• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գիտելիքով զինվածը կդիմակայի դժվարություններին

Մարի Չաքրյան 15:53 | 12.11.2022
Մարի Չաքրյան 15:53 | 12.11.2022
science day

Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) ու գիտական հաստատություններում նոյեմբերի 10-ից տոնական միջոցառումներ են մեկնարկել Գիտության համաշխարհային օրվա առթիվ:

Միջոցառումների բացումը տեղի է ունեցել ԳԱԱ նախագահությունում, որտեղ նշվել է նաեւ ակադեմիայի հիմնադրման օրը: 1943-ի նոյեմբերի 10-ին է հենց ՀԽՍՀ Կառավարությունը որոշել ստեղծել Հայաստանի գիտությունների ակադեմիան:

Բարձր դասարանների աշակերտների եւ ուսանողների համար Երիտասարդ գիտնականների միավորումը կազմակերպել է գիտափորձեր, փորձանմուշների, պաստառների, լուսանկարների ցուցադրություններ:

science dayԳիտական միջոցառումներին մասնակցել են դպրոցականներ եւ ուսանողներ Երեւանից ու մարզերից: Նրանց իրենց գիտական աշխատանքներն են ներկայացրել երիտասարդ գիտնականները, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ աշակերտ կամ ուսանող էին:

«Մեր հասարակության զարգացման հիմքերից մեկը գիտությունն է: Գիտելիքով զինված կիրթ եւ գիտակից անհատը, որը կարողանում է տեսնել իրեն շրջապատող աշխարհը եւ նորույթ ստեղծել այդ աշխարհն ավելի լավը դարձնելու համար, ընդունակ է դիմակայելու դժվարություններին»,- ողջույնի խոսքում նշել է ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը:

science dayՀանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացման ու գիտության հետ կապի ներդաշնակեցման նպատակով հասարակության առջեւ դռներն է բացել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը: Այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու բյուրոյի գիտական գործունեության հիմնական ուղղություններին, տարիների ընթացքում ձեւավորված գիտական արդյունքներին ու ձեռքբերումներին: Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումների պատասխանատուները ցուցադրել են հետազոտական հնարավորություններն ու դրանց նշանակությունը հավաստի արդյունքի ստացման գործում։

Գիտության համաշխարհային օրվա խորագիրը նշանավորվել է նաեւ ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Այստեղ հայկական գյուրզայի խայթոցի դեմ նոր հակաթույն են ստացել: Գիտաշխատողներն ուսումնասիրում են նաեւ հայկական գյուրզայի թույնի եւ խնկածաղկի եթերայուղի հիման վրա ստեղծված նոր դեղամիջոցի հակաբորբոքային եւ ցավազրկող ազդեցությունները: Ինստիտուտում կրթական ծրագրեր են իրականացնում, օրինակ՝ միջազգային դրամաշնորհով պատրաստում են կենսական հյուսվածքների պատկերավորման սերտիֆիկացված մասնագետների:

science dayԱ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երեւանի բուսաբանական այգում աշակերտները մասնակցել են «Աշնան գույները բուսաբանական այգում» աշխատարանին, խաղի միջոցով ծանոթացել Հնէաբուսաբանության թանգարանում ցուցադրվող բույսերի բրածո նմուշներին, շրջել արեւադարձային եւ մերձարեւադարձային բույսերի ջերմատանը:

Կենդանաբանության թանգարանում գիտությամբ հետաքրքրված այցելուները ծանոթացել են Հայաստանի բնաշխարհին, տեղեկություններ ստացել բնության պահպանության կարեւորության մասին:

Գիտության համաշխարհային օրը նշվում է 2002 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ հանուն խաղաղության եւ զարգացման: Նպատակն է աշխարհում բարձրացնել գիտության օգտակարության գիտակցումը, հանրությանը հիշեցնել գիտատեխնիկական ձեռքբերումների պատասխանատու կիրառման կարեւորության մասին՝ ի բարօրություն քաղաքակրթության զարգացման:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական փրկության «իրանական» շրջադարձը
հաջորդը
Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել սամբոյի առաջնության եզրափակիչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն