• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Արենիում գիտեն սահմանը մեծ ու փոքրով ամուր պահելու բանաձեւը

Հասմիկ Բալեյան 13:30 | 12.11.2022
Հասմիկ Բալեյան 13:30 | 12.11.2022
Arpine Matevosyan

Սահմանապահ Արենի բնակավայրի բնակիչ Արփինե Մաթեւոսյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Երեւանում որպես մանկավարժ․ երեխաներին կավագործություն ու նկարչություն է դասավանդել։ Դասավանդելուն զուգընթաց երբեմն վերապատրաստման դասընթացների է մասնակցել։ Արփինեն վաղուց երազում էր արհեստանոց հիմնադրել, որտեղ կկարողանար ձեռագործ իրեր պատրաստել, զբաղվել դրանց վաճառքով եւ, իհարկե, դասավանդել։

2019 թվականին որոշեց դա անել հենց Արենիում, քանի որ հարազատ բնակավայրը եւս արհեստանոցի կարիք ուներ, Արենիում երեխաները հնարավորություն չունեին հաճախելու նկարչության կամ կավագործության դասերի։

«Հիշում եմ, երբ ինքս էլ փոքր էի եւ ուզում էի նկարչության դասերի հաճախել, մեր գյուղում չկար այդպիսի խմբակ։ Ծնողներս ինձ Եղեգնաձոր էին տանում նկարչության դասերի, իսկ դա այնքան էլ դյուրին չէր։ Մտածեցի՝ եթե արհեստանոց հիմնեմ, Արենիում ապրող երեխաները չեն ունենա այն խնդիրը, որը ես ունեի մանուկ հասակում։ Եվ լծվեցի գործի»,- պատմում է Արփինեն։

Արենիի համայնքապետարանը բնակավայրի մշակույթի տան առաջին հարկը վարձակալությամբ տրամադրեց Արփինեին, որպեսզի այնտեղ գործի արհեստանոցը։ Առաջին հարկը լքված էր, վաղուց չէր նորոգվել։ Արփինեն ներկեց պատերը, իրենց տնից աթոռներ տարավ, որոշ իրեր գնեց, որոշ իրեր էլ մտերիմները տրամադրեցին։ 2019-ի նոյեմբերին արհեստանոցը բացվեց, եւ հենց առաջին ամսում Արփինեն արդեն 50 աշակերտ ուներ։ Նա կավագործություն, նկարչություն, հելյունագործություն էր դասավանդում երեխաներին։

Arpine Matevosyan«Որոշ ժամանակ անց բատիկա (նկարչություն գործվածքի վրա) եւ մենթալ թվաբանություն դասավանդող մասնագետները ցանկություն հայտնեցին արհեստանոցում նոր խմբակներ բացելու։ Ես, իհարկե, շատ ուրախացա։ Այդ խմբակներն էլ ավելացան»,- ասում է Արփինեն։

Ժամանակի ընթացքում ոչ միայն երեխաները, այլեւ Արենիի երիտասարդները սկսեցին հավաքվել այստեղ․ մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր են կազմակերպում։ Արհեստանոցն Արենիում դարձել է մշակութային յուրօրինակ կենտրոն։

Areni village11-ամյա Լիլիան հիշում է՝ երբ 2019-ին արհեստանոցը բացվեց, շատ ուրախացավ․ վերջապես նկարչության դասերի հաճախելու հնարավորություն ընձեռվեց։ Հիմա արդեն մենթալ թվաբանության դասերի է հաճախում։

Lilia«2020-ի հուլիսին մասնակցեցի նկարչական մրցույթի եւ խրախուսական մրցանակ ստացա։ Ի դեպ, մեր խմբակներից զատ՝ արհեստանոցը մեզ համար նաեւ հիանալի ժամանցի վայր է․ երբեմն հավաքվում ենք մուլտ կամ ֆիլմ դիտելու։ Արհեստանոցն ինձ եւ ընկերներիս համար մի վայր է, որտեղ յուրաքանչյուրս կարող ենք ժամանակ անցկացնել եւ նոր գիտելիքներ ստանալ»,- ասում է Լիլիան։

Արհեստանոցի հիմնադրումից մեկ տարի անց Արփինեն դրամաշնորհային ծրագրերին դիմելու համար գաղափարներ ու ծրագրեր մշակեց․ առաջին ծրագիրը «Իմ Հայաստան»-ն էր, որին մասնակցեց ու դրամաշնորհ շահեց։ Հետո այլ դրամաշնորհային ծրագրերի էլ մասնակցեց ու հաղթեց․ արհեստանոցին գույք նվիրեցին, տարածքը հիմնանորոգվեց։

Areni villageՀետո Արփինեն իր աշակերտներին սովորեցրեց ինչպես կարելի է գրանցվել դասընթացների, դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու համար հայտեր ներկայացնել։ Որոշ ժամանակ անց երեխաներից մի քանիսը դրամաշնորհներ ստացան․ արհեստանոցում աղբի տեսակավորման տարաներ տեղադրվեցին, հարակից այգին բարեկարգվեց։

Քանի որ Արենիում տարվա բոլոր ամիսներին զբոսաշրջիկնր են լինում, Արփինեն որոշել է նրանց էլ անմասն չթողնել արհեստանոցի եռուզեռից։ Երեկոյան զբոսաշրջիկների համար կավագործության վարպետաց դասընթաց է անցկացնում, ասում է՝ նրանց կավագործությունը շատ է հետաքրքրում, սիրով տարբեր իրեր են պատրաստում․ ոմանք հյուրատներում մնալուն զուգընթաց ամեն օր մի քանի ժամ հաճախում են կավագործության դասերի։

«Այս ամենից զատ՝ նաեւ պատվերներ եմ ստանում, կավե իրեր եմ պատրաստում, զբաղվում դրանց վաճառքով։ Իմ օրն արհեստանոցում է անցնում։ Մեր գյուղ եկող հյուրերը, այդ թվում արտերկրից, սովորաբար նաեւ արհեստանոց են գալիս։ Գյուղի երիտասարդներն էլ երեկոյան զբոսնելիս անպայման գալիս են արհեստանոց, հետեւում են աշխատանքիս, զրուցում ենք, միջոցառումների վերավերյալ քննարկումներ անում․․․»,- պատմում է Արփինեն։

Սահմանապահ Արենիում 44-օրյա պատերազմի օրերին էլ արհեստանոցը բաց էր․ մեծ ու փոքր հավաքվում էին, պաշտպանիչ ցանցեր գործում։ Այդ օրերին կրակոցներ էին լսվում նաեւ Արենիում․ ոմանք սահմանին էին, ոմանք էլ թիկունքում էին իրենց բաժին պայքարը մղում։

Արփինեն վերջին տարիներին արտասահմանյան երկրներ է մեկնել՝ վարպետաց դասերի, բայց միշտ վերադառնում է Արենի։ Նա վստահ է՝ուժեղ պետություն կերտելու համար սահմանը պետք է ուժեղացնել։ Սահմանային բնակավայրերից չպետք է հեռանալ, հարկավոր է մնալ, շենացնել, մեծ ու փոքրով ամուր պահել սահմանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
100 ամենահարուստ չինացիների կարողությունը նվազել է մոտ 40%-ով
հաջորդը
ԱՄՆ 200 քաղաքացու մուտքը Ռուսաստան արգելվել է

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023
  • Ռուսաստանը մինչեւ 2025-ը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

    18:38 | 29.03.2023
  • Ակտաու-Երեւան-Ակտաու չվերթեր՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին

    17:57 | 29.03.2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    14:59 | 29.03.2023
  • Եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, չենք կարողանա միջամտել․...

    14:16 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա