• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հեռավոր Փոռում փորձում են հիշվել

Մարիամ Սարգսյան 13:15 | 07.11.2022
Մարիամ Սարգսյան 13:15 | 07.11.2022
Por village

Փոռում հողը փորում են կին թե տղամարդ։ Բահ ու քլունգ ձեռքներին անցել են գործի, ջրի խողովակները պիտի փոխեն։ Վայոց ձորի փոքրիկ այս գյուղում աշխատանքից հոգնել չգիտեն, սովոր են՝ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն։

Por villageՄի քանի տասնամյակ չփոխած, փտած խողովակներով խմելու ջուրը տներին չի հասնում, բայց հասցնում է գյուղամիջյան առանց այդ էլ անբարեկարգ փողոցները քանդել։

Por villageՓոռեցի Ռիտան, Էմման ու մյուսները ե՛ւ խողովակի ճամփա են քանդում, ե՛ւ ընթացքում իրար մեջ խոսում՝ էդ մի տրակտորն ի՞նչ էր, չտվեցին, որ գոնե արագ առաջ գնար գործը։ Գյուղի երիտասարդները սահման են պահում, նրանց ծնողների աչքին գործ չի երեւում։

Por villageՄի քանի հանգիստ րոպեները փոռեցիները սուրճի շուրջն են անցկացնում։ Նստում են իրենց փորած փոսի կողքին, շունչ քաշում ու կատակում՝ գոնե սուրճի մրուրից հասկացվեր՝ իրենց ու Փոռի վերջն ինչ է լինելու։ Գուշակություն անել չի ստացվում, բայց լավատես են՝ խաղաղություն լինի, մնացած խնդիրները կլուծվեն։

Հարեւանների հետ խողովակի ճամփա է բացում Փոռի սեզոնային բնակիչ Նվեր Գալստյանը։

Nver GalstyanԵրեւանաբնակ Նվերը տասը տարեկանից մայրաքաղաք է տեղափոխվել, բայց ծննդավայրից կտրվել չի կարողացել․ տարվա մի քանի ամիսը հայրենի տանն է։ Գյուղի սկզբում գտնվող տներին ջրից բացի գազն էլ չի հասել, խողովակները հեռու են։

Բնակիչներն ասում են՝ այնքան են դիմել ջրի հարցով, որ իրենց բողոքն անգիր են արել։ Վերջին անգամ էլ նախորդ տարեվերջին՝ ընտրություններից առաջ են խոստացել՝ կվերանորոգեն։ Փոռեցիները սպասելուն սովոր են, միայն թե չգիտեն՝ ավելի շատ ինչի՞ն սպասեն՝ գազի՞, ջրի՞ խողովակներին, տրակտորի՞ն, թե՞ որ իրենց կհիշեն։

Բնակավայրի վարչական ղեկավար Մովսես Բադալյանն ասում է՝ ջրի խողովակներով անպայման զբաղվելու են, բայց բնակիչներն էլ պիտի հետեւողական լինեն․ ծորակը բացում են, չեն փակում, հարեւանին ջուր չի հասնում։ Նաեւ զգուշացնում է՝ եթե չսովորեն խնայել, ստիպված ջրաչափեր կտեղադրեն։

Por villageՎայոց ձորի հեռավոր այս գյուղում հյուրերն այնքան քիչ են լինում, որ երբ մեկը գնում է, նախ գնալու լուրն է տարածվում։ Ասում են՝ գոնե խանութ լիներ, շաբաթվա ընթացքում մթերք տեղափոխող ավտոմեքենա կգար, շարժ կլիներ։ Առեւտուրը Վայքից են անում։

Por villageԵրեսունից պակաս տնտեսություն ունեցող այս բնակավայրում մարդիկ մի ընտանիքի պես են ապրում՝ նույն հոգսերով ու երազանքներով։ Մեկի տանը որ մի բան պակասում է, գիտի՝ հարեւանից կուզի։

Գյուղի նախկին գրադարանավար Ազատուհի տատը բնակավայրի պատմությունն ամենալավը գիտի։ Ցույց է տալիս իր փոռավոր զգեստն ու ժպտում՝ Պարսկաստանի Սալմաստ գավառից ներկա բնակավայր տեղափոխվելիս կանայք փոռավոր զգեստներով են եղել, դրանից էլ առաջացել է գյուղի անունը։ Մյուս փոռեցիներն էլ միջամտում են՝ «փոռ» բառն «անարատ» կամ «հարուստ» է նշանակում։

AzatuhiՀետո ընդհանուր հայտարարի են գալիս՝ կարեւորը գյուղը սիրելն ու պահելն է, որ Փոռն էլ անվան պես մի օր պատմություն չդառնա։

Գյուղի կենտրոնում Սուրբ Աստվածածին եկեղեցին է՝ փոռեցիների հպարտությունը։ 1800-ականներին է կառուցվել։ Նաեւ որպես դպրոց է ծառայել՝ մոտ 50 աշակերտով։

Por villageՀիմա Փոռում դպրոց, մանկապարտեզ չկա։ Այդ տարիքի երեխաներն էլ քիչ են։ Դպրոցահասակ տասը փոռեցիները հարեւան Ազատեկ գյուղի դպրոցում են սովորում։

Գյուղամեջը երեխաների սիրելի զբոսավայրն է։ Երեկոյան հավաքվում են եկեղեցու բակում ու քանի որ ֆուտբոլի թիմ չեն կարող ձեւավորել, պահմտոցի, «անուն-գոռոցի» ու բակային այլ խաղեր են խաղում։ Անահիտն ու Աննան դասընկերուհիներ են։

Por villageԱմաչկոտ աղջիկները դասերից խոսելիս ժպտում են՝ հարեւան Ազատեկում իրենց գյուղի երեխաներով Փոռի պատիվը բարձր են պահում՝ բարձր գնահատականներով։

Բնակիչները չեն նստում ու սպասում՝ երբ գյուղը կդատարկվի։ Տարբեր նախաձեռնություններ են փորձում սկսել, միայն թե մի քիչ աջակցություն ու հույս են ուզում, որ ամեն ինչ կհաջողվի։ Ռուզան Մարգարյանը ուզում է չրագործությամբ զբաղվել։ Տան բակում ամեն տեսակի միրգ ու պտուղ չորացնում է, բայց ծավալները քիչ են, վաճառքն էլ՝ ծանոթ-բարեկամի միջոցով։ Ասում է՝ եթե մի քիչ աջակցեն, հարթակներ տրամադրեն, գոնե մի քանի սարքավորում տան, ոչ միայն ինքը, այլեւ մյուս փոռեցիները կկարողանան դրանով եկամուտ ստանալ, կայունանալ։

Por villageՌուզանը դժվարանում է իր երկու երեխաների ապագան Փոռում պատկերացնել։ Ասում է՝ թե պայմաններ լինեն, իրենց երեխաներն էլ դպրոցից բացի այլ բանով զբաղվելու հնարավորություն ունենան, Փոռը լքելու մտքերից կազատվեն։

Բնակավայրի վարչական ղեկավար Մովսես Բադալյանը վստահ է՝ Փոռն ապրող գյուղ է։ «Մարդիկ այստեղ տներ ու հարազատների գերեզմաններ են թողել, հենց այնպես չեն մոռանա։ Որ գյուղը այսքան տարի չի դատարկվել, էլ չի դատարկվի»,- ասում է Մովսես Բադալյանը։ Իր երկու երեխաները Երեւանում են ապրում գյուղում աշխատանք չլինելու պատճառով։

granddad AraikԺամանակից շուտ ծերացած 63-ամյա Արայիկ պապը եւս լավատես է։ Ասում է՝ իրենց գյուղը միշտ էլ հիշելու են. Փոռի մասին «Խաչագողի հիշատակարանում» է գրվել։ Միայն թե ուզում են՝ Փոռը հիշեն ու հիշատակեն նաեւ այսօր։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` աշխարհի չեմպիոն
հաջորդը
Մոտ ապագայում Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին իրատեսական չէ․ եվրահանձնակատար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն