• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փայտի մեկ միլիմետրը՝ ոսկուց թանկ

Աննման Մինասյան 17:00 | 10.11.2022
Աննման Մինասյան 17:00 | 10.11.2022
Shirak marz

Շիրակի մարզում խնդիրների անվերջանալի շարանին եւս մեկն է ավելացել․ վաճառքում վառելափայտ չկա։ Գյումրու Շերբինայի փողոցի տնակային թաղամասում ենք։ Բնակիչների ճնշող մեծամասնությունը վառելիք չի գնել։ Ինչով են տաքանալու հարցի պատասխանն իրենք էլ չգիտեն։

Եթե ծանոթ-բարեկամով մի կերպ վաճառքի վառեփայտ գտնես էլ՝ ո՛չ գնի, ո՛չ էլ չափման հարցում սակարկել չես կարողանա․«Իմ ապրանքն այս գինն ունի, գնում ես՝ գնի՛ր, չէ՝ լիքը գնորդներ կան»,- ասում են սպիտակ ագռավ դարձած փայտավաճառները։

woodՄեկ խորանարդ մետր փայտի արժեքը ամենաքիչը 30 հազար դրամ են սահմանել, բայց թե ինչքան է իրենց պատկերացրած մեկ խորանարդ մետրը, դա էլ հարցի մեկ այլ կողմն է։ Փայտավաճառը պնդում է, որ իր չորս խորանարդ մետր ծավալով մեքենայի մեջ ութ խորանարդ մետր փայտ կա։

Karen ChilingaryanՍպառողների խորհրդատվության կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է՝ Հայաստանում ինչպես բազմաթիվ ոլորտներում, այստեղ եւս վերահսկողություն չկա, պատժամիջոցներ չեն կիրառվում նման անհատների նկատմամբ։ Օրենք կա, օրենքը գործարկող չկա։ Չիլինգարյանն ուղղորդում է բացահայտ խաբված քաղաքացուն դիմել ոստիկանություն, բայց չի երաշխավորում, որ արդյունք կունենա․ hանցակազմ չկա, ոչ ոք չի կարող ապացուցել, որ ձեզ խաբում են։

Վառելափայտի չափման խնդիրն ամենուր է, բայց Շիրակի մարզում առավել խորն է, քանի որ տեղական փայտ չկա, պահանջարկն էլ մեծ է կլիմայով պայմանավորված։ Հարցին, թե ինչ անի սպառողը, լուռ խաբվի՞, խորհրդատուն պատասխանում է․ «Գոնե տեղական իշխանության մակարդակով պետք է վերահսկեն շուկան, հակառակ դեպքում խնդիրն այդպես էլ կմնա օդում կախված»։

«Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը տասնամյակներ շարունակ փայտ է գնել, բաժանել տնակաբնակներին ու անապահովներին։ Այս տարի, բացի այն, որ հովանավորներ չկան (հովանավորները սկսել են ֆինանսավորումն ուղղել սահմանամերձ բնակավայրերի ու տեղահանվածների խնդիրներին), նաեւ շուկայում փայտ չկա։

Vahan Tumasyan

Թումասյանն ասում է՝ այս տարի անհամեմատ ավելացել են աղբարկղերից վառվող աղբ հավաքողները․ «Թուղթ, ռետինե ու պլաստիկե իրեր, կոշիկներ են հավաքում, որ չցրտահարվեն»։ Որ պահպանում ենք բնությունն ու ծառեր չենք հատում, դա լավ է, բայց այդքանով սահմանափակվելը, մեղմ ասած, ճիշտ չի համարում։ Վառելիքի այլընտրանք պետք է առաջարկել, շուկա ձեւավորել։ «Անտա՞ռն ես պահում, լավ ես անում․ դե դոտացիաների հաշվին փա՛յտ ներկրիր։ Անհատին չես թողնում, դու էլ չես անում։ Տարբերա՛կ առաջարկիր։ Դժվա՞ր է տեսնելը, որ ով հասցրեց, կլքի Շիրակի մարզը, ով էլ մնաց, կհիվանդանա»,- հարցերի շարան է ուղղում Կառավարությանը։

Թումասյանն այս տարի գյուղերում նույնպես վիճակն անմխիթար է համարում։ Անցած տարվա աննախադեպ երաշտի պատճառով 16 հազար խոշոր եղջերավոր անասնագլխաքանակ պակասեց, ինչն էլ հանգեցրեց նոր խնդիրների՝ վառելիքի վերածվող գոմաղբի պակաս, կաթնամթերքի թանկացում, աղքատության խորացում։ «Այդպես էլ չգիտակցեցինք, որ մի խնդիրը լուծելով՝ կանխում ենք խնդիրների շարք։ Եթե Կառավարությունը քայլ ձեռնարկեր երաշտի դեմ, գոնե անասնակերի հարց լուծեր, այս տարի չէինք կանգնի նոր խնդիրների առաջ,- ասում է Թումասյանն ու մատնանշում պատճառներից եւս մեկը․ սահմանափակ մտածելակերպով մարդիկ են մեր իշխանության անդամները։ Իշխանությունը մեկ իրականության մեջ է, մենք՝ մեկ այլ»։

Նշենք, որ Շիրակի մարզի 119 բնակավայրերից գազաֆիկացված են 66-ը։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը` Իրանին ռազմական հարված հասցնելու մտադրության մասին
հաջորդը
Դեկտեմբերի 16-ից ուղիղ թռիչքներ դեպի Դուբայ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն