում, բայց դուստրն ու թոռնիկները հաճախ են հյուր գալիս։ Աիդան սիրում է տարբեր ճաշատեսակներ պատրաստել, գործել ու ասեղնագործել։ Ինչպես ինքն է ասում, տանը կենցաղային բոլոր գործերն ինքն է անում, չի զլանում։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ի թիմի անդամ սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանը հիշողության սրճարանում աշխատում է տարեցների հետ, նոր խաղեր ու վարժություններ է մշակում, որպեսզի դրանք չկրկնվեն ու ձանձրալի չլինեն։

Mariam BadalyanՎարժություններից հետո քայլում են այգում, զրուցում։ Հիշողության սրճարան հաճախելու ցանկություն շատերն են հայտնել․ Մարիամ Բադալյանը տարեցներին խմբերի է բաժանել՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկելով նման հետաքրքրություններ, ինտելեկտուալ գրեթե նույն մակարդակն ունեցող տարեցների, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի։ Մի քանի ամիս հետո կրկին հիշողության թեստավորում է անցկացվելու, որպեսզի մասնագետները ստուգեն, թե հիշողության սրճարան հաճախելուց հետո տարեցների հիշողության խնդիրները որքանով են հաղթահարվել։ Մասնագետն ասում է՝ սովորաբար բոլոր տարեցների պարագայում առաջընթաց է նկատվում։

«Ամեն օրվա համար առանձին ծրագիր է մշակվում, բայց երբեմն նրանց առաջարկով որոշ փոփոխություններ ենք մտցնում օրվա ծրագրում․ օրինակ՝ այսօր տարեցներից մեկն առաջարկեց, որ իրենց սովորեցնեմ հեռախոսով Գուգլ մտնել ու ինչ-որ բան որոնել։ Այս առաջարկը նրանց հետաքրքրեց, սիրով սովորեցին Գուգլում որոնել այն, ինչ ցանկանում են»,- պատմում է Մարիամ Բադալյանը։

65-ամյա Ռուզաննա Ջավախյանն արդեն կարողանում է Գուգլով ինքնուրույն որոնել։ Հույս ունի, որ մյուս չորեքշաբթի ավելին կսովորի։ Նա վստահ է՝ մեծահասակները նաեւ նորագույն սարքավորումներից, բջջային հեռախոսից պետք է կարողանան օգտվել։

«Ժամանակները փոխվել են, մարդիկ հիմա լուրերը կայքերում են կարդում։ Մենք էլ պիտի ջանանք ժամանակին համընթաց քայլել։ Հիշողության սրճարանում մեր զրույցներից եւ ուսուցողական խաղերից, վարժություններից զատ՝ նորագույն տեխնոլոգիաներից օգտվել ենք սովորում։ Ոչ մի չորեքշաբթի նման չէ նախորդին։ Հետաքրքիր առօրյա ենք ունենում»,- ասում է Ռուզաննա Ջավախյանը։

Memory cafe YerevanՄասնագետն ասում է՝ աշխատանքն ավելի արդյունավետ է, եթե մեծահասակները տանը հիշողության վարժություններ կատարեն, օրինակ՝ մի քանի բառ ու արտահայտություն կարդան կամ նայեն պատկերների, իսկ մի քանի րոպե անց փորձեն մտաբերել բառերն ու պատկերները․ այս վարժությունն օգնում է մարզելու հիշողությունը։ Անշուշտ, ցանկալի է նաեւ, որ տարեցներին հոգատարությամբ վերաբերվեն ընտանիքի անդամները։

«Տարեցներից մեկի թոռնուհին տատիկի հետ եկել էր հիշողության սրճարան։ Մոտեցավ, ինձ խնդրեց՝ իրեն բացատրեմ՝ ինչպես կարող է տանը տատիկի հետ վարժություններ անել։ Նման դեպքեր էլի՛ եղել են․ ուրախալի է, որ տարեցների ընտանիքի անդամներն ուշադիր են նրանց նկատմամբ․ այդպես մեր աշխատանքին գումարվում է նրանց աշխատանքը, եւ արդյունքն ավելի տեսանելի է լինում»,- ասում է Մարիամ Բադալյանը՝ հույս հայտնելով, որ երկու ամիս անց հիշողության թեստավորում ու գնահատում անցկացնելուց հետո աշխատանքի պտուղները տեսանելի կլինեն։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առաջին սթենդ ափ ակումբը Հայաստանում
հաջորդը
Բլինքենը, Միրզոյանը եւ Բայրամովը կհանդիպեն Վաշինգտոնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն