• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ինքնագլորների երթեւեկությունը որեւէ օրենքով չի կարգավորվում

Հասմիկ Բալեյան 18:30 | 14.11.2022
Հասմիկ Բալեյան 18:30 | 14.11.2022
scooter

«Մայթով քայլում էի, անսպասելիորեն մի էլեկտրական ինքնագլոր հարեւան փողոցից դուրս եկավ իմ դիմաց ու հարվածեց ինձ։ Վարողն արագորեն կանգնեցրեց այն, վազեց ինձ մոտ, որ օգնի։ Ներողություն խնդրեց, ասաց, որ ցավում է կատարվածի համար․․․ Սկզբում ոտքս ցավում էր, բայց, բարեբախտաբար, միայն սալջարդ էր, կոտրվածք չկար։ էլի՛ դեպքեր են եղել, երբ ինքնագլորը սլացել է իմ ուղղությամբ, հազիվ հասցրել եմ մի կողմ գնալ»,- ասում է 28-ամյա Քրիստինան։ Նա հույս ունի, որ շուտով ինքնագլորներին առնչվող օրենսդրական կարգավորումներ կլինեն։

Էլեկտրական ինքնագլորները մայրաքաղաքում հայտնվել են 2021-ից։ Երեւանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը։ Ո՞ր պետական մարմինն է կանոնակարգում ինքնագլորների երթեւեկությունը․ պարզվում է՝ ոչ մի։

Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ քաղաքապետարանը ինքնագլորների ներկրման հետ որեւէ առնչություն չի ունեցել, դրանք մայրաքաղաք են բերվել մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ։

«Նախ պետք է սահմանվի՝ որ փոխադրամիջոցն է կոչվում ինքնագլոր, շարժիչի հզորությունը սահմանվի․․․ Օրենսդրական կարգավորումների կարիք կա։ Եթե քննարկումներ լինեն առաջիկայում, հնարավոր է՝ Երեւանի քաղաքապետարանն էլ մասնակցի, բայց այժմ քաղաքապետարանը որեւէ լիազորություն կամ պարտականություն չունի ինքնագլորներին առնչվող խնդիրները կարգավորելու հարցում»,- ասում է Տարոն Գեւորգյանը՝ առաջարկելով հարցերն ուղղել պարեկային ծառայությանը կամ ոստիկանությանը։

Պարզվում է՝ Ճանապարհային ոստիկանությունը եւս չի կարգավորում էլեկտրական ինքնագլորների երթեւեկությունը։ Հեծանվի, մոտոցիկլետի, մոփեդի երթեւեկությունը կարգավորվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով, ճանապարհային երթեւեկության կանոններով էլ սահմանվում է, թե որ փոխադրամիջոցներն են կոչվում հեծանիվ, մոտոցիկլետ կամ մոփեդ։ Իսկ ինքնագլորի մասին որեւէ օրենքում որեւէ կետ չկա, ու այն որպես փոխադրամիջոց սահմանված չէ, այսինքն՝ ինքնագլորների համար երթեւեկության կանոններ սահմանված չեն, հետեւաբար ճանապարհային ոստիկանությունն այս պարագայում չի կարող որեւէ գործառույթ ունենալ ու ոլորտը կարգավորել։

scootersՀոկտեմբերի 31-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը բարձրացրեց ինքնագլորների խնդիրը։ Հանձնաժողովի նիստին ներկա փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում դրանց վերաբերյալ նոր նախագիծ կմշակվի։

Ոստիկանությունն արդեն մշակել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Առաջիկայում կներկայացվի, թե ինչ փոփոխություններ են մշակել մասնագետները. եւ ինչպես պետք է կարգավորվի ինքնագլորների երթեւեկությունը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կատարվել է 3 միլիոն 231 հազար 885 թեստավորում
հաջորդը
Ռուսաստանցիների մեծ մասը Վրաստանից մեկնել է Հայաստան եւ Թուրքիա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն