• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Կառավարության խրոնիկ թերակատարումն ու դա թաքցնելու հնարքը

Արմինե Ավետյան 14:00 | 10.11.2022
Արմինե Ավետյան 14:00 | 10.11.2022
worker

Կառավարությունը թեեւ ամեն տարի թերակատարում է կապիտալ ծախսերը, բայց միեւնույնն է, հաջորդ տարվա համար այդ ուղղությանն ավելի մեծ գումարներ է հատկացնում։ 2022 թվականի բյուջեով նախատեսված էր կատարել 390 մլրդ դրամի աշխատանք, տարին արդեն ավարտվում է, մինչդեռ պլանավորված աշխատանքները թերակատարվել են ահռելի չափով՝ շուրջ 38 տոկոսով։ Ու դժվար թե առաջիկա մեկուկես ամիսներին հնարավոր լինի ավարտել ծրագրերն ու ծախսել հատկացված ողջ գումարը:

Դա, սակայն, չի խանգարել, որ 2023-ի համար Կառավարությունը շուրջ 50 տոկոսով ավելացնի ծախսերը՝ հասցնելով 548 մլրդ դրամի կամ 1 մլրդ 300 մլն դոլարի։ Հայաստանում մեկ ոլորտին հատկացնելու տեսանկյունից սա շատ մեծ գումար է, երբեւէ նման հատկացում չի եղել։ Սա հավասար է ՀՆԱ-ի 5 տոկոսին. այս ցուցանիշը նույնպես  աննախադեպ է, եթե, իհարկե, կատարվի։

Իսկ կապիտալ ծախսերն այն հատկացումներն են, որոնք ուղղվում են հիմնականում շինարարությանը՝ դպրոցների, մանկապարտեզների, ջրամբարների, ջրագծերի, ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների կառուցմանն ու վերանորոգմանը։ Կապիտալ ծախսերում ընդգրկված են նաեւ այն ծրագրերը, որոնցով պետությունը նպաստում է ամբողջ տնտեսության զարգացմանը: Տնտեսության մեջ պետության ներդրած կապիտալ ծախսերը նպաստում են մասնավոր հատվածի զարգացմանը, մրցունակության բարձրացմանը, բիզնեսի շահութաբերության ավելացմանը, զբաղվածության աճին, աղքատության կրճատմանը եւ այդպես շարունակ։

Եթե այդ ծրագրերը չեն իրականացվում, այդ չափով արգելակվում է տնտեսության զարգացումը։ Իսկ եթե պլանավորվում են, միջոցներ են հատկացվում, բայց թերակատարվում են, ուրեմն Կառավարությունը առնվազն չի կարողանում իրականացնել իր առջեւ դրված խնդիրը։ Հատկապես որ գումարի խնդիր չկա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ փող շատ կա։ Իսկ Պետեկամուտների կոմիտեն գրեթե ամեն ամիս է հայտարարում, թե ինչքան են գերակատարել հարկերի հավաքումը: Ըստ ՊԵԿ նախագահ Ռուսամ Բադասյանի՝ 9 ամսվա կտրվածքով մոտ 80 մլրդ դրամ կամ 200 մլն դոլար ավելի եկամուտ են հավաքել, քան նախատեսված էր բյուջեով։ Սա այն երանելի վիճակն է, երբ թե՛ գործ կա, թե՛ դրա համար անհրաժեշտ փողը։ Ուրեմն ո՞րն է խնդիրը, որ գործի տերը չի կարողանում կատարել իր առջեւ դրված խնդիրը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառ են ռազմական գործողությունները, որոնք սահմանափակում են ենթակառուցվածքների ծրագրերի իրականացումը։ Օրինակ՝ Սյունիքում անվտանգային խնդիրների պատճառով Հայաստան-Իրան 3-րդ հաղորդման գծի կառուցումը երբեմն ընդհատվում է։ «Սուբյեկտիվ պատճառն այն է, որ այդ ծրագիրն իրականացնելու համար Կառավարությունը չունի ինստիտուցիոնալ բավարար կարողություններ։ Կապիտալ շինարարական ծրագրերի համար պետք է համակարգված աշխատանք։ Նախարարություններն ու ՊՈԱԿ-ները չունեն այդ կարողությունները։ Մտահոգիչն այն է, որ թերակատարվում են նաեւ նպատակային վարկային ծրագրերը՝ ջրատարների, ջրամբարների, մայրուղիների կառուցումը։ Հյուսիս-հարավ մայրուղու մաս կազմող Քաջարան-Ագարակ ճանապարհի նախագիծն այս տարի պետք է ավարտվեր, բայց դեռ չի ավարտվել, եւ հայտնի չէ, թե երբ կլինի մրցույթը»,- ասում է տնտեսագետը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ, որ պետական կառույցները չունեն մասնագիտական կարողություններ։ Հակառակը, նա խնդիրներ է տեսնում ծրագրերն իրականացնող մասնավոր ընկերությունների համակարգում։

«Շատ հաճախ այդ ծրագրերի մրցույթի մասնակիցների պայմանները չեն բավարարում, երբեմն խզվում են այդ պայմանագրերը։ Երբեմն մրցույթից հետո անհրաժեշտ քանակությամբ տնտեսվարողներ չեն մասնակցում, որ կատարեն աշխատանքը։ Բայց տարեցտարի կատարողականները մեծանում են, այնպես չէ, որ չեն իրականացնում»,- պարզաբանում է պատգամավորը։

Վերջին ծրագրերից մեկի՝ Տաթեւ-Աղավնո ճանապարհի կառուցումից անմիջապես հետո այն դեֆորմացվել, քանդվել էր: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խոստովանել էր, որ այն «նախատեսված չէր ծանր բեռնատարների համար, մյուս երկու կտորները կառուցվել են տրանսպորտային երթեւկությանը զուգահեռ»։ Ի հեճուկս Աղազարյանի՝ սա արդեն նշանակում է, որ այդ ճանապարհի կառուցումը պլանավորելիս ոչ միայն մասնավոր, այլեւ պետական հատվածում ճիշտ հաշվարկներ չեն արել։ Իսկ դա երկու համակարգերում էլ մասնագիտական կարողությունների բացակայության հետեւանք է։

Նման պայմաններում Կառավարությունն ինչպե՞ս է կտրուկ ավելացնում կապիտալ ծախսերը։ Եթե չի կարողացել կատարել 390 մլրդ դրամի ծրագրերը, եթե չի ստեղծել կարողությունների համապատասխան համակարգ, հաջորդ տարի ինչպե՞ս է կատարելու ավելի մեծ՝ 548 մլրդ դրամի ծրագրերը։ «Այն, որ նախորդ տարի 100 տոկոսով չեն կատարվել, դա չի նշանակում, որ այս տարի չպետք է ավելանան։ Այդ ծախսերը երբեք 100 տոկոսով չեն կատարվել»,- պատասխանեց Հ․Աղազարյանը։

Կառավարությունը հետաքրքիր հնարք է մտածել. ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց, թե գումարի երեք քառորդն ուղղվելու է պաշտպանության ոլորտին՝ պաշտպանական եւ անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը:

Այսինքն՝ իրականում կապիտալ ծախսերի ոչ միայն ավելացված գումարը, այլեւ ընդհանրապես միջոցների մեծ մասն ուղղվելու է պաշտպանության ոլորտին, իսկ քաղաքացիական-տնտեսական ենթակառուցվածքներին՝ ճանապարհների, ջրագծերի, դպրոցների եւ այլ օբյեկտների կառուցմանն ու վերակառուցմանն իրականում կհատկացվի գրեթե նույնքան կամ ավելի քիչ գումար, քան այս տարի է նախատեսվել։

Իհարկե ողջունելի է, որ պաշտպանության ոլորտի ենթակառուցվածքների կառուցմանը նման գումարներ են հատկացվում, թեկուզ դրանք լինեն այլ ոլորտների հաշվին։ Բայց նորից նույն հարցն է առաջանում՝ արդյոք դրանք ամբողջությամբ կկառուցվեն, թե կթերակատարվեն նաեւ անվտանգային ոլորտի խիստ անհրաժեշտ այդ ծրագրերը։ Եվ եկող տարեվերջին ստիպված չենք լինի գրել, թե որքանով են թերակատարվել կապիտալ ծախսերը հատկապես պաշտպանության ոլորտում։ Չէ՞ որ բազմիցս է բարձրաձայնվել, թե պատերազմից երկու տարի անց սահմաններին անհրաժեշտ պաշտպանական ենթակառուցվածքներ չեն կառուցվել։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել
հաջորդը
Քննարկվել է Երեւանից Լոնդոն ուղիղ չվերթի հնարավորությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն